Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 9 » Ստրամաչչիոնի ''Մենք պետք է խաղանք ինչպես Ինտերը''
02:55
Ստրամաչչիոնի ''Մենք պետք է խաղանք ինչպես Ինտերը''

Անդրեա Ստրաամչչիոնիի մամլո-ասուլիսը Նապոլիի դեմ խաղից առաջ.

''Ես համաձայն եմ Մացցարրիի հետ, մրցաշրջանի այս փուլում ոչ մի խաղ չի կարող որոշիչ լինել: Սա վեց միավորանոց խաղ է, բայց ոչ ճակատագրական: Սա կարևոր խաղ է մեզ համար, բայց այն որոշիչ չէ'', - այսպես է սկսել Ներաձուրրիի մարզիչը:

''Մացցարրիի հետ Նապոլին հասել է իր լավ մարզավիճակի գագաթնակետին: Շատ ասպեկտներով մենք հակառակ կողմում ենք, այն իմաստով, որ մենք մեր նոր ծրագրի սկզբում ենք միայն'':

Ստրամաչչիոնին ընդգծեց, որ Ա Սերիայի լավագույն ռմբարկուներից մեկը Դիեգե Միլիտոն է, այնուհետև իր կարծիքը հայտնեց Նապոլիի երկու խաղացողների` Էդինոսն Կավանիի և Մարկե Համշիկի մասին.

''Կավանին առանձնահատուկ խաղացող է, լավ տղա և իսկական պրոֆեսիոնալ: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից է: Հազվադեպ կարելի է հանդիպել խաղացողի, որի մոտ լավ ֆիզիկականը համադրված է այսպիսի տաղանդի հետ: Նա ժամանակակից հարձակվողի իդեալական օրինակ է: Համշիկը հիանալի մեխանիզմ է տալիս թիմին, նա անհավանական դիմացկունություն ունի և հարձակվողական միտք: Այս պահին Նապոլիի լավ խաղը Համշիկի շնորհիվ է, քանի որ Կավանին, իր առանձնահատկությամբ, հարձակվող է, ում հակառակորդի պաշտպանները մեծ ուշադրությամբ կհետևեն և կարող են վնասազերծել'':

Ստրամաչչիոնին այնուհետև նշեց, իր թիմի համար վաղվա խաղում հիմնական վտանգները.

''Եթե մենք ուշադիր չլինենք կենտորնում, ապա կարող ենք դառնալ Նապոլիի պես թիմի համար հիանալի զոհ: Նրանց ուժեղ կողմերը համընկնում են մեր թույլ կողմերի հետ: ամեն դեպքում, մենք ամբողջ շաբաթ աշխատել ենք, որպիսի համողված լինենք, որ դա տեղի չի ունենա'':

''Մենք պետք է խաղանք ինչպես Ինտերը'', - սա է իր թիմից ակնկալում երիտասարդ մարզիչը, և համոզված է, որ դա կտեսնի ''Մեացցայում'':

''Մենք երեք խաղ ունենք մինչ արձակուրդները և պետք է անենք լավագույնը, ինչ կարող ենք` վաղվանից սկսած: Ես միանգամայն համոզված եմ, որ մենք իրական Ինտերի խաղ կցուցադրենք'':

''Կարծում եմ, Յուվենթուսի, Ֆիորենտինայի, Միլանի դեմ խաղերը մեզ ստիպեցին հասկանալ, որ մենք այժմ խառը փուլում ենք, բայց կարող ենք մրցակցել ցանկացած թիմի հետ: Պետք է նշեմ, որ մենք շատ բան ենք սովորել և կատարելագործվել նաև պարտություններից: Իսկ վաղը մեքն լավ հնարավորություն ուեննք խաղալ լավ մարզավիճակում գտնվող թիմի հետ, հիանալի հանդիպում կլինի'':

Անտոնիո Կասսանոն վերադարձել է թիմ, խաղալով նաև Եվրոպա Լիգայում: Մարզչին հարցրեցին, թե որքանով է կարևոր նրա վերադարձը.

''Նա, իհարկե, կարևոր է, ինչպես բոլոր մյուս խաղացողները, ովքեր վաղը խաղադաշտ դուրս կգան: Մենք կորցրել էինք նրան, բայց ես չեմ ցանկանում մեծ կարևորություն տալ նրա վերադարձին: Անտոնիոն կարևոր ռեսուրս է թիմի համար, բացի խաղային որակներից, նա նաև հիանալի անհատականություն է'':

Այնուհետև Ստրաման սկսեց վերլուծել իր խաղացողների մարզավիճակները, մասնավորապես` Ֆրեդի Գուարինի, Մարկո Լիվայայի, Ռիկի Ալվարեսի, Մատիաս Սիլվեստրեի, Յուտո նագատոմոյի և Ուեսլի Սնեյդերի:

''Բոլոր մեր ունեցած խաղացողներից, Գուարինը ամենաշատ կատարելագործվելու հնարավորությունն ունի: Նա ֆիզիկապես շատ ուժեղ է, նա բարելավել է իր տեմպը, և նա աշխատում է իր խաղի տակտիկական մասի վրա: Ես կարծում եմ, որ նա մեծ քայլ է կատարել դեպի առաջ'':

Հաջորդը Լիվայայի մասին, արդյոք նրան վարձավճար կուղարկեն հունվարին.

''Մարկոն շատ խոստումնալից դաղանդավոր երիտասարդ է, և կարծում եմ, որ նա ցույց է տալիս, որ նա կարող է մնալ այս թիմում: Նա միայն գոլ խփող չէ, նա իրեն լավագույն ձևով է դրսևորում, երբ խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքից դուրս: Նա լավ է խաղում նաև ձախից և կենտրոնում ավելի խորքից: Եթե նա ամուր կանգնի գետնին, և քանի դեռ նա աշխատասեր և համեստ տղա է, ապա նրան փայլուն ապագա է սպասվում: Արդյոք մտածել եմ նրան փորձ ձեռք բերելու համար վարձավճար ուղղարկե՞լ: Դա կախված է նրանից, արդյոք ինչ որ մեկը կգա, թե ոչ: Եթե ես համոզված չլինեի, որ կարող եմ նրան բավական խաղային ժամանակ տալ, ես կասեի ակումբին, որ նրան ուղղարկեն վարձավճարով, տղայի լավ ապագայի համար'':

Ռիկի Ալվարեսը ընդգրկված չէ հայտացուցակում.

''Նա ծնկի հետ խնիրներ ունի, որը երեկվա մարզումից հետո զգացնել տվեց: Այսօր նա չի մարզվել թիմի հետ: Դա շատ վատ է, քանի որ նա սկսել էր տեմպի մեջ մտնել: Մենք սպասում ենք նրան հաջորդ խաղին'':

Արդյոք Սիլվեստրեն կխաղա՞ վաղը.

''Սիլվեստրեն այնպիսի պաշտպան է, ով իր տարերքի մեջ է, երբ պետք է կոնկրետ մեկին հետևի: Նա իդեալական է այն մարտավարության համար, որով ցանկանում ենք խաղալ վաղը, բայց ես չեմ ցանկանում ներկայացնել մեր մեկնարկային կազմեի մանրամասները'':

Նագատոմոյի մասին.

''Ամեն անգամ երբ նա խաղադաշտ է դուրս գալիս, դու նրանից խնդրում ես 100%, իսկ նա տալիս է 101 և նա նույնն է, երբ մեկնարկային կամում է, կամ դուրս է գալիս փոխարինման: Նա ֆանտաստիկ պրոֆեսիոնալ է, նա միշտ ցանկանում է սովորել, նա միշտ առավելագույնս մոտիվացված է: Նեֆտչիի դեմ խաղում նա ցույց տվեց, որ կարող է առաջ տանել թիմը, նա կարող է խաղալ ցանկացած դիրքում, բացի դարպասներից...''

Եվ բնականաբար, հարց Ուեսլի Սնեյդերի մասին.

''Նա այսօր լավ էր:Երեկ նա թեթև մկանային խնդիրներ ուներ և բժիշկների թույլվությամբ նա մեկ օր ֆիզիոթերապիա անցավ: Այսօր նա մարզվեց ամբողջ թիմի հետ'': Մարզչին հարցրեցին, թե ինչ է նա կարծում երեկ ֆուտբոլիստի կնոջ Twitterwum տարածած այն հայտարարությանը, թե Սնեյդրը վնասվածք չունի. ''Ինձ համար կարևոր է միայն այն, թե ինչ են ինձ ասում խաղացողները դեմ դիմաց, իսկ մնացածն ինձ չի հետաքրքրում: Արդյոք այս իրավիճակը բարդ է, իմ կարծիքով: Ամեն մարդ տարբեր բնավորությունն ունի: Այն բնավորությամբ, որ ես ունեմ, չեմ կարշում, թե դա բարդ է'':


inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1023 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 ashxen91   (09.12.2012 21:19) [Материал]
de dzez tenanq!!!! 106 menq el enq uzum esor iskakan Inter tesnenq!!!

2 aram 12tarekan   (09.12.2012 18:02) [Материал]
ara lav ara e...yes zarmanum em niujely ski alvarez@ chi kara xaxa.........
hl@ patkeracreq vor marigan xaxa ktqenq...mite es xaxic arag mer vichak@ piti senc lini
FORZA INTER

1 Adriano   (09.12.2012 12:45) [Материал]
Sneijder@ ira harcer@ chi karum luci kngana xarne laugh ,indz tvuma vax@ CAMBIASSON centralni pashtpana xaxalu isk garganon u Guarin@ poluzashtayum

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz