Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 30 » Ստրամաչչիոնի հարցազրույցը Ֆիորենտինայի հետ խաղից առաջ
18:18
Ստրամաչչիոնի հարցազրույցը Ֆիորենտինայի հետ խաղից առաջ

''Մեզ դժվար շաբաթ է սպասվում, բայց լավագույնը, որ մենք կարող ենք անել, առանձին ընդունել յուրաքանչյուր խաղը: Թեև, անշուշտ,  մարզիչը պետք է մտածի նաև այլ գործոնների մասին, ինչպիսիք են մարզումները և խաղացողներին հանգստանալու և վերականգնվելու համար անհրաժեշտ ժամանակը՛՛, - ասել է Անդրեա Ստրամաչչիոնին Ինտերի - Ֆիորենտինա խաղի նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Մարզիչը գիտի, թե ինչ է սպասվում Ինտերին մոտակա յոթ օրերին՝ ուղևորություն դեպի Բաքու, այնուհետև միլանյան դերբի, սակայն այս պահին թիմը կենտրոնացած է միայն  Ֆիորենտինայի վրա:

՛՛Ֆիորենտինան շատ լավ մարզավիճակում է: Նրանք շատ լավ ֆուտբոլ են ցուցադրում և եթե մի քիչ ավելի շատ հաջողություն ունենային, կարող էին ավելի բարձր դիրքեր գրավել մրցաշարային աղյուսակում, քան հիմա է: Ինտերը պետք է ամեն ինչ անի, որպիսի հաղթի այս Ֆիորենտինային՛՛:

Նրանց մարզչի մասին.

 ՛՛Վիչենցոն առաջին հերթին իմ լավ ընկերն է խաղադաշտից դուրս: Նա լավ մարզիչ է , նրա մասին կարող եմ ասել միայն ամենալավը, ես կասկած չունեի, որ նա հաջողության կհասնի, բայց եթե անկեղծ ասեմ, նա նույնիսկ ավելի լավ է անում ամեն ինչ, քան ես էի պատկերացնում՛՛: 

Որքանո"վ Սնեյդերի բացակայությունը կխանգարի Ինտերին.

՛՛Ես հավատում եմ իմ թիմին: Այնպիսի թիմը, ինչպիսին մերն է չի կարող կախված լինել միայն մեկ խաղացողից: Ես շատ եմ ցավում Սնեյդերի համար, ցավալի է, սակայն ֆուտբոլում այսպիսի բաներ երվեմն պատահում են,  և հուսով եմ, որ նա շատ շուտ կվերադառնա: Բայց մենք չենք անհանգստանում, քանի որ մենք ունենք խաղացողներ, ովքեր կարող են դուրս գալ այդ դիրքում և խաղալ ինչպես Ինտերը, ամեն դեպքում՛՛:

Ե՞րբ կարող են Սնեյդերն ու Պալասիոն կրկին խաղադաշտ դուրս գալ.

՛՛Պալասիոյի դեպքում իրավիճակն ավելի հստակ է, նա արդեն վերականգնվում է և երկուշաբթի օրը կմիանա թիմի մարզումներին, բայց ես ռիսկի չեմ գնա նրան Նեֆթչիի դեմ խաղադաշտ դուրս բերելով: Իսկ Ուեսի համար, ես իսկապես դեռ չեմ կարող կոնկրետ ժամանակ նշել, ես բժիկներին ժամանակի մասին չեմ հարցրել: Նրան ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար: Եթե նրանք կարողանան հրաշք իրագործել, ապա Ուեսը կարող է մասնակցել դերբիին, սակայն սա ընդհամենը կարծիք է՝ հիմնաված ավելի շատ հույսի վրա, քան որևէ բժշկական հետազոտության վրա՛՛:

Արդյո՞ք Ռիկի Ալվարեսը կարող է հանդես գալ որպես կենտրոնական կիսապաշտպան.

՛՛Այո, Ռիկարդոն կարող է հանդես գալ որպես երեք կենտրոնական կիսապաշտպաններից մեկը, նա ունի բոլոր ֆիզիկական և հոգեբանակն բոլոր տվյալները, որպիսի կարողանա անել դա, և նա իրեն շատ հարմար է զգում այդ դիրքում: Արգենտինայում նա  հանդես եկել է այդ դիրքում, և հիմա կարող է նույնը այստեղ անել: Այդպիսի որոշումը կարող է օգտագործվել խաղի համար՛՛:

inter.it


Դիտումներ: 918 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/11
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 tiko11   (30.09.2012 21:28) [Материал]
Fioyi het shat djvara linelu u amen gnov 3 miavor piti tanenq... SNeideri bacakayutyun@ kazdi bayc menq mi xaxacoxic chpiti kaxvac linenq iran Cassanon kara poxarini..

3 ashxen91   (30.09.2012 21:17) [Материал]
astvac ta menak botasner goxanalov prcnenq, es mi tesak anhangstacac em vor iranq piti adrbejan gnan belay

2 Adriano   (30.09.2012 19:51) [Материал]
es chem zarmana vor adrbejanciq meronc botasner@ goxanan

1 ashxen91   (30.09.2012 18:41) [Материал]
chishta chpetqa menak mi xaxacoxic kaxvac lini xaxy, tox normal aranc vrazelu apaqinvi Senjdery,, djvar shabata, menak en vor petqa gnan adrbejan, hetiqa, petqa es 2 xaxery haxtenq, vor derbiin lav tramadrutyamb linenq,

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz