Գլխավոր էջ » 2013 Ապրիլ 8 » Ստրամա ''Միգուցե ես արդեն այստեղ չլինեմ, բայց Ինտերը պետք է հարգվի''
19:47 Ստրամա ''Միգուցե ես արդեն այստեղ չլինեմ, բայց Ինտերը պետք է հարգվի'' |
Առաջին հարցը, բնականաբար, մրցավարի կասկածելի որոշման մասին էր. ''Ոչ մի կասկածելի, 11-մետրանոց ընդհանրապես գոյություն չուներ: Մրցավարը մեծ պատասխանատվություն վերցրեց իր վրա և ազդեց մեր խաղի վրա: Մենք հարցրեցինք, թե ինչի համար է նշանակված այդ 11-մետրանոցը, և մոտ 5 րոպե մեզ ոչ մի պատասխան չէին կարողանում տալ: Այնուհետև մեզ ասացին, որ դա Սամուելի ձեռքով խաղի պատճառով էր: Մի բան, որ միայն մրցավարն է տեսել, Ատալանտան պատրաստվաում էր անկյունային իրացնել'': ''Ես նորեկ եմ այս աշխարհում, բայց արդեն կես մրցաշրջան է, որ մեզ և ոչ մի 11-մետրանոց չեն տվել մրցավարները: Ատալանտայի առաջին խաղացողը զգուշացվեց հանդիպման ավարտից միայն 15 րոպե առաջ, և դա Կովաչիչի նկատմամբ 7-8 կոպիտ խախտումից հետո: Ես կրկնում եմ, որ սա մրցավարական սխալ չէր, նա իր վրա վերցրեց պատասխանատվությունը այս խաղի համար, և նա պարզապես չի կարող դա անել, չի կարող'': ''Հնարավոր է, որ ես այստեղ չլինեմ մրցաշրջանի ավարտին, բայց այնպիսի ակումբը, ինչպիսին Ինտերն է, պետք է հարգվի, այսպիսի բաներն ուղղակի անհեթեթ են'': ''Մենք արդեն շատ խնդիրներ ունենք, մենք զինված բանակ չենք, որ կարողանանք հաղթել նաև այս որոշումները: Այսօր մենք 3 -1 առջևում էինք և խաղը մեր ձեռքերում էր, և մրցավարը մեծ պատասխանատվություն վերցրեց իր վրա: Արդեն կես մրցաշրջան է` ես ասում եմ ''Լավ, դա կարող է երբեմն պատահել'', բայց այսօր մրցավարը անհավատալի որոշում կայացրեց: Սա իրավիճակ էր, որը գոյություն չուներ: Կարող եմ հասկանալ, որ կարող են կասկածներ լինել Ռոկկիի դեմ կանոնների խախտման դեպքում, կամ Բոնավենտուրայի զգուշացման: Բայց այս իրավիճակը, պարզապես գոյություն չուներ, այն ստեղծվեց մրցավարի կողմից, մինչ երեկ ես խոսում էի վատ հաջողության մասին, իսկ այժմ խոսում եմ որոշման մասին, նույնիսկ մեր մրցակիցները չտեսան, թե ինչ տեղի ունեցավ: Մենք կորցրեցինք Կասսանոյին, նա ամենևնին էլ լավ չէր զգում իրեն, մենք կրոցրեցին Պալասիոյին: Ես կրկնում եմ, որ այս ծանր վնասվածքներով մենք չունենք այն ուժը, որպիսի մրացկիցներից բացի, պայքարենք նաև այսպիսի որոշումների դեմ'': Ալվարեսը լա՞վ խաղաց. ''Այո, նույնիսկ, եթե նա իր դերում չէր խաղում, նա կարող էր երրորդ գոլը խփել, շատ ափսոս: Մենք լավ էինք խաղում, հատկապես Կովաչիչի հետ, ով լավ կազմակերպում էր խաղը'': Դեռ հույս կա՞ երրորդ հորիզոնականի համար. ''Ես չգիտեմ, այսօր մենք վատ խաղ կորցրեցինք, մենք միավորներ չհավաքեցինք: Հիմա պետք է Իտալիայի գավաթում խաղանք, հուսով ենք, որ այնտեղ հաջողությունը մեզ մի փոքր ավելի կժպտա'': Ի՞նչ կասեք Ռանոկկիայի վրիպման մասին. ''Ամեն ինչ կարգին է'': sempreinter.com
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |