Ինչպես հայտնում է Corriere Dello Sport-ը, Մոուրինյոի, Բալոտելիի, Էտօ'օի, Տիագո Մոտտայի և Պանդեվի հեռանալուց հետո, Ինտերը կարող է հրաժեշտ տալ իր ակումբի վետերան` Ստանկովիչի հետ, որի տարեկան աշխատավարձը կազմում է 3.5մլն եվրո: Սերբիացի կիսապաշտպանի պայմանագիրը ավարտվում է 2014 թվականին: Դեյանը մի քանի առաջարկներ է ստացել այլ առաջնություններից:
Հիշեցնենք, որ նախկինում Ստանկովիչով հետաքրքրվում էին ՄԼՍ-ում: