Եվրոպա Լիգան իրական նպատա՞կ է այնպիսի ակումբի համար, ինչպիսին Ինտերն է.
՛՛Ինչո՞ւ ոչ: Եթե ունենք լավ թիմ, ինչու չանցնենք ամբողջ ճանապարհը: Ես կցանկանայի խաղալ եզրափակչում, Ամստերդամում՛՛:
Միգուցե Այաքսի դեմ: Երբևէ մտածե՞լ եք վերադառնալ կարիերան ավարտելու համար.
՛՛Ոչ: Դե, երբեք մի ասա երբեք, բայց ես դեռ պայմանագիր ունեմ Ինտերի հետ մինչև 2015 և մտադիր եմ մնալ առնվազն մինչև պայմանագրի ավարտը՛՛:
Կցանկանայի՞ք դառնալ Ինտերի ավագը, Նիդեռլանդների ավագ դառնալուց հետո.
՛՛Էհ, միգուցե... (ծիծաղում է): Բայց Զանետտին կխաղա մինչև 60 տարեկանը, և այդ ուղղությամբ յուրաքանչյուր ձգտում անօգուտ կլինի՛՛:
Ինչո՞ւ եք այդքան լավ աշխատում Ստրամաչչիոնիի հետ: Այժմ դուք առաջատարն եք.
՛՛Որովհետև նա լավ է հասկանում խաղացողներին, ինչպես Մորատտին: Մենք այլ ուղղությամբ ենք շարժվում, բայց նոր գաղափարներով և մտահղացումներով, և մենք պետք է շարունակենք շարժվել այդ ճանապարհով՛՛:
Դուք Ստրամաչչինոին ծարագրերի կենտրոնում եք գտնվում.
՛՛Նա շատ է զրուցում ինձ հետ ամեն ինչի մասին: Նա ստիպում է ինձ կարևոր զգալ, և դա լավ է ցանկացած խաղացողի համար՛՛:
Երևի ձեզ համար հաճելի էր, որ դուք ոչ մի անգամ չհայտնվեցիք տրանսֆերային շուկայում այս ամառ.
՛՛Այո, բայց ես սովոր եմ դրան: Դա շատ անհարմար դրություն է, և այս անգամ իրոք ամեն ինչ ավելի լավ ընթացավ: Ես երջանիկ եմ, ես իսկապես շատ էի ուզում մնալ, որևէ պատճառ չեմ տեսնում հեռանալու համար: Ինձ դուր է գալիս թիմը, ակումբը և քաղաքը: Ինձ դուր է գալիս նաև մարզիչը՛՛:
Բայց դուք մտածում էիք չէ՞ Ամերիկայի մասին.
՛՛Դա հեռավոր ապագայի պլաններ են: Եթե կինս շարունակի դերասանի իր կարիերան, ապա որպիսի միասին լինենք, ես ստիպված կլինեմ որոշում կայացնել, իսկ ՄԼՍ-ը վատ տարբերակ չի լինի: Բայց դեռ ոչ: Մենք հիմա երջանիկ ենք այստեղ: Յոլանտեն Ինտերի մեծ աջակիցն է և միշտ մտածել է, որ մենք կմնանք Միլանում՛՛:
Այնուամենայնիվ, Միլանում ձեզ շատ էին քննադատում մի քանի դրվագների համար: Մարդիք ասում էին, որ դուք շատ հաճախ էիք դուրս գալիս ուտելու և խմելու.
՛՛Ինձ պետք է քննադատեն նրա համար, ինչ անում եմ խաղադաշտում, իսկ մնացածի համար անիմաստ է անհանգստանալը: Բայց ես հիմար չեմ: Ես դուրս չեմ գալիս ամեն երեկո, և այժմ ավելի քիչ եմ դուրս գալիս, քան առաջ էր: Այո, միգուցե ինձ քննադատողները ճիշտ էին, այքան հաճախ ռեստորաններում երևալը այքան էլ լավ միտք չէր: Փաստացի, ես այժմ տանն եմ սնվում՛՛:
Ուրա՞խ եք Պացցինի - Կասսանո փոխանակման համար.
՛՛Ես ուրախ եմ նրանց համար: Ջամպաոլոն հիանալի հարձակվող է և իմ լավ ընկերը, բայց այժմ նրա պատմությունն Ինտերի հետ ավարտված է, ինչպես և Կասսանոյինը Միլանի հետ: Բոլորն էլ երջանիկ են՛՛:
Կասսանոյին հավանո՞ւմ եք.
՛՛Կասսանոն մի փոքր խենթ է, բայց հիանալի խաղացող է: Նա, անկասկած, մեզ շատ կօգնի՛՛:
Ինտերը կարող էր ձեռք բերել Դե Յոնգին, ինչպես դուք էիք ուզում, բայց նա հայտնվեց Միլանում.
՛՛Նրա համար նույնպես ուրախ եմ: Սիթիում նրա տեղը երաշխավորված չէր, իսկ Միլանում նա անկասկած կգտնի իր տեղը: Առաջին անգամ մենք հնարավորություն ունենք խաղալ իրար դեմ, մենք միասին ենք մեծացել, և շատ էմոցիաներ են առաջանում՛՛:
Այսինքն հաջորդ դեբիում ինչ որ կրա՞կ կլինի.
՛՛Դերբիներում միշտ էլ կրակ կա՛՛:
Ի՞նչ է նշանակում լինել ազգային հավաքականի ավագ, երբ թիմը գտնվում է վերակառուցման մեջ.
՛՛Այժմ ես մեծ պատասխանատվություն ունեմ և այլևս չեմ կարող հիմարություններ անել: Ես 28 եմ, և մեծացել եմ: Ես կփորձեմ անել ամենալավը թիմի համար՛՛: