Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 31 » Ստրամաչչիոնի ''2012-ը փոխեց իմ կյանքը''
06:28
Ստրամաչչիոնի ''2012-ը փոխեց իմ կյանքը''

Ինչպիսինն էր 2012-ը, ինչպիսին կլինի 2013-ը, թիմը, քննադատությունները և գովեստները, ամենալավ և ամենավատ պահերը, նրա հարաբերությունները նախագահ Մորատտիի, խաղացողների և երկրպագուների հետ, մրցավարական որոշումները և Սկուդետտոն: Այս ամենի և շատ այլ թեմաների մասին Անդրեա Ստրամաչչիոնին խոսեց Sportmediaset-ին տված հարցազրույցում.


Անդրեա Ստրամաչչիոնի, ահա ավարտվում է ձեզ համար անհավանական 2012-ը.

''Այո, այն այդպիսինն էր: Անձնական տեսանկյունից, միանշանակ: Երբ մտածում եմ, թե ինչ կանեմ հունվարի մեկին, ես հասկանում եմ, որ դեռ մի շարք երազանքներ կան և եթե անգամ ես ինձ 100%-ով զգում եմ Ինտերի մարզիչ, դա ինձ համար դեռ մեծ երազանք է, քանի որ ես երբեք, ոչ մի վայրկյան չեմ մոռանում, թե որտեղից եմ եկել և ինչ եմ արել մինչ այստեղ գալը: 2012-ը այն տարին էր, որ փոխեց իմ կյանքը'':

Եթե մեկ տարի առաջ ձեզ ասեին, որ այսպիսի բան տեղի կունենա, դուք կհավատայի՞ք.

''Ոչ, չէի հավատա: Ես արդեն բազմիցս նշել եմ, որ այս տարվա ապրիլին ինքս ինձ Ինտերի մարզիչ չէի նշանակի, եթե միանգամայն անկեղծ ասեմ, սա ավելին է, քան պարզապես երազանքը: Այնպիսի պահերից մեկը, երբ գնահատվում են քո բոլոր ջանքերը և լարված աշխատանքը, և դա նախագահ Մորատտիի և Ինտերի շնորհիվ է'':

Ինչպե՞ս կգնահատեք մրցաշրջանի առաջին կեսը.

''Ես չէի ցանկանա խոսել առանձին Անդրեա Ստրամաչչիոնիի մասին, կարծում եմ, դժվար է առանձնացնել մարզչի աշխատանքը ընդհանուր թիմի աշխատանքից: Ես իմ թիմին կտայի 10-ից 7 գնահատական առառին 5 ամիսների համար, քանի որ Ինտերը կարողացավ նոր մեծ ծրագիր մշակել և իրականացնել այն: Մազմաթիվ փոփոխություններ եղան ամռանը: Նախագահը, մարզչի և տնօրենների համաձայնությամբ, շատ փոփոխություններ կատարեց թիմում և աշխատակազմի մեջ: Դա կարևոր ժամանակահատված էր թիմի համար, և ինչպես կարելի է տեսնել արդյունքներից, այդ փոփոխությունները աշխատեցին: Թիմի ներսում ամեն ինչ ճիշտ է ընթանում և ներդաշնակ է մրցաշրջանի այս հատվածում: Ես կգնահատեի 7/10, բայց գնահատականը կարող է ավելի բարձր լինել'':

Ի՞նչ է անհրաժեշտ հետագա առաջընթացի համար: Կայունությո՞ւն:

''Այո, դա հաստատ պետք է: Դա այն է ինչի մասին միշտ խոսում ենք տղաների և իմ աշխատակազմի հետ: Կարծում եմ, որ մենք ի վիճակի եղանք շատ միավորներ վաստակել լավ ելույթներով, սակայն ես ուրախ չեմ մեր ելույթների կայունության համար'':

Արդյո՞ք ավելի դժվար է մարզել Ինտերը, քան այլ ակումբ: Երբեմն ձեզ քննադատում են, նույնիսկ երբ հաղթում եք.

''Ես պարզապես փորձում եմ որքան հնարավոր է ավելի արագ փորձ հավաքել, քննադատությունները լսելը, կարծում եմ, որ բնական է:Ես փորձում եմ կատարելագործվել, քանի որ, չգիտեմ դա կախված է իմ տարիքից, թե բնավորությունից, ես միշտ վատ եմ զգում, երբ լսում եմ, թե ինչպես է ինչ-որ մեկը ուղղակի վատաբանում կամ քննադատում ինձ, առանց իրական փաստարկներ բերելու, այնինչ ես միշտ ընդունում եմ կոնստրուկտիվ քննադատութոյւնը, ես այն համարում եմ շատ կարևոր, այն թույլ է տալիս աճել, և , իհարկե, դա խաղի մի մասն է: Իտալիայում միակ խնդիրն այն է, որ երբեմն արդյունքն ավելի մեծ նշանակություն ունի ընդհանուր խաղի գնահատման ժամանակ: Դուք կարող եք հաղթել խաղը առանց լավ խաղ ցուցադրելու, և ճիշտ այնպես, երբ դուք կարող ես միավորներ կորցնել` չնայած հոյակապ խաղին'':

Ո՞րն է ձեզ համար լավագույն պահը այս տարվա արկածների ընթացքում: Հավանաբար, երբ առաջին անգամ մտաք Ինտերի հանդերձարա՞ն.

''Ոչ, կարծում եմ, որ դա շատ դաժան պահ էր: Լավագույն պահն այն էր, երբ նախագահ Մորատտին ասաց ինձ. ''Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ուրիշները, դու Ինտերի նոր մարզիչն ես'''':

Իսկ ամենավա՞տ պահը.

''Ես, որպես կանոն պոզիտիվ մարդ եմ: Իմ ամբողջ կյանի ընթացքում, նույնիսկ ամենադժվար պահերին ես միշտ աշխատում եմ ամեն ինչի մեջ տեսնել ինչ-որ լավ բան: Չեմ կարծում, որ վատ պահեր եմ ունեցել, դեռ ոչ: Եթե ֆուտբոլային տեսանկյունից դիտենք, ապա Սիենային պարտվելը, միգուցե, մեզ շեղեց ուղուց: Դրա փոխարեն, ինչպես արդեն ասել եմ այն ժամանակ, ես կարծում եմ, որ դա ամենակարևոր պահն էր, քանի որ այդ պահից սկսած մենք մեծ պտույտ արեցինք և հաղթանակների շարք ունեցանք, որը մեզ հասցրեց մինչև երկրորդ հորիզոնական'':

Ինչպիսի՞նն են ձեր հարաբերությունները նախագահի հետ: Դեռ ամենասկզբից համակրանք կար.

''Սուտ կլինի, եթե ասեմ, որ այն կար ամենասկզբից: Միանշանակ, նախագահը գնահատեց ինձ տեխնիկական տեսանկյունից, նա հետևում էր Պրիմավերային և դիտում էր, թե ինչպես է խաղում իմ թիմը, և ինչպես եմ ես այն ղեկավարում: Հենց այդ ժամանակ էլ մենք ծանոթացանք միմյանց հետ առաջին հանդիպման ժամանակ, որը տևեց երկու ժամ: Մենք խոսում էինք ֆուտբոլի մասին, ես ես հասկացա այն, որ ես առաջ իսկապես չգիտեի, որ նախագահը խոսում է ֆուտբոլից, և նա գիտի, թե ինչ է խոսում, նա ուներ իր ֆուտբոլայն գաղափարները: Դա ֆանտաստիկ հարաբերությունների սկիզբն էր, շատ բաց հարաբերությունների, որոնք օրեցօր աճում էին: Շատ անկեղծ հարաբերություններ են'':

Կա՞ որևէ կոնկրետ նվեր, որ կցանկանայիք նվիրել նախագահ Մորատտիին հաջորդ տարի.

''Ես ունեմ նվեր , բայց դա գաղտնի եմ պահում: Նա գիտի, թե դա ինչ է: Բայց գլխավոր նվերը հանդիսանում է ներկան, ես աշխատում եմ չհիասթափեցնել նրան` փորձելով արդարացնել նրա սպասելիքները: Ես գիտեմ միայն մեկ միջոց դա անելու` աշխատել օրը 25 ժամ, Ինտերի համար, նրա համար, որպիսի ապացուցեմ, որ նա իզուր չէ հավատացել ինձ: Բացի այդ ևս մեկ նվեր կա, բայց ինչպես նշեցի, ես այն գաղտնի եմ պահում'':

Դուք սպասո՞ւմ եք մեկ կամ երկու նվերի, միգուցե, թիմն ուժեղացնելու համար.

''Ես անկեղծ հարաբերություններ ունեմ նախագահի հետ, ես հարգում եմ ձեր` լրագրողների աշխատանքը, սակայն ես այդպիսի բանը չէի ասի բարձրախոսի առջև, իրականում, ինձ դա նյարդայնացնում է: Նա գիտի, նա ամեն ինչ գիտի, մենք աշխատում ենք, որպիսի մեծ թիմ կառուցենք, և նախագծի առաջին հինգ ամիսներն անցան: Ուրիշները երեք տարի են ծախսում, որպիսի հասնեն բարձունքին, ոմանք ավելի արագ են դա անում, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ակնհայտ է, որ լինելով Ինտերը, մենք ցանկանում ենք, որպիսի հաջողությունը շուտ գա, բայց այժմ մենք մտածում ենք, թե ինչպես կարող ենք ուժեղացնել թիմը'':

Մրցավարական սխալները: Ի՞նչ եք մտածում այդ մասին.

''Մեր բախտը փոքր ինչ չէր բերում մրցավարական որոշումների հետ կապված, բայց ես ինձ դնում եմ նրանց տեղը, դա մարտահրավեր է, ամեն ինչ չափազանց արագ է տեղի ունենում, նրանք տասնորդական վայրկյանների ընթացքում պետք է որոշումներ կայացնեն, հաճախ դա 50/50 է: Վերջին ժամանակներում որոշումներն այքան էլ հաջող չէին մեզ համար, բայց, հնարավոր է, որ մրցաշրջանի սկզբում եղան մի քանի դեպքեր, երբ այդ ''անհաջող'' որոշումները մեր օգտին գործեցին, այդ պատճառով, ես չեմ ցանկանում տարաձայնություններ կամ ինչ -որ այլ բան ստեղծել'':

Կարելի՞ է Յուվենթուսի հետ պայքարել Սկուդետտոյի համար.

''Կարծում եմ, որ Յուվենթուսը ամուր հիմք է դրել անցած տարի, իսկ այժմ նրանք կատարելագործում են այն, ինչ ստեղծել են: Նրանք Իտալիայի ամենակայուն թիմն են, մենք տեսանք, որ նրանց կարելի է հաղթել, բայց նրանք շատ լավ են կայունության տեսանկյունից, քան այն թիմերը, որոնք հետևում են նրանց: Բայց եթե հաշվի չառնենք Յուվենթուսին, ապա Ա Սերիան շատ հետաքրքրաշարժ առաջնություն է, ինտերը կարող է պարտվել Սիենային, Նապոլին Բոլոնյային, այս ամենը լավ հավասարակշռության մեջ է'':

Դուք սպասո՞ւմ էիք, որ Անտոնիո Կասսանոն այսպիսի դեր կխաղա: Ի՞նչ կարող եք պատմել ձեր ընկերության մասին.

''Անվանել դա ընկերություն, հավանաբար, չափազանցություն կլինի, բայց ես շատ անկեղծ էի նրա հետ, նախքան նա կտեղափոխվեր Ինտեր: Այն, ինչ մեզ մոտ ընդհանուր է, որ մենք երկուսս էլ եկել ենք անհայտությունից, ես ի նկատի չունեմ իմ կամ նրա ծագումը, մենք շատ անկեղծ ենք խոսում, և ես կարծում եմ, որ դա այն պատճառներից մեկն է, որ մենք միանգամից հասկացանք միմյանց: Նրա նշանակությունը խաղադաշտում կասկածի տեղիք չունի: Կարծում եմ, որ նրա հիանալի հարաբերությունները կնոջ հետ և Քրիստոֆերի և նրանց երկրորդ երեխայի ծնունդը օգնեցին նրան մեծանալ: Ես լավ հետևում եմ Անտոնիոյին, իմ կարծիքով, նա արդեն ապացուցել է, որ Ինտերի համար լրացուցիչ ռեսուրս է, ինչպես նաև բոլոր խաղացողների որակները, ովքեր հիմա թիմում են'':

Խաղացողը, ով ձեզ ամենաշատը զարմացրեց, դրական իմաստով, և խաղացող, ումից կցանկանայիք տեսնել ավելին.

''Մեզ մոտ շատ խաղացողներ կան, ովքեր դեռ նոր են սկսում իրենց ճանապարհը, այդ պատճառով, մենք հուսը դնում ենք երիտասարդների վրա: Նրանցից ամենաշատը կարող եմ ասել, որ Ժուան Ժեսուսն է, ով առաջին անգամ խաղաց Ինտերի Պրիմավերայում: Նա խաղաց Չեզենայի դեմ և խաղադաշտում անցկացրեց 90 րոպե, թեև ամբողջությամբ մարզավիճակում չէր: Ես խոսեցի նրա հետ խաղից առաջ և ընթացքում, և ես տեսա նրա մեջ մեծ պոտենցիալ: Կան նաև երկու խաղացողներ, ում համար ես անչափ ուրախ եմ, նրանցից մեկը Անդրեա Ռանոկկիան է: Նա ցույց տվեց, թե որքան անկայուն է ֆուտբոլը: Երբ ես եկա այստեղ, ես նրան ասացի. ''Անդրեա, ես համոզվաց եմ, որ դու հիանալի խաղացող ես, դու լավ ես մարզվում, բայց այս պահին, ես կարծում եմ, որ դու պատրաստ չես հիմանակն կազմի համար'': Այդ նույն խաղացողը, նույն մարզչի հետ, այժմ միանգամայն այլ տեսք ունի և շատ ուժեղ մոտիվացված է, մասմաբ մեր տնօրենների աշխատանքի շնորհիվ: Բրանկան և Աուսիլյոն նրան վստահություն են ներշնչել: Նա մնաց մեզ հետ, թեև այլ ակումբներից բազմաթիվ առաջարկներ կային, և այսօր նա Ինտերի և իտալական ֆուտբոլի կարևոր խաղացողներից մեկն է: Մյուս խաղացողը, ում համար ես ուրախ եմ` Գուարինն է, ով նույնպես հսկայական պոտենցիալ ունի: Ես արդեն նշել եմ այս խաղացողներին, բայց ես կարող էի նաև այլ խաղացողների անուններ նշել: Կարծում եմ, որ այս երեք խաղացողներն ինձ ամենաշատն ուրախացրեցին: Թեև համոզված եմ, որ մենք բավականաչափ խաղացողներ ունենք, ովքեր ի վիճակի են բացվել ապագայում'':

 Ո՞ր խաղացողից կցանկանաք տեսնել ավելին 2013-ին.

''Սա վտանգավոր հարց է: Բայց կա խաղացող մեծ պոտենցիալով, ըստ իս, որից ես սպասում եմ ավելին: Միգուցե, նրան չի բավականացնում մի փոքր հաջողություն, որպիսի կարողնա ցույց տալ իր պոտենցիալը, դա Ռիկի Լավրեսն է: Խաղացող, ով մինչ այժմ չի կարողանում վաստակել մեր երկրպագուների վստահությանը, որին արժանի է: Խաղացող, ում ջանքերը ես փորձում եմ ցուցադրել, քանի որ նա ի վիճակի չէր անդադար մարզվել ֆիզիկական խնդիրների պատճառով: Նրա բախտ միշտ չի վերում: Երբեմն շատ դժվար է գնահատական տալ այսպիսի դեպքերում: Բայց այս տղային Ինտերը հավատում է, նրան հրավիրել են Արգենտինայի հավաքական, դժվար թե ազգային հավաքական հրավիրեն երկրարդ կարգի խաղացողների: Ես հավատում եմ նրան: Հուսանք, որ հաջողությունը կսկսի ժպտալ նրան, և նա կվերգտնի իր խաղը'':

Հնարավո՞ր է, որ մենք կրկին տեսնենք Ուեսլի Սնեյդերին Ինտերի մարզաշապիկով.

''Ես վստահ եմ, որ Սնեյդերը կարող է ինձ ստիպել փոխել իմ կարծիքը և կրկին կարժանանա հիմանակ կազմի իր տեղին, քանի որ դուք այժմ նստած եմ մի մարդու դիմաց, ով նրա ամենամեծ երկրպագուն էր, ապրիլի մեկից սկսած, բայց միևնույն ժամանակ ես այսպիսինն եմ` եթե դու արժանի ես, ես քեզ կտամ ամեն ինչ, իսկ երբ ես կարշում եմ, որ դու պատրաստ չես խաղալու, ապա դու չես խաղա: Ես կարծում եմ, որ Ուեսը հասկանում է իրավիճակը, կարծում եմ, ցանկացածը, ով ինձ ճանաչում է հասկանում է այն: Ես քո մեծ երկրպագուն եմ, երբ դու դրան արժանի ես, իսկ երբ դու արժանի չես դրան, ապա դու դուրս ես մնում: Եթե ես խաղացող լինեի, ապա կակնկալեի մարզչից ամենադրդար որոշումը: Այսպիսով, ես հուսով եմ, որ նա կստիպի ինձ փոխել կարծիքս, ամեն ինչ կախված է նրանից, եթե նա անի դա, ապա մարզաշապիկը նրան է սպասում'':

Ի՞նչ կարող եք ասել Ինտերի երկրպագուներին.

''Ես շնորհակալ եմ նրանց, քանի որ նրանք իսկապես կանգնած եմ իմ թիկունքին այս առաջին մի քանի ամիսների ընթացքում, յուրաքանչյուր խաղի ժամանակ: Ես հիշում եմ, որ մարզադաշտում 40 հազարից ավելի երկրպագու կար, այն ժամանակ, երբ խաղն այդքան մեծ նշանակություն չուներ, այդ ժամանակ ես զգացի սերը Ինտերի նկատմամբ, որ մինչ այդ չէի զգում: Մեր երկրպագուները մեզ հետ են ամբողջ Իտալիայի և նրա սահմաններից դուրս, այն, ինչ ես կարող եմ անել` միայն շնորհակալություն հայտնել նրանց: Իմ և ամբողջ թիմի անունից, ցանկանում եմ նրանց հիանալի և անմոռանալի 2013, բոլորիս համար'':

inter.it

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 907 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 aram   (31.12.2012 13:02) [Материал]
apri STRAM@ shat ankexca patasxanel u indz shat dur ekav verjin harci patasxa@ vor tekuz INTERi amenavat paherin el yerkrpaguner@ misht iranc koxqin en MENQEL IHARKE

1 ashxen91   (31.12.2012 06:44) [Материал]
shat lav harcazruyc er, Straman inchpes misht ira vochov ankexc patasxanuma harcerin, aranc dzevakanutyunneri ^_^

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz