"Ինտերի" կիսապաշտպան ՈՒեսլի Սնեյդերը, ով վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել նոյեմբեր ամսից, դրական է գնահատում իր վերականգնման ընթացքը:
- Այսօր շատ լավ մարզում էր, - գրել է 27-ամյա հոլանդացին իր Տվիթերի էջում: - Մարզվել եմ "Ինտերի" բազայում `Ապպիանո Ջենտիելիում: Ինձ շատ լավ եմ զգում և ֆուտբոլի քաղց եմ զգում: Ցանկանում եմ նորից վերադառնալ խաղադաշտ...
Հիշեցնենք, որ Սնեյդերը անցկացրել է 6 խաղ ընթացիկ առաջնությունում` խփելով մեկ գնդակ: Հաջորդ հանդիպումը ներքին առաջնությունում "Ինտերը" կմրցի "Պարմայի" հետ հունվարի 7-ին: