Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 5 » Սնեյդերը միտումնավոր խախտում է ակումբի կանոննե՞րը
00:48 Սնեյդերը միտումնավոր խախտում է ակումբի կանոննե՞րը |
Այսօր Ինտերի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, ի զարմանս բոլորի, Twitter-ի իր էջում գրառում է կատարել` խախտելով ակումբի կանոնները, որը վերջին ժամանկներս արգելել էր նրան օգտվել սոցիալական ցանցերից: Ահա Սնեյդերի խոսքերը. ''Բոլոր նրանց համար, ովքեր հարցնում են, թե կհայտավորվեմ արդյոք վաղվա խաղին, կասեմ, որ ոչ, ես չեմ հայտավորվել!'': Հայտարարությունը պարզ է, Սնեյդերը չի մասնակցի Եվրոպա Լիգայի խմբային փուլի Նեֆտչիի դեմ հանդիպմանը: Սակայն այստեղ այլ բան է կարևոր, որ Սնեյդերը միտումնավոր խախտել է ակումբի կանոնները և սոցիալական ցանցերին վերբերվող արգելքը: Այս թվիթով Սնեյդերը ռիսկի է դիմում ավարտին հասցնել ամեն ինչ, նույնիսկ կողմերի միջև դրական փոխհարաբերությունները: Gazzetta dello Sport-ն այս իրավիճակն այսպես է նկարագրել Ուեսի խախտումը` ''Նոր տարաձայնություններն այժմ սկսված են'': fcinternews.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |
|