Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 10 » Ստրամաչչիոնի ''Ինտերը հիանալի հանդիպում անցկացրեց''
18:02
Ստրամաչչիոնի ''Ինտերը հիանալի հանդիպում անցկացրեց''

''Մենք այս խաղին պատրաստվել էինք այնպես, որ թույլ չտանք Նապոլիին անել այն, ինչը նրանց մոտ լավ է ստացվում, թույլ չտալ Կավանիի ցույց տալ իր որակները և սահմանափակել Համշիկի տարածությունը: Մենք հաջողության հասանք մեր աշխատանքը մանրակրկիտ անելու շնորհիվ'', - սա Անդրեա Ստրամաչչիոնիի առաջին մեկնաբանություններ էին Նապոլիի դեմ իր թիմի տարած հաղթանակից հետո:

''Սա մեծ հաղթանակ է, այն հանդիպումների մնան, որ մենք անցկացրեցինք մեր անմիջական մրցակիցների դեմ և ցույց տվեցինք, որ մենք ցանկացած թիմի կարող ենք խաղ առաջարկել: Ես ցանկանում եմ շնորհավորել իմ տղաներին: Մացցարին տարեց տարի հաղկել է իր թիմը, այնինչ Ինտերը դեռ նոր է սկսում կառուցել այն: Սա մեր ծրագրի առաջին տարին է, բայց ես հիացած եմ, թե ինչպես ենք մենք հանդես գալիս: Մենք շատ միասնական խումբ ենք և յուրաքանչյուր խաղի մեծ ուշադրությամբ ենք նախապատրաստվում: Տղաներն իսկապես նվիրված են թիմին, ես մեծ հարգանք եմ տածում այս խաղացողների նկատմամբ'':

''Տարնսֆերնե՞րը: Բնական է, մենք մտածում ենք այնպիսի խաղացողի մասին, ով կօգնի մեզ ուժեղացնել թիմն ապագայում, բայց դա պատրադիր չէ, որ լինի հունվարին'':

''Գուարինի գո՞լը: Բոլոր խաղացողները ֆանտաստիկ էին, ժամանակը և կատարողականությունը տեղում էր: Դա քայլ էր 10 խաղացողների մասնակցությամբ և նրանք այն հիանալի կատարեցին'':

Ստրաման այնուհետև բացատրեց, թե ինչ առաջադրանք էր տվել Գուարինին.

''Ես խնդրել էի, որ նա խաղա երկու հարձակվողների թիկունքում: Իսկ երբ Նապոլին փոխվեց, ես խնդրեցի նրան հետ խաղալ և վերահսկել Ձունիգային: Նա ֆանտաստիկ խաղ անցկացրեց և ամբողջ Ինտերը հիանալի հանդիպում անցկացրեց'':

Կամբիասսոն սկսեց որպես կենտրոնական պաշտպան, Սիլվեստրեի փոխարեն.

''Կամբիասսոն կարող է խաղալ երկու դիրքում էլ` և կիսապաշտպանությունում և պաշտպանությունում, քանի որ նա խելացի խաղացող է: Իսկ Սիլվեստրեն լավ է խաղում, երբ պետք է վերահսկի կոնկրետ խաղացողի: Այսօր ինձ պետք էր խաղացող, ով կարող էր ավելի շատ աշխատանք կատարել, այդ պատճառով ես ընտրեցի Կամբիասսոյին'':

Երեք հարձակվողով հանդես չգալու որոշման մասին.

''Նապոլին շատ ուժեղ է կենտրոնում: Թիմի հավասարակշռության մեջ մեծ ռիսկ կլիներ, եթե ես երեք հարձակվողով խաղայի: Սա այդ տեսակի խաղը չէր'':

Եվ վերջում հարց Բերհամիի մասին հարցին Ստրամաչչիոնին պատասխանեց.

''Այո, նա պետք է երկրորդ զգուշացումը ստանար: Ես սա չեմ ասում վիճաբանություններն ակտիվացնելու համար, ես պարզապես ձեր հարցին եմ պատասխանում'':

inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 917 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (11.12.2012 02:52) [Материал]
es xax@ karelia asel Straman krec.. asme xi.. Guarini gol@ lriv tnayin arajadranq er. taktikakan chist voroshumner futbolistneri chist @ntrum dashtum. lriv chisht er hashvarkvac.. erevi miak sxal@ Coutin dasht mtcneln er erevi urish xaxacox aveli lav er mtner tenc xaxum qanc fizikakanov tul Cout@

2 Hako   (10.12.2012 23:32) [Материал]
shnorhavor fantastik haxtanaki kapakcutyamb Stram jan maxtum em qez noranor haxtanakner senc karevoraguyn xaxerum,,

1 Tigran   (10.12.2012 18:25) [Материал]
Straman shat xelaciya iskakanic,shat lav trenera darnalu,himaela lavy uxaki zgacvuma porci pakas texer ka uni,u timi het kachi amenabarcunqnerin khasni interi het,iskakanic takticheski shat xelaci xaxac,amenaarajiny vorsksat ira 1in xaxic tesel em et ena vor timy misht solid u kompakt futbola xaxum isk et himqna vor verjin 2 tarinerin chkar interum,iskakanic xelaci trenera u amen inchin shat barcr makardakova patasxanum,u hastat shat lav haskanum te timin incha petq

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz