Դժվար օրեր են Ռոմայի սպորտային տնօրեն Վալտեր Սաբատինիի համար, ով մասնակցում է մի քանի բանակցությունների Լոնդոնում և Միլանում: Ակումբը լքող ֆուտբոլիստների թվում նշվում է բրազիլացի վինգեր Մարկինյոյի անունը: SKY-ի տվյալներով, Ռոման Ինտերին և Յուվենտուսին առաջարկել է գնել իր ֆուտբոլիստին: Վալտեր Մացարիին դուր է գալիս 27-ամյա խաղացողը: Սաբատինին խաղացողի համար պահանջում է 4-5 մլն եվրո, որպեսզի այդ գումարը ներդնի այլ տրանսֆերների մեջ: