Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 14 » Ստրամաչչիոնի. ''Mi sun de Milan''
01:22
Ստրամաչչիոնի. ''Mi sun de Milan''

''Այս հանգստյան օրերը կարելի է անվանել միայն շատ լարված...'', - կատակում է Անդրեա Ստրամաչչիոնին Իվան Ձաձարոնիին և Ֆաբիո Կարեսսոյին տված հարցազրույցում` Deejay Football Club հաղորդման շրջանակներում, երբ պատմում էր իր առաջին երկօրյա հանգստի մասին:

Անեկդոտներ, հիշողություններ, հույզեր, ծրագրեր` ներաձուրրիի մարզիչը խոսեց տարբեր թեմաներից, նա հիշեց նաև այն օրերը, երբ ինքն էր ֆուտբոլիստ.

''Ես գիտեի, ինչպես պետք է հարվածել գնդակին, բայց ես չեմ սիրում այդ մասին շատ խոսել, քանի որ ստիպված էի խաղացողի կարիերաս ավարտել շատ վաղ: Ես զայրանում եմ, երբ ինձ համեմատում են Սակկիի հետ, նա իսկապես չէր կարողանում խաղալ... Անհանգստությո՞ւն ապագայի համար: Ոչ, ոչ մի վախ չկա: Թեև սա դեռ առաջին տարին է մեզ համար, իսկ այլ թիմերը արդեն վաղուց լավ խաղացած են ու իրար լավ հասկանում են, բայց մեր նպատակը կրկին լավագույնը դառնալն է'':


''Դժվար է արդյոք տեղ գտնել Սնեյդերի համա՞ր: Նրա համար, ով Ուեսին չի ճանաչում, դժվար կլինի: Նա շատ յուրահատուկ խաղացող է: Կան որոշակի ֆունկցիաներ, որոնք նա կարող է կատարել խաղադաշտում, բայց եթե նրան տաք պայմաններ, որպիսի նա կարողանա ցույց տալ իր տաղանդը, ապա նա դրականորեն կփոխի իրավիճակը: Եթե չկարողանաք նրան ապահովել այդպիսի պայմաններով, ապա կարող են դժվարություններ առաջանալ: Նրա դիրքը հարձակվողների հետևում է, բայց նա կարող է աշխատել նաև կիսապաշտպանության խորքից'':

Մեկ շաբաթ է անցել դերբիից, և միանշանակ մարզիչն հարցրեցին նաև դերբիի մասին.

''Շատ բաներ տեղի ունեցան այդ խաղում, և ես ասել եմ, որ այդ խաղում հաղթանակը երեք հաղթանակ արժեր, հաշվի առնելով, թե մենք ինչ իրավիճակում էինք հայտնվել, չէ որ դա մրցաշրջանի կարևոր էտապ է, սկզբունքային պայքար, և նաև այն պատճառով, որ թիմն ինձ այնպիսի նշաններ ցույց տվեց, որոնք ես չէի տեսել ապրիլի: Խաղտո՞ւմը Հանդանովիչի նկատմամբ: Չի կարելի դիպչել դարպասապահին, երբ նա դուրս է գալիս դարպասներից, և բոլորն էլ լսեցին մրցավարի սուլիչը, երբ Սամիրը հետ մղեց գնդակը: Դժվար է խոսել չհաշված գնդակի մասին, չի կարելի ասել այն կանոնների սահմաններում էր, թե ոչ: Բայց Մոնտոլիվոն շատ լավ խփեց...''

''Ո՞րն է Ինտերի հաղթանակի պատճառը: Դրանք մի քանիսն են: Մենք ավելի լավ սկսեցինք, բայց հետո դժվարություններ ի հայտ եկան: Ես հուսով էի, որ Միլանի համար խնդիրներ կստեղծեմ երկրորդ կեսում, դուրս բերելով Գուարինին, բայց հանդիպումն այլ ընթացք ստացավ, և ես այդպես էլ չեմ իմանա, կստացվեր արդյոք մտածածս, թե ոչ'':


''Ջոնատանի և Ալվարեսի ապագա՞ն: Նրանք չեն լքի ակումբը, նրանք մեր խաղացողներն են...''

Ստրամաչչիոնիի համար անակնկալ եղավ, երբ ուղիղ եթերում զանգահարեց Խավիեր Զանետտին: Պարզվեց, որ դա հեռուստա- և ռադիոհաղորդավար Նիկոլա Սավինոն էր, ով մեր ավագին էր նմանակում.

''Մարզադաշտ գնալ տաքսիո՞վ: Ոչ, ես միշտ ավտոբուսով եմ գնում... Ես միշտ համեստ եմ, մինչև չեն սկսում դիպչեմ իմ մազերին'':

Այս խոսքերից Ստրամաչչիոնին հիացած բացականչեց.

''Փայլուն էր: Նա ինտերի՞ստ է: Ես այդ մասին իմացա Մայկոնի գոլից հետո'':

Այնուհետև մարզիչը կատակեց. ''Ես փորձում էի քողարկել Մայկոնին, որպիսի նա կարողանա մասնակցել դերբիին, բայց չստացվեց'':

Այնուհետև Սավիտոն ստրամաչչիոնիին առաջարկեց սովորել միլանյան բարբառըը, ինչին մարզիչը մաքուր միլանյան ժարգոնով պատասխանեց.

''Mi sun de Milan'' [Ես Միլանից եմ]:

inter.it

Դիտումներ: 1340 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/16
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 Hako   (14.10.2012 14:06) [Материал]
verrjna Stram@ laugh

2 tiko11   (14.10.2012 04:08) [Материал]
129 129 demqa Straman... lav pozitiv marda dra hamar el et poxancvuma txeqin vorn el beruma lav mtnolort dashtum u razdivalkum...

1 ashxen91   (14.10.2012 01:24) [Материал]
vaaay mer marzici humori zgacumy texna, et shat lava laugh

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz