Ինտերը սկսել է Բոլոնիաի ֆուտբոլիստ Սաֆիր Թայդերի բանակցությունները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարկո Բրանկան պաշտոնական առաջարկ է պատրաստել այդ մասին հայտնել է Sky-ը:
Մոտավորապես երեքշաբթի կամ չորեքշաբթի նախատեսվում է հանդիպում երկու ակումբների ներկայացուցիչների և Թայդերի գործակալի միջև: Ինչպես հայտնում է Sky -ի թղթակից Մանուելե Բայոչինին, Ինտերի առաջարկը լինելու է հետևյալ կերպ` 6-7մլն եվրո կանխիկ + կառաջարկի Իբրահիմա Մբայեի և Ալֆրեդ Դունկանի վարձավճարային հիմունքներով տեղափոխվեն Բոլոնիա:
Այս պահին պետք է հասկանալ, կգոհացնի այս առաջարկը Բոլոնիաին, թե ոչ: Գաղտնիք չէ, որ գանացի կիսապաշտպանը դուր է գալիս Բոլոնիայի մարզիչ Ստեֆանո Պիոլեին: Այդ իսկ պատճառով Բոլոնիան ցանկանում է ստանալ Դունկանի իրավունքների կեսը, սակայն Ինտերը պատրաստ է միայն վարձավճարով նրանց ուղարկել Բոլոնիա: