Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 3 » Ստրամաչչիոնի ՛՛Մեկ քայլ հետ, բայց միայն հոգեբանորեն՛՛
03:53
Ստրամաչչիոնի ՛՛Մեկ քայլ հետ, բայց միայն հոգեբանորեն՛՛

՛՛Սա մեկ քայլ հետ էր, այո, բայց միայն հոգեբանորեն, այլ ոչ թե տեխնիկապես՛՛, - այսպես է Անդրեա Ստրամաչչիոնին մեկնաբանում ՛՛Մեացցայում՛՛ Ռոմայից կրած պարտությունը:   Ջիալոռոսսիի խփած երեք գնդակներից առաջինի հեղինակը՝ Ալեսսանդրո Ֆլորենցին, եղել է Ստրամաչչիոնիի սանը Ռոմայի երիտասարդական թիմում, - ՛՛Ես իմ ներդրումն ունեմ, այսօր նա հիանալի գոլ խփեց, շնորհավորում եմ նրան, նա լավ խաղացող է՛՛:

՛՛2 - 1-ից հետո արդեն ամեն ինչ վատ էր ընթանում, թիմը ավելի շատ հոգեբանորեն պարտվեց, քան տեխնիկապես: Քանի որ տեխնիակական առումով ամեն ինչ նորմալ էր ընթանում, առաջին կեսը Ինտերը շատ բարձր տեմպով անցկացրեց և շատ վտանգավոր պահեր ստեղծեց, անընդհատ գրոհում էինք, և ավելի վստահ էինք խաղում: Երկրորդ գոլի ժամանակ մեծ էր Տոտտիի դերը և իհարկե մեր սխալները: Դրական կողմեր էլ կան, բայց աշխատելու և շտկելու շատ բաներ ունենք՛՛:

՛՛Ես չեմ փորձում արդարացումներ փնտրել՛՛, - ասել է Ինտերի մարզիչը, երբ նրան հարցրել են, թե որքանով էր նա ավելին գնահատում այսօրվա խաղը, Վասլույի դեմ խաղից:

Եվ վերջում այն հերցին, թե չի ափսոսում արդյոք Ջիամպաոլո Պացցինիին վաճառելու համար, ով երեկ դարձավ հետ-տրիկի հեղինակ, Ստրամաչչիոնին ասել է.

՛՛Իրավիճակը միանգամայն պարզ էր, մենք պետք է կենտրոնանայինք մեկ հարձակվողի վրա, և դա Դիեգո Ալբերտո Միլիտոն էր: Նրանք համատեղ չեն կարող խաղալ, և ինձ համար Պացցինիի նշանակությունը կարծում եմ գաղտնիք չէր: Բացի այդ կար նաև նրա արժեքը, Ջամպաոլոն չէր արտացոլում Ինտերի նոր ծրագիրը՛՛:

inter.it
Դիտումներ: 856 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/10
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (03.09.2012 14:59) [Материал]
baxtners chberec chnayac es Stramin mexadrum em menak nra hamar vor PEreirayin piti meknarkayin kazm chdner u ira tex@ Cambiasson xaxar... @ndhanur armamb lav er bayc golerne r pakasum

1 ashxen91   (03.09.2012 13:26) [Материал]
husov em el senc ban chenq tena, yndhanur lav ein xaxum, arandzin arandzin, bajc irar het hamagorcakcutyuny lav cher, amen mekn ira hamar er xaxum, liqy ashxatelu ban ka..

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz