՛՛Լավագույնը այս խաղում այն էր, որ մենք շարունակում ենք աճել, այսօր ես տեսա հիանալի արդյունավետություն, որպես խաղի որակ՛՛, - ասել է Ստրամաչչիոնին Սամպդորիայի դեմ տարած հաղթանակից հետո:
՛՛Մենք այնքան շատ պահեր ստեղծեցինք, և նրանք գոլ խփեցին Սամուելի և Ռանոկկիայի բախման հետևանքով, անհաջող դրվագ էր իհարկե, բայց ընդհանուր առմամբ թիմը լավ խաղաց, ես շնորհավորում եմ իմ խաղացողներին, այս Ինտերը աճում է: Երկրորդ խաղակեսը գերազանց էր: Ես տեսա խաղացողների մոտ ծարավ, երբեք չէին թուլացնում զգոնությունը, յուրաքանչյուր խաղին աշխատում ենք մինչև վերջ: Մեր ուժը մեր խումբն է, այսօրվա հաղթանակը դա կոլեկտիվի հաղթանակն էր՛՛:
Անյուհետև մարզչին հարցրեցին Յուվեի հետ կայանալիք խաղի մասին, արդյո՞ք նա արդեն մտածում է լավագույն դասավորության մասին.
՛՛Հնարավոր է, քանի որ ես Ա Սերիայի կույսն եմ [ժպտում է]... ես այսպես եմ մտածում՝ եթե ես սխալ փոփոխություններ կատարեի, ապա ես իմ թիմին սխալ հաղորդագրություն կտայի: Ինչ վերաբերվում է Յուվեի դեմ խաղին, ապա իմ բախտը երևի բերել է, քանի որ նրանք այս պահին համեմետաբար սառն են խաղում: Ես կարծում եմ, կապ չունի խաղում ենք մրցաշարային աղյուսակի առաջին, թե վերջին տեղում գտնվող թիմի հետ, մենք Ինտերն ենք և մենա ամեն ինչ կանենք հաղթանակի համար՛՛:
inter.it
|
Դիտումներ: 902 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/12 |