Անդրեա Ստրամաչչիոնին Բոլոնիայի դեմ հաղթանակից հետո.
''Երկու խաղակեսերի սկիզբն էլ ծանր անցավ, Բոլոնիան մեծ ոգով առաջ էր գնում, բայց ինձ դուր եկավ իմ տեսած Ինտերը: Մենք ամուր և կազմակերպված էինք և շատ քիչ էր մեր խաղը տարբերվում բաց ֆուտբոլից: Մեզ զարմացրեց միայն այն անկյունայինը, որից հետո նրան գոլ խփեցին: Մենք առաջ ենք շարժվում, և ինձ դուր է գալիս մեր առաջընթացը'':
Ինտերի մարզչին հարցրեցին, արդյոք Կասսանոյի բացակայությունը մեկնարկային կազմում տակտիկական որոշում էր, հաշվի առնելով խաղից առաջ - մամլո ասուլիը.
''Սա է ֆուտբոլի գեղեցկությունը: Ես ցանկանում էի, որ նա մեկնարկում լիներ, բայց առավոտյան մարզման ժամանակ նա պարանոցի հետ կապված խնդիր ուներ, ինչը կարող էր նրան ընդհանրապես դուրս թողնել այս խաղից'':
Իր տակտիկական որոշումների մասին Ստրաման ասաց.
''Մուդինգային Դիամանտիի վտանգավոր խաղը ճնշած պահելու համար էր: Եզրերում նրան շարունակում էին Զանետտին և Գարգանոն, նրա երկու կաղմերում: Կարծում եմ, որ ամեն ինչ լավ ստացվեց: Իմ կարծիքով Ինտերը լավ արդյունավետություն ցուցաբերեց'':
''Ես փորձում եմ կատարել իմ բաժին աշխատանքը: Ես հպարտ եմ, որ մարզում եմ Ինտերը: Երբ թիմը հաղթում է 8 արտագնա խաղերում, դա միասնականության նշան է: Դա նշանակում է, որ մենք կենտրոնացած ենք և մոտիվացված: Ես փորձում եմ ցույց տալ, որ նախագահը խենթություն չի արել...''
Ինտերը պատրա՞ստ է հանդիպել Յուվեին.
''Նախ մենք Սամպդորիա ունենք: Եկեք չմոռանանք դա'':
Վերջում Սնեյդերի վերադարձի մասին.
''Նա արագ վերականգնվում է, բայց ես չեմ կարծում, որ մենք նրան կտեսնենք Թուրինում: Դա հիմարություն կլինի նրան ստիպել մասնակցել այդ խաղին, մենք ռիսկի ենք դիմում նրան կրկին կորցնել'':
inter.it
|
Դիտումներ: 989 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/21 |