Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 25 » Ստրամաչչիոնի "Մենք հավատում ենք"
06:59
Ստրամաչչիոնի "Մենք հավատում ենք"

Անդրեա Ստրամաչչիոնին "Ուդինեզեի" հետ խաղից առաջ կայացած մամլո-ասուլիսը բացել է գործընկերոջ` Պիերմարինո Մորոզինիի մասին խոսքերով, ով այլևս մեզ հետ չէ և ում ողբերգական մահը ցնցեց իտալական ֆուտբոլը:

"Մենք պատրաստվում ենք մի խաղի, որը նշանավորվում է որպես ֆուտբոլի ամենամռայլ պահերից մեկը: Եվ խաղալով այն Ուդինեում, քաղաքում, որը Պիերմարինոյի երկրորդ տունն էր, ավելի մեծ նշանակություն է ստանում: Դա ստիպում է մեզ մտածել և օգնում է չմոռանալ: Ես վստահ եմ, որ վաղը Ֆրիուլի մարզադաշտը միայն հարգանքի տուրք կմատուցի նրա հիշատակին":

"Մենք ավելի մեծ վճռականությամբ ենք պատրաստվում խաղալ, քանի որ, ինչ ես եկել եմ, մենք դեռ չենք կարողացել 3 միավոր վաստակել հյուրընկալվելիս: Սա խաղ է մրցակցի դեմ, ով առնվազն լավ պատրաստված է ինչպես Ֆիորենտինան, բայց ունի ավելի վտանգավոր անհատներ":

"Ջենովային", "Կալյարիից" "Սիենային" և "Ֆիորենտիանյից" հետո, այժմ "ՈՒդինեզեյի" հետ խաղն է դիտվում որպես Ինտերի "վերջին հնարավորություն".

"Ես համաձայն չեմ",- նշել է Նարաձուրրիի մարզիչը. "Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցները դիտում են սա որպես մեզ համար անհաջող դասավորված տարվա մի մաս միայն: Մենք չենք փախչում փաստերից, բայց ես չեմ կարծում, որ մենք վերջին խաղերում վատ ենք խաղացել: Եվ ես համոզված եմ, 4 խաղում մենք վաստակել ենք 8 միավոր և մոտեցել "Ուդինեզեյին", "Լացիոյին" և "Նապոլիին": Դեռ "Ջենովայի" հետ խաղից սկսած ես լսում եմ, որ սա մեր "վերջին հնարավորությունն է": 5 խաղ է մնացել խաղալու, մենք 6 միավոր ենք հետ "Լացիոյից" և 3 միավոր "Ուդինեզեյից", և մենք դեռ խաղ ունենք նրանց հետ, և այսօրվանից սկսած բոլոր 4 թիմերը, որոնք մեզ հետ պայքարում են ՉԼ-ի ուղեգրի համար պետք է խաղան իրար հետ: Ինչու ես չեմ կարող հավատալ, որ դա հնարավոր է: Տղանեչը նույնպես հավատում են... Իհարկե մենք պետք է ջանք թափենք այս խաղում հաղթելու համար, քանի որ վատ արդյունքը մեզ համար շատ դժվարություններ կստեղծի: Ինտերը շատ հնարավորություններ է կորցրել, բայց դրանք տեղի են ունեցել մինչև իմ գալը, մենք այժմ պատժվում ենք մի բանի համար, որ տեղի է ունեցել ինձանից առաջ: Թույլ տվեք խոսել իմ 4 խաղերի մասին, քանի որ ես չեմ կարող պատասխանել անցյալ խաղերի համար: Կարող եմ ասել, որ թիմը վաստակել է ավելի շատ միավոր քանի "Միլանը" այս վերջին 4 խաղերում", - ավարտել է Ստրամաչչիոնին:
Դիտումներ: 852 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 2.9/33
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Hako   (25.04.2012 22:17) [Материал]
mard@ 5 xaxum partutyun chuni shat lav cucanisha asa tenc sharunaki.....halala iran...

3 tiko11   (25.04.2012 19:14) [Материал]
esel em havatum bayc sahnser@ shat qicha...es inch vstaha xosum Stram@...4 xax bana xaxacel eli 113

2 Maicon   (25.04.2012 15:48) [Материал]
shat tuyl marzich durs ekar du aranc principneri apsos

1 ashxen91   (25.04.2012 14:37) [Материал]
es el em havatuummm!!! 106 106
bayc vor pazzon esor el chxaxac kkrvenq :/

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz