Գլխավոր էջ » 2013 Մարտ 9 » Ստրամա ''105 տարի, հպարտ եմ լինել նրանց մի մասը''
22:14 Ստրամա ''105 տարի, հպարտ եմ լինել նրանց մի մասը'' |
Այս կիրակի օրվա Բոլոնյայի դեմ խաղը համընկնում է հատուկ ծննդյան տոնի հետ` ՖԱ Ինտերնացիոնալե Միլանոն այսօր 105 տարեկան է! Անդրեա Ստրամաչչիոնին Ա Սերիայի 28-րդ տուրից առաջ կայացած մամլո ասուլիսն այսօր սկսել է այս խոսքերով. ''Ես անչափ հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ մարզել այս ակումբը: Սա երազանք է ինձ համար: Երեկ [բաց մարզման ընթացքում] ես տեսա երկրպագուների աջակցությունը և դա իսկապես ոգևորիչ է մեզ համար: Կարծում եմ` նրանք հասկանում են, թե մենք ինչ իրավիճակում ենք, և որպես իրական երկրպագուներ նրանք կանգնած են մեր կողքին: Այս 105-ամյակը մեզ հպարտություն է ներշնչում և շատ կարևոր է, որ մեր երկրպագուներն այդքան մոտ են մեզ'': Ինչ վերաբերվում է վաղվա Բոլոնյայի դեմ խաղի, Ստրաման հնարավորություն կունենա օգտագործել խաղացողների, ովքեր հասանելի չէին Եվրոպա Լիգայի համար, ինչպես Կուզմանովիչը, Ստանկովիչը, Սկելոտտոն և Ռոկկին. ''Նրան որոշակի թարմ ուժ կլինեն մեզ համար և ես կխաղամ ամենաթարմ խաղացողներով, քանի որ վաղը դժվար հանդիպում է սպասվում, և' տեխնիկապես, և' տակտիկապես: Այսօր մենք կրկին ստուգեցին Ռանոկկիայի և Ալվարեսի վիճակը: Մենք վերականգնողական աշխատանքներ ենք տանում նրանց հետ: Ռիկին բարելավում է իր խաղը, նա կարող էր գոլ խփել տոտենհեմի դարպասին և կփոխեր ամեն ինչ: Ռիկարդոն կարևոր դեր ունի մեր նոր դասավորության մեջ: Ռանոկկիայի վիճակի մասին դեռ կտեսնենք: Ես երեք պաշտպան ունեմ, և կտեսնենք, թե ով կկարողանա խաղալ: Ներաձուրրիին այս խաղին չի կարողանա օգնել մեկ խաղով որակազրկված Սամիր Հանդանովիչը. ''Ես լիովին վստահում եմ Կարրիսոյին: Նա եկել է այստեղ, որ օգնի թիմին, եթե և երբ մեր Համար 1-ը անհասանելի կլինի, ինչպես նաև, որպեսզի օգնի Բելեչին աճել և կատարելագործվել'': Պաշտպանների և վնասվածքների մասին. ''Ժուան Ժեսուսին մեկ զգուշացում է մնում որակազրկման համար: Կիվուն վստահելի է, բայց շատ ռիսկային է նրան այսքան շատ օգտագործել կարճ ժամանակահատվածում: Սամուելը սկսել է մարզվել թիմի հետ, բայց մենք պատրասվում ենք որոշակի ժամանակ տալ նրան` համոզվելու համար, որ որևէ սխալ թույլ չենք տալիս: Հուսոեվ եմ, որ շուտով կկարողանամ օգատգործել նրան, ինչպես նաև Սիլվեստրեին: Կարծում եմ քիչ հավանական է, որ մենք տեսնենք Սամուելին խաղադաշտում միջազգային խաղերի դադարից առաջ, բայց դա արդեն բժիշկը պետք է գնահատի իրավիճակը: Նագատոմոյի բացակայությունը մեծ կորուստ է, քանի որ նա 6 խաղացողներից մեկն է, ով կարող է իրական աշխատանք տանել մեզ համար եզրերում: Բացի այն, որ նա շատ լավ խաղացող է, նա կարևոր է նաև տակտիկական առումով, քանի որ նա լավ է աշխատում ամբողջ եզրով և երկու եզրերում էլ: Որքան ժամանակ է պետք նրան վերականգնվելու համա՞ր: Հաջորդ շաբաթվա սկզբում նա կրկին բուժզննում կանցնի, այդ ժամանակ մենք կիմանանք, արդյոք նա կկարողանա վերադառնալ Սամպդորիայի դեմ խաղին, թե միջազգային դադարից հետո: Հուսով եմ, որ նա նաույնպես շուտ կապաքինվի'': Inter.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |
|