Gazzetta dello Sport-ի և Sky-ի հայտնած տեղեկություններով այսօր Ուեսլի Սնեյդերն ու Ռոդրիգո Պալասիոն բուժզննում են անցել, և ուլտրաձայնային հետազոտություն է կատարվել: Սկզբում թերթը հայտնում էր, որ Սնեյդերի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, նա չի ձգել ազդրի մկանը, այլ ընդհամենը մեծ կապտուկ է ստացել և միանգամայն հնարավոր է, որ նա կմասնակցի կիրակի օրը կայանալիք Ֆիորենտինայի դեմ խաղին: Իսկ ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ Սնեյդերը ստիպված է եղել ժամանակից շուտ թողնել մարզումները Ապիանո Ջենտիլեում: Վաղը նա կանցնի լրացուցիչ հետազոտություններ, բայց այնուամենայնիվ, եթե անգամ վնասվածքը լուրջ չլինի, ապա անվտանգության նկատառումներից ելնելով Ուեսլին բաց կթողնի Ֆիորենտինայի և Նեֆթչիի հետ հանդիպումները, որպիսի միլանյան դերբիին պատրաստ լինի 100%-ով: Իսկ եթե նրա վնասվածքը լուրջ լինի, ապա Ինտերը ստիպված կլինի հոկետմբերի 7-ին կայանալիք դերբիում խաղալ առանց 10 համարի: Իսկ Ռոդրիգո Պալասիոյի իրավիճակն ավելի լավատեսական է, սպասվում է, որ նա արդեն կհայտավորվի Ֆիորենտինայի դեմ խաղին, սակայն ամբողջությամբ կվերականգնվի միայն մինչ դերբին: fcinternews.it
|
Դիտումներ: 892 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/12 |