Ինտերի պաշտոնական կայքը հայտնում է, որ Դեյան Սըանկովիչը կենթարկվի կրկնակի վիրահատության: Պատճառը աքիլլեսյան ջլի վնասվացքն է, որը մեկ անգամ արդեն վիրահատվել էր:
Ստնակովիչն արդեն վերադարձել էր մարզումների, սակայն ուժեղ ցավերի պատճառով ստիպված է եղել դադարեցնել մարզումները: Մարնրակրկիտ հետազոտությունները ցույց են տվել, որ լավագույն լուծումը կլինի երկրորդ վիրահատությունը: Այդ դեպքում Ստանկովիչը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ ևս մեկ ամիս:
Այս մասին Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում Ստանկովիչն ասել է.
''Ցավոք, աքիլեսյան ջիլի հետ կապված խնդիրը, որն ինձ շատ վաղուց անհանգստացնում է, ամբողջությամբ չլուծվեց առաջին վիրաբուժական միջամտությամբ: Ինտերի բժշկական անձնակզմի հետ մանրակրկիտ կոնսուլտացիան և նոր թեստերը, որոնք անցկացվեցին վերջին մի քանի օրը, ստիպեցին մեզ եզրակացնել, որ կրկնակի վիրահատությունը միակ ճիշտ որոշումն է'':
''Սկզբում ամեն ինչ լավ էր, և ես շարունակում էի աշխատել այն վերականգնելու համար, բայց կրկին վերադարձավ ցավը: Մի պահ այն այնքան ուժեղ էր, որ ստիպված էի դադարեցնել մարզումները երկու օրով': Այս ցավն անտանելի է, բայց ես չեմ պատրաստվում հանձնվել: Ես չգիտեմ, թե երբ կվերադառնամ, բայց հուսով եմ, որ իմ բացակայությունը երկար չի տևի: Ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ իմ ակումբի հաջողությունների մեջ: Մի մոռացեք, որ կապ չունի, թե քանի անգամ ես ընկնում, կաևոր է, ամեն անգամ քո մեջ ուժ գտնել և բարձրանալ'' , - ասել է Դեկին:
Inter.it - Fcinternews.it
|
Դիտումներ: 1031 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/10 |