Ստանկովիչն ու Միլիտոն պատրաստ են Սիենայի դեմ խաղին
Դեյան Ստանկովիչը վերադարձել է! Երեկ սերբ կիսապաշտպանը մասնակցել է Ինտերի առաջին թիմի և Պրիմավերայի միջև կայացած 45-րոպեանոց խաղին, որտեղ առաջին թիմը հաղթեց 2-0 հաշվով, և բարձր տեմպով անցկացրել ամբողջ 45 րոպեն: Նա արդեն ամբողջությամբ պատրաստ է մասնակցելու Սիենայի դեմ արտագնա խաղին: Երեկվա այս խաղին առանց խնդիրների մասնակցել է նաև Դիեգո Միլիտոն և աչքի է ընկել գեղցիկ գոլով, իսկ մյուս գնդակը տուգանային հարվածից խփել է Ռիկի Ալվարեսը: