Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 12 » Ստրամաչչիոնի:"Ինտերը կպայքարի մինչև վերջ"
19:24
Ստրամաչչիոնի:"Ինտերը կպայքարի մինչև վերջ"

"Պեսկարայի" դեմ խաղից առաջ, միլանյան Ինտերի գլխավոր մարզիչ` Անդրեա Ստրամաչչիոնին կոչ է արել իրա խաղացողներին հավաքվել և հաղթել շաբաթօրյա խաղում: "Մենք փառահեղ ակումբ ենք, որն դժվար ժամանակներ է ապրում, բայց իմ "Ինտերը" կպայքարի մինչև վերջ":

Առաջխաղացում - "Առաջնության սկզբում մենք բախվեցինք տակտիկական մարտավարության դժվարությունների, բայց հինգերորդ խաղում գտանք այդ հարցի լուծումը, երբ թիմը ձևակերպվեց խաղալ երեք պաշտպաններով: Այո, եղան նաև ոչ հաջող խաղեր, բայց համեմատ օգոստոսի վերջի, "Ինտերը" ավելի լավ տեսք ունի:


Վնասվածքներ - "Ներաձուրիների տրամադրության տակ է վերադարձել Կոուտինյոն, Մուդինգային և Օբին, ճիշտ է նրանք դեռ պատրաստ չեն մեկնարկային կազմում դուրս գալ: Միլիտո՞ն: Նրա մոտ խնդիրներ կան ծնկի հետ, բայց փառք Աստծո այն լուրջ չէ: Կարծում եմ, կտեսնենք Միլիտոյին "կապտա-սպիտակների" դեմ խաղում":


Նպատակ - "Հիմնական նպատակը հայտնվել լավագույն եռյակում և նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: Մասնակցությունը հեղինակավոր եվրոպական մրցաշարին, մեր համար համարվում է գլխավոր նպատակը: Վերջին խաղերում կորցրեցինք միավորներ, և դա իհարկե տխրեցնում է: Բայց գիտեք, երբ "Ինտերը" մնաց տաս հոգով Ուդինեյում, ես տեսա, թե ինչպես, թիմը նորից վերգտավ իր ուժերը պայքարելու: Բախտի գործոնը և որոշումների պակասը ազդեց "Լացիոյի", "Ջենովայի" և "Ուդինեզեյի" դեմ խաղերում, բայց այժմ ամենից կարևորն է` նորից սկսել հաղթել:"


Պեսկարա - "Կրիստիանո Բերգոդին հիանալի աշխատանք է տարել: Նրա թիմը լավ համախմբված է և վտանգավոր է հարձակման գծում: Դուք չեք կարող հաղթել "Ֆիորենտինային" և "Կատանիային", Ձեզանից ոչինչ չներկայացնելով:"


Սնեյդերի գործով - "Բոլոր խաղաքարտերը սեղանին են, և ես ցանկանում եմ, որ այս հարցը վերջապես փակվի: Կամ նա մնում է, կամ հեռանում: Ինչ վերաբերվում է տրանսֆերներին, ապա մենք աշխատում ենք ապագայի համար, և հիմնական  "գնումները" կլինեն ամռանը:"

intermilano.ru
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 945 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (13.01.2013 00:04) [Материал]
tim@ stabil chi u et kapvaca voch stabil kazmov xax@.. shat en vnasvacqner@ u pahestayinneri tiv@ qicha. ete chpayqarenq 1in texi hamar djvar klini daje CL mtnel.. Sneidern el gnuma

1 Adriano   (12.01.2013 19:25) [Материал]
axper amen inchnel karevora u amen tex petqa haxtel

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz