''Մենք պետժվեցինք երկու դրվագներով'', - այսպես է խաղից հետո իր հարցազրույցը սկսել Անդրեա Ստրամաչչիոնին,
-''Մեզ համար դժվարություններ առաջացան նրանց փակելու հետ, հեճախ դա չէր ստացվում, և նրանք գիտեին, թե ինչպես մեզ համար խնդիրներ ստեղծեն: Ընդհանուր առմամբ գոհ եմ մեր կատարած աշխատանքից: Նրանք նախաձեռնությունն իրենց ձեռքն էին վերցնում այն պահերին, երբ մնք նույնիսկ վտանգի մեջ էլ չէինք: Դա պարզապես սխալ էր և մենք ոչ ոքի չենք մեղադրում դրանում: Սա արդեն չորրորդ անգամն է, երբ մենք Սան Սիրոյում գնդակ ենք բաց թողնում առաջին 20 րոպեներին, և դա խաղը որոշակի ուղղությամբ է տանում, բայց մենք շանսեր ունեինք: Ինձ հատկապես դուր եկավ երկրորդ կեսը, երբ մենք տիրում էինք նախաձեռնությանը, սակայն մենք ևս մեկ անգամ անզգույշ խաղացինք և նրանք երկրորդ գոլը խփեցին'':
'' Եվս մեկ խաղ Մեացցայում առանց հաղթանակի՞: Իհարկե դա մեզ նյարդայնացնում է: Առաջին հերթին այն պատճառով, որ մենք չենք կարողանում երկրպագուներին տալ այն, ինչին նրանք արժանի են, բայց նրանք այսօր կրկին մեր կողքին էին: Նրանք թիմի և անձամբ իմ կողքին էին: Ես շնորհակալ եմ նրանց այդ աջակցության համար: Շատ եմ ցավում, որ նրանք այսօր նրանք երջանիկ դուրս չեկան մարզադաշտից: Սա կարող է շատ մակերեսային հնչել, սակայն մենք պատժվեցինք ընդհամենը երկու դրվագով: Դա զայրացնում է ինձ, քանի որ մենք շատ լավ պահեր էինք ստեղծում, բայց վերջում կրկին ստացվում է, որ դու չես հաղթել'':
Մարզիչը բացատրեց նաև իր կատարած փոփոխությունները.
''Ինձ պետք էր երրորդ կիսապաշտպան մտցնել խաղադաշտ, և ցանկացա նաև օգտագործել Զանետտիի և Նագատոմոյի հնարավորություններ, այդ պատճառով փոխարինեցի Ջոնատանին առաջին կեսից հետո: Դա 11 մետրամոցի պատճառով չէր: Կասսա՞նոն: Կենտրոնում խաղացողները շատ խիտ էին, ինձ պետք էին խաղացողներ, ովքեր ընդարձակ տարածություն կստեղծեին մեզ համար: Դա տակտիկական փոփոխություն էր, ոչ թե այն պատճառով, որ Անտոնիոն հոգնած էր: Նա շատ լավ խաղաց այսօր, նրա խաղը ոգեշնչող էր'':
inter.it
|
Դիտումներ: 772 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/10 |