Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 4 » Ստրամա ''Այսպիսի պահերին երկու բան կարող ես անել...''
01:04
Ստրամա ''Այսպիսի պահերին երկու բան կարող ես անել...''

''Տգեղ պարտություն էր'' : Անդրեա Ստրամաչչիոնին չէր կարող չընդունել դա, երբ զրուցում էր լրագրողների հետ Սիենայի դեմ պարտությունից հետո:

''Ես երբեք չեմ եղել մեկը, ով արդարացումներ է փնտրում, և այժմ նույնպես դա չեմ անի, սա շատ տգեղ պարտություն էր, խայտառակ պարտություն: Բայց, ի շնորհիվ այս տարօրինակ մրցաշրջանի մենք դեռևս պայքարի մեջ ենք: Ես չեմ պատրաստվում թաքնվել: Մենք բոլորս էլ մեղավոր ենք, բայց ես մարզիչն եմ, հետևաբար ես չեմ կարող լինել նա, ով թաքնվում է: Այդուամենայնիվ, ես համոզված եմ, որ մենք կհասնենք մեր նպատակներին'':

Ստրամաչչիոնին չի հանձնվում, և նրա թիմը նույնպես չի պատրաստվում դա անել.

''Մենք պետք է վերադառնանք և դառնանք այն թիմը, որը մեկ միավորով էր զիջում առաջատարներին: Մենք առաջվա պես նույն թիմն ենք, և ես առաջվա պես նույն մարզիչն եմ: Կարևոր է նաև, որ թիմը չէր հանձնվում այն ժամանակ, երբ թվաքանակով զիջում էր: Տղաները տվեցին ամեն ինչ, ինչ կարողացան: Նրանք մեկ խաղացողի բացակայությունից հետո կարող էին ավելի շատ փլուզվել: Մենք պետք է կրկին դառնանք այն ինչ կայինք: Մեզ անհրաժեշտ է շրջել այս բացասական, դառը և տգեղ արդյունքը: Մինչ այս, սա ամենավատ պահն էր, բայց ես համոզված եմ, որ մենք կհաղթահարենք այն'':

Այնուհետև, Ինտերի մարզչին խնդրեցին մեկնաբանել երեք նորեկների խաղը, հատկապես Մատեո Կովաչիչինը.

''Եկեք չանհանգստանանք նորեկների մասին: Նրանք ընդհամենը մի քանի մարզում են անցկացրել մեզ հետ: Այնուամենայնիվ, նրանք խաղացին իրենց խաղը: Ես կրկնում եմ` մենք բոլորս խղճուկ խաղ անցկացրեցինք, բայց մենք դեռ 3 միավորի տարբերություն ունենք և չենք հանձնվում: Մրցաշրջանն այնքան երկար է մեզ համար, որպիսի վայր դնենք զենքերը: Մենք կգտնենք այս իրավիճակից դուրս գալու ելքը: Կովաչի՞չը: Նա բարձր որակներ ունի, և նա ցուցադրեց անհատականություն, նույնիսկ, երբ մենք 10 հոգով էինք խաղում: Մենք վստահ ենք, որ կատարել ենք արժեքավոր ներդրում: Նա բարձր որակներ ունի, միանշանակ, և նա կցուցադրի դրանք խաղադաշտում: Կարծում եմ, որ մենք ուժեղացրել ենք թիմը և հետաքրքիր խաղացողներ ենք ձեռք բերել: Ես ուրախ եմ թիմի և տրնասֆերային շուկայի համար: Այն, ինչի համար ես ուրախ չեմ, դա այս ժամանակաշրջանն է, որ մենք ապրում ենք, և որ մեր խաղի մեջ այսօր նաև կրակ չկար'':

Քննարկումը շարունակվեց խաղի վերլուծությամբ, և Ստրամաչչիոնիին հարցրեցին, թե որքանով որոշակի հանգամանքներ ազդեցին խաղի ելքի վրա.

''Հնարավոր 11-մետրանոց Կասսանոյի համա՞ր: Նրանց առաջին գոլը խաղից դուրսի՞ց էր: Ես ցանկանում եմ շրջանցել այս թեմաները: Այնուամենայնիվ,  վերջին 11-մետրանոցը, որ ես հիշում եմ, դա Սամպդորիայի դեմ խաղում էր, հոկտեմբերի վերջին... Բայց այսօր մենք ամենևին էլ վատ չսկսեցինք: Երբ մենք հավասարեցրեցինք հաշիվը, ես վստահ էի, որ մենք գտանք պահը, բայց Սեստուի գոլն իսկապես ծանր նստեց մեզ վրա: Եվ ես նաև համոզված եմ, որ մենք հիանալի երկրորդ կես կանցկացնեին, եթե 11 լինեինք'':

Լրագրողների աչքից չէր վրիպել նաև այն, որ Անդրեա Ստրամաչչիոնին` հազիվ զսպելով իր արցունքները, ուղևորվեց հանդերձարան: Երիտասարդ մարզիչը բացատրեց, թե ինչպես է պատրաստվում շարունակել այս հիասթափեցնող արդյունքից հետո.

''Նման պահերին երկու բան կարող ես անել` ես կարող էի արցունքներ թափել պարտության համար, բայց ես նախընտրում եմ զսպել դրանք և առաջ գնալ` շրջելով էջը, և շարունակել աշխատել ավելի շատ, քան մինչ այս'':

Inter.it - fcinternews.it

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1313 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 351 2 3 4 »
35 tiko11   (04.02.2013 22:44) [Материал]
partvela tim@. partvela marzich@. martvela naxagah@. partvela erkrpagun. bolors enq partvel uremn amen meks piti aveli shat ashxatenq vor hasnenq mer uzac ardyunqi.. datel@ heshta dimacinin... es Stramin chem ardaracnum voch el mexadrum em kan verelqner u kan anhajox jamanakashrjan . es havatumem IM Interin IM timin es INTERIST em u hpart em ete daje krvelenq.Forza Inter Forza Nerazzuris

34 Adriano   (04.02.2013 16:12) [Материал]
es minchev hima sharunakum em qez havatal te xi chgiddem :(

33 Tigran   (04.02.2013 04:00) [Материал]
gumarat es amen inchy nor proekti skizba isk aranc - erbeq + chi linum

32 Tigran   (04.02.2013 04:00) [Материал]
miban asem ekeq ancyalin chnayenq ,nayenq hima incha katarvum intery ha sastavum texer ka problemner uni bayc amen inch uni ira patchary,aveli chishta spasenq nayenq u kereva u inc tvuma interi nuyn xekavarutyuny amen inch lav haskanuma u gitakcum iranq aveli mot en timin u epvat en dra mej porc shat unen,spasenq hnaravora myus xaxic lriv poxvi amen inch

31 ashxen91   (04.02.2013 03:39) [Материал]
de stex karciqy chi harcy,ete 13na exel, es menak stuyg texekutyunneri em havatum u eman saiti graci chem havatum, animasta hima vichel, te ov inch giti... pakenq es teman

30 JuveMilanZerotituli   (04.02.2013 03:33) [Материал]
et arden dzer gorcna,khavataq te che.........duq mnaceq dzer karciqin es el im,es menak mi ban kasem vor senc arach chi gna Inter@ Stramachioni glxavorutyamb

29 ashxen91   (04.02.2013 03:27) [Материал]
bayc et inch kayqa vor es et kayqin havatam, es menak Interi kayqeri texekutyunnerin em vstahum, es aranc hastat imanalu chem vichum
hesa ete duq cheq havatum, 93-94i bolor xaxeri ardyunqnery, verjnakan axyusaky, u et jamanakva sastavn Interi, 1 miavorov enq araj durs trnoxneric
http://www.interfc.it/1993-94.asp

28 JuveMilanZerotituli   (04.02.2013 03:21) [Материал]
che tenc chi,95-96 in 7 texn enq exel,isk 93-94 10 tex@,ete kaskacum es mti nayi. http://annabet.com/en....94.html

27 ashxen91   (04.02.2013 03:16) [Материал]
93-94in 13-rd texn enq exel, isk et jamank A Seria 17 te 18 tim er xaxum, 95-96in 6n enq exel ha

26 JuveMilanZerotituli   (04.02.2013 03:11) [Материал]
asenq es arachi angam em qezanic tenc ban lsum,du lav ches texyak Interic voncvor,93-94 in 10-rd texna gravel,94-95 in el 6-rd tex@

1-10 11-20 21-30 31-33
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz