Գլխավոր էջ » 2013 Հունվար 24 » Ստրամաչչիոնի ''Եզրափակչի ուղեգիրը դեռ շատ մոտ է''
04:12 Ստրամաչչիոնի ''Եզրափակչի ուղեգիրը դեռ շատ մոտ է'' |
Անդրեա Ստրամաչչիոնին խոսել է Rai Sport-ի լրագրողների հետ,այն բանից հետո, երբ իր թիմը պարտվեց Ռոմային, Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպման ժամանակ: ''Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ Ինտերի այսօրվա ելույթից: Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք երկրորդ խաղակեսում: Ռոման շատ լավ սկսեց առաջին խաղակեսը: Գուարինին փորձեցին օգտագործել անմիջապես հարձակվողի հետևում, Պալասիոյի, և այս երկուսը ամենաշատ վտանգավոր պահերն էին ստեղծում առաջին կեսում:մինչդեռ Ալվարեսը երկու հիանալի հնարավորություն ստեղծեց երկրորդ կեսում: Ես պետք է շնորհավորեմ Ռոմային, նրանք հաղթանակ տարան առաջին խաղում, բայց եզրափակչի ուղեգիրը դեռ մոտ է, շատ մոտ է'': Մարզիչը շարունակեց իր հարցազրույցը` խոսելով Ռոմայի առաջին գոլի մասին. ''Կրկին Ֆլորենցին, ինչպես այս մրցաշրջանի առաջին խաղում: Ցավալի է: Ամեն դեպքում, երկրորդ խաղակեսում, մենք ավելի մոտ էին հաշիվը դարձնել 2 - 2, քան նրանք` 3 - 1'': Վերջում, իհարկե, հարց տրանսֆերային շուկայի մասին. նոր կիսապաշտպան կժաման՞ի, թե ոչ. ''Այս պահին ես մտածում եմ միայն իմ խաղացողների մասին, նրանց, ում ես ունեմ այստեղ, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց: Բենասսին լավ էր խաղում, մինչև այն պահը, երբ սկսեց ցնցումներ ունենալ, Կամբիասսոն, Զանետտին և Գուարինը խաղացին իրենց խաղը: Ես կպահպանեմ այն խաղացողներին, որոնց ունեմ: Այժմ մենք վերադառնում ենք առաջնության խաղերին, ես մեծ հավատ ունեմ իմ խաղացողների և այս թիմի նկատմամբ'': inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|