«Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կվերսկսի մարզումներն ընդհանուր խմբում հաջորդ շաբաթվա սկզբում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Ներկա պահին հոլանդացի ֆուտբոլիստը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ ապաքինվում
է վնասվածքից հետո: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Սնեյդերը
կկարողանա շարք վերադառնալ միայն նոյեմբերի սկզբներին: