Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 31 » Ստրամա."Մտածում ենք միայն Սամպդորիայի դեմ խաղի մասին"
15:27
Ստրամա."Մտածում ենք միայն Սամպդորիայի դեմ խաղի մասին"

Անդրեա Ստրամաչչիոնին ցանկանում է, որ իր Ինտերը այս պահին կենտրոնացած լինի միայն Սամպդորիայի դեմ հանդիպման վրա, որը կայանալու է Իտալիայի գլխավոր դերբիից մի քանի օր առաջ:   Ներաձձուրիները Յուվենտուսի դեմ հանդիպմանը մոտենում են հիանալի մարզավիճակով, սակայն, մինչ այդ հանդիպելու են վիրավոր Սամպդորիայի հետ:

"Ես մտածում եմ, որ Սապդորիան լավ սկսեց տարին, իսկ վերջին հանդիպումները թույլ էին արդյունքի առումով, բայց ոչ խաղային որակների: Այդ պատճառով ես սպասում եմ հանդիպում մի թիմի հետ, ով ցանկանում է վերջ դնել անհաջողություններին և կխաղա իր ամբողջ ուժերը ներդնելով: Այդ դեպքում նրանք կարող են մեզ համար խնդիրներ ստեղծել:

Կասսանոն լավ է իրեն զգում և այօր մարզվել է թիմի հետ: Հուսով եմ, որ նա կկարողանա խաղալ վաղը: Ինչ վերաբերվում է այն ֆուտբոլիստներին, ովքեր գտնվում են դեղին քարտի "տակ", ես կասեմ, որ այս պահին մեր ամենակարևոր խաղը Սապդորիայի դեմ խաղն է, և ես խաղադաշտ կհանեմ հիմնական խաղացողներին, որպեսզի հաղթենք մեր առաջիկա մրցակցին:

Յուվենտուսի դեմ հանդիպման մասին ես չեմ մտածում: Ես կենտրոնացած եմ միայն Սապդորիայի դեմ հանդիպմանը պատրաստվելու վրա ամեն մանրուքներով: Լավ կլինի խոսել Յուվենտուսի դեմ հանդիպման մասին, երբ մենք լինենք աղյուսակի վերին հատվածում գլուխ գլխի տված պայքարելուց: Դա կլինի միայն Սամպդորիային հաղթելու դեպքում:

Երեք պաշտպանով մարտավարությու՞նը. Երբ մենք խաղում ենք մի ակումբի դեմ, ով լայն է գրոհում, կամ փորձում է ձգել խաղը, մենք կարող ենք խաղալ նաև չորս պաշտպաններով: Օրինակ՝ Կատանիայի դեմ հանդիպման ժամանակ Ժուան Ժեսուսը խաղում էր ձախ պաշտպանի դիրքում:

Մինչև հիմա, խաղալով այս մարտավարությամբ, մենք գոլեր ենք բաց թողել միմիայն կիսապաշտպաններից, այն ֆուտբոլիստներից, որոնց իմ պաշտպանները չեն փակում: Իմ պաշտպանությունը շատ լավ է խաղում: Սամպդորիային խաղի մեջ մենք տեսել ենք Նապոլիի դեմ հանդիպման ժամանակ, երբ Մարսելո Էստիգարրիբիյան և Ռոբերտո Սորիանին լավ բացվում էին եզրերով երեք հարձակվողով խաղալու ժամանակ:

Սնեյդե՞րը. Նա պատրաստ չի լինի Յուվենտուսի դեմ հանդիպմանը: Այդ խաղից հետո, ես հուսով եմ, կսկսեմ նրան խաղադաշտ վերադարձնելու պրոցեսը, բայց այս հարցը դեռ պետք է քննարկել բժիշկների հետ:

Մրցավարական սխալները Յուվենտուսի օգտի՞ն. Այն բանից առաջ, ինչ տեղի ունեցավ Կատանիայում, ես դրական էի վերաբերվում դարպասների գծի մոտ մրցավարի առկայությանը: Հնարավոր է, որ ես շատ ռոմանտիկ եմ մոտենում ֆուտբոլին, բայց ես կարծում եմ, որ ամենից լավ տարբերակը մարդկանց աչքերով խաղը դատելն է:

Ես չեմ կարծում, թե սխալները միակողմանի էին: Ես մտածում եմ, որ դրանք ուղղակի սխալներ էին, ուրիշ ոչինչ, և ոչ մի կողմնապահություն չկար Յուվենտուսի օգտին:" 

                                                                                                     
                                                                                                     Inter-fan.ru
Դիտումներ: 1064 | Ավելացրեց: Hako | - Վարկանիշ -: 1.0/13
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 ashxen91   (31.10.2012 22:53) [Материал]
de aranc et el amen mi xosqi hetevic yngnum en, inqn el misht nenc patasxannera talis vor el aselu ban chunenan,, Sampi dem mez haxtanaka petq,, vor derbyin texy texin patrastvenq

2 Hako   (31.10.2012 16:02) [Материал]
Quote
Մեջբերում (tiko11): profesional motcuma ira kxomic senc xosal@n

bayc mtqi mej asuma vay tu.... vay tu.... :D

1 tiko11   (31.10.2012 15:49) [Материал]
Sampin haxteluc heto nor juventusi masin karelia mtacel.. Sneidiin petq chi juvei dem xaxacnel ichqan el uzenanq kam inq@ uzi nax et kazdi xaxi vra hamel ira apaqinman@...inch verabervuma sudyanerin Straman ho cher aselu pashpanumen laugh profesional motcuma ira kxomic senc xosal@

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz