Գլխավոր էջ » 2013 Հունիս 13 » Ստանկովիչը հերքել է Ինտերը լքելու մասին լուրերը
16:58 Ստանկովիչը հերքել է Ինտերը լքելու մասին լուրերը |
Դեյան Ստանկովիչը չի պատրաստվում լքել Ինտերը: Սերբ կիսապաշտպանը, ով իտալական բոլոր լրատվամիջոցների հաղորդմամբ, արդեն ակումբի հետ համաձայնության է եկել պայմանագրի խզման համար, Fcinter1908.it-ին տված հարցազրույցում հերքել է բոլոր այդ լուրերը: ''Դա կեղծիք է, որ ես լքում եմ Ինտերը: Քանի որ, ես դեռ պայմանագիր ունեմ, և չեմ ցանկանում լքել ակումբը, մենք կտեսնենք, թե ինչ կորոշի նոր մարզիչ Վալտեր Մացցարրին, թե ով է մնում, և ով հեռանում ակումբից'', - ասել է Ստանկովիչը: ''Ամերիկա՞, կամ վերադառնալ Լացիո՞: Ամեն ինչ սուտ է, ոչ մի համաձայնություն չկա: Եթե լավ առաջարկներ լինեն, կքննարկվեն, հակառակ դեպքում ես կմնամ Ինտերում ևս մեկ տարի: Կարիերաս ավարտել ''Ցրվենա Զվեսդայո՞ւմ'': Դեռ չգիտեմ, այնքան շատ իրադարձություններ են տեղի ունենում, և դրանք պետք է համատեղել իրար հետ, այս պահին ես դեռ պայմանագիր ունեմ: Միանշանակ, ցանկանում եմ վերջին անգամ խաղադշատ դուրս գալ ''Ցրվենա Զվեզդայի'' մարզաշապիկով, միգուցե ֆուտբոլին հրաժեշտ տալու խաղին'': fcinter1908.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|