Գլխավոր էջ » 2013 Փետրվար 14 » Ստրամա ՛՛Խաղադաշտ դուրս կգա ամենամարտական կազմը՛՛
03:19 Ստրամա ՛՛Խաղադաշտ դուրս կգա ամենամարտական կազմը՛՛ |
Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի Ինտեր - Կլուժ առաջին հանդիպման նախօրեին կայացած մամլո-ասուլիսի ժամանակ Անդրեա Ստրամաչչիոնին խոսել է մրցակցի և Ինտերի նախապատրաստվածության մասին. ՛՛Չի կարելի թերագնահատել ոչ մի մրցակցի: Եվ առավել ևս, երբ դուք անծանոթ եք նրանց խաղին: Չեմպիոնների լիգայի իրենց խմբում նրանք ի վիճակի էին ՛՛Օլդ Թրաֆֆորդում՛՛ հաղթել Մանչեսթեր Յունայթեդին: Իհարկե, մենք չենք պատրաստվում այդպիդի սխալ թույլ տալ: Ես համոզված եմ, որ ոչ մի խոսք անգամ չի կարող լինել թերագնահատելու կամ անհարգալից վերաբերվելու մասին: Թեև նրանք կորցրել են իրենց 2 հիմնական խաղացողներին, բայց դեռևս շատ վտանգավոր են: Մենք պատրաստ ենք այս խաղին, ուշադրություն ենք դարձրել ամեն մի մանրուքի, և մենք խաղադաշտ դուրս կգանք առավելագույնս կենտրոնացած, քանի որ խաղալու ենք շատ վտանգավոր մրցակցի դեմ՛՛: ՛՛Ես խաղադաշտ դուրս կբերեմ ամենամարտական կազմը այն խաղացողներից, ովքեր կան իմ տրամադրության տակ: Կօգտագործվեն այն խաղացողները, ովքեր, իմ կարծիքով, ամենալավը կկարողանան իրականացնել առաջադրանքները: Միակ բացառությունը կարող է լինել այն դեպքում, եթե խաղացողներից որևէ մեկը կլինի ոչ օպտիմալ ֆիզիկական վիճակում: Մի քանի խաղացողներ փոքր ինչ հոգնած տեսք ունեն՛՛: Ինչ վերաբերվում է Մատեո Կովաչիչի իրավիճակին, ով վնասվածքի պատճառով չխաղաց այս կիրակի, Ինտերի մարզիչն ասաց հետևյալը. ՛՛Նա ոտնաթաթի հետ կապված խնդիրներ ուներ: Երեկ նա անհատական մարզում անցկացրեց, իսկ այսօր արդեն մարզվում էր ամբողջ խմբի հետ, այնպես որ ես պետք է որոշեմ կխաղա նա արդյոք, թե ոչ, բայց, իհարկե, ես որոշում կկայացնեմ հետևելով նրա վիճակին՛՛: Կարո՞ղ է արդյոք Ինտերը իրագործել իր առջև դրված բոլոր խնդիրները. ՛՛Այնպիսի ակումբը, ինչպիսին Ինտերն է, պարտավոր է պայքարել մինչև վերջ: Ես չեմ ցանկանում ոչ մի մեծ հայտարարություններ անել: Մենք Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչում ենք և մենք դեռևս շանսեր ունենք հանդես գալ եզրափակչում: Վաղը մենք կխաղանք Եվրոպա Լիգայում: Հաշվի առեք, որ բոլոր ակումբներից, մենք ամենաշատ թվով հանդիպումներն ենք անցկացրել: Բազմաթիվ վնասվածքների պատճառով մեր խաղացողներից շատերը ստիպված են լինում շատ հաճախակի խաղալ, և ժամանակ չկա, որպիսի նրանք հանգստանան: Ես արդարացումներ չէ, որ փնտրում եմ, պարզապես վերլուծում եմ փաստերը՛՛: Կարո՞ղ է արդյոք վաղվա խաղը դառնալ շրջադարձային Ալվարեսի համար: Եվ ե՞րբ նա կրկին կսկսի ստաբիլ խաղադաշտ դուրս գալ. ՛՛Կարծում եմ, որ նրա խնդիրն այն է, որ նա մինչ այժմ անընդհատ իմ տրամադրության տակ չի եղել, վնասվածքների պատճառով: Նա մեծ վարպետ է, երբ խոսքը գնում է տեխնիկայի մասին, որը նա ցուցադրում է բոլոր մարզումների ընթացքում: Որպիսի կարողանա անցկացնել յուրաքանչյուր խաղա սկզբից մինչև վերջ, նա պետք է անընդհատ մարզվի: Ռիկկին, անկասկած, կարևոր դեր ունի, նա իմ ծրագրի մի մասն է՛՛: ՛՛Իմ բոլոր մտքերը կենտրոնացած են այս խաղի վրա, մենք նպատակ ունենք հասնել մինչև եզրափակիչ, բայց դեպի այդ նպատակը պետք է շարժվենք քայլ առ քայլ՛՛: inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | ||||||
|