"Ես կարծում եմ, որ միջազգային խաղերի հետ կապված այս դադարը օգտակար էր մեզ համար: Մեր խաղացողներից շատերը հասցրեցին ապաքինվել և շարք վերադառնալ, իսկ մյուսները բարելավեցին իրենց ֆիզիկական վիճակը:
Մենք լավ մարզվել ենք այս ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ թիմի բոլոր խաղացողները միասին չէին, բայց կարծում եմ, որ նման մեծ ակումբի համար նորմալ երևույթ է հավաքականներում հանդես եկով շատ խաղացողներ ունենալը'', - այսպես Անդրեա Ստրամաչչիոնին բացեց Տորինոյի դեմ խաղից առաջ կայացած մամլո-ասուլիսը` գնահատելով իր թիմի վիճակն ու պատրաստվածությունը: Այնուհետև Ինտերի մարզիչը վստահորեն հայտարարեց.
''Մենք իրար մոտ շատ հանդիպումներ ունենք, բայց այժմ մենք պատրաստ ենք դրանց: Եվ մենք պատրաստ ենք նաև այսօրվա խաղին'':
Բնականաբար, մարզչին խնդրեցին բացատրել նաև Ռոմայի դեմ պարտությունը սեփական հարկի տակ, և այն, որ Ինտերը մինչ այժմ չի կարողացել հաղթել ''Մեացցայում''.
''Կարծում եմ, որ հիասթափեցնող արդյունքներ եղան անցած կիրակի, իսկ մյուս երկու ''ոչ հաղթանակները'' մենք անցկացրեցինք որպես պատասխան խաղեր, որտեղ արդեն հասցրել էինք հաղթել առաջին խաղերում: Մենք լի ենք հաստատակամությամբ` հետ բերել կորցրածը մեր երկրպագուների համար, և դուք շատ շուտով կտեսնեք դա: Իսկ այս պահին մենք կենտրոնացած ենք միայն Տորինոյի հետ խաղի վրա'':
inter.it
|
Դիտումներ: 836 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/9 |