Անդրեա Ստրամաչչոնի ''Սնեյդերը պատրաստ է խաղալ Պալերմոյի դեմ''
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին մեկնաբանել է կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի շուրջ ստեղծված իրավիճակը և հայտարարել է, որ նա կարող է խաղադաշտ դուրս գալ «Պալերմոյի» հետ հանդիպման ժամանակ:
«Սնեյդերը մյուսների հետ մարզվել է և պատրաստ է մասնակցել «Պալերմոյի» հետ հանդիպմանը: Հասկանում եմ, որ կողքից այս իրավիճակը կարող է բավականին խճճված թվալ, սակայն Ուեսլիի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ: Որոշ կասկածներ ունեմ կապված մեկնարկային կազմի հետ, քանի որ ոչ բոլոր ֆուտբոլիստներն են իդեալական մարզավիճակում: Այս հարցը կլուծեմ վերջին մարզումից հետո», – Ստրամաչոնիի խոսքերը մեջբերում էFootball Italia-ն: