Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 21 » Ստրամաչչիոնի ''Եկեք հաղթանակով ավարտենք 2012-ը''
21:13
Ստրամաչչիոնի ''Եկեք հաղթանակով ավարտենք 2012-ը''

''Ես լրջորեն եմ տրամադրված վաղվա խաղին, քան որ այն շատ կարևոր է մեզ համար, մենք ցանկանում ենք  հաղթել և տարին ավարտել երկրորդ հորիզոնականով'', - այսպես Անդրեա Ստրամաչչիոնին սկսեց այս տարվա Ինտերի վերջին հանդիպումից առաջ կայացած մամլո ասուլիսը: Վաղը Ինտերը ''Ջուզեպպե Մեացցայում'' կհյուրընկալի Ջենովային:

''Այս պահին Ջենովան լավագույն արդյունքը ցույց չի տալիս, սակայն յուրաքանչյուր խաղին նրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ցանկացած թիմի համար: Միայն տեսեք, թե ինչ եղավ Նապոլիի դեմ խաղում, որտեղ նրանք դիմակայեցին այն սխեմայով, որը ես ակնկալում եմ վաղվա խաղին: Ջենովան հնարավորություն ունի խնդիրներ ստեղծել ցանկացած թիմի համար: Լարված մրցավեճ կլինի: Այն ինչ մենք ցանկանում ենք և պարտավոր ենք անել`  հաղթել վաղը:

Ներաձուրրիի մարզչին խնդրեցին ամփոփել այս տարվա արդյունքները.

''Կարծում եմ, որ մենք պետք է գոհ լինենք, թե ինչի ենք հասել նոր ծրագրի սկզբից, սակայն ես հուսով եմ , որ կկարողանամ սա ասել վաղվա խաղից հետո, երկրորդ հորիզոնականում և պատրաստ սկսել մրցաշրջանի երկրորդ կեսը: Մենք մտածում ենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում այստեղ և այս պահին, մենք ամեն ինչ կանենք, որպիսի հաղթենք այս խաղում և 2013 թվականը սկսենք երկրորդ տեղով: Ես ցանկանում եմ վաղը տեսնել պայքար և խաղալու ցանկություն, ոչ մի ավելորդ խոսակցություն, եկեք պարզապես գնանք և հաղթենք այս խաղը: Դա շատ կարևոր է, հոգեբանական տեսանկյունից ևս: Ամեն դեպքում, մենք արդեն դրել ենք հիմքը` վերադառնալու կարևոր մրցակցության և վերադառնալու Չեմպիոնների Լիգա'':

Ջենովայի մասին.

''Միշտ պետք է հարգել քո մրցակիցներին, բայց երբեք պետք չէ վախենալ: Մենք գնում ենք այս խաղին մեծ թվով կորուստներով, բայց մենք Ինտերն ենք և մենք վաղվա խաղը կսկսենք 11 խաղացողներով, ովքեր ցանկանում են հաղթել'':

Մարզիչը հուսով է նաև, որ կկարողանա հայտավորել Ֆրեդի Գուարինին.

''Մենք դեռ չենք ներկայացրել խաղի հայատացուցակը Գուարինի հարցի պատճառով: Միանշանակ Գուարինը մեր լավագույն մարզավիճակում գտնվող խաղացողն է, և բնականաբար, մենք ցանկանում ենք նրան տեսնել վաղվա խաղին: Բացի այդ, մենք վեց խաղացողներ ունենք վնասվածքով: Եթե նրան որակազրկեն, ապա պետք է որևէ պատճառ գտնեն, բայց Գուարինն ինձ հավաստիացրել է, որ ոչ մի անհարգալից բան չի ասել և չի մոտեցել մրցավարի օգնականին: Նրան պատժել են միայն մտադրության համար: Մենք չենք կարող թողնել մեր լավագույն մարզավիճակում գտնվող խաղացողին'':

inter.it

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 940 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (21.12.2012 23:05) [Материал]
karar aveli lav liner ete hashvi arnenq inch timeri enq krum u inch timeri enq krvum apa inch vor problem ka vor piti dra lucum@ gtni Straman... ete nayenq juvein iranq derbinerum u karevor xaxerum krvumen bayc poqrneirn krelov miavorner en vekalum

1 ashxen91   (21.12.2012 21:26) [Материал]
es inch voqevorich banera asum Stramy ^_^ menq el enq uzum haxtanakov avatrenq tarin 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz