Երեկ ''Մեացցայում'' Ինտերը, վերջապես, հաղթանակ տարավ: Անդրեա Ստրամաչչիոնին ամենաերջանիկ էր խաղից հետո, երբ խոսում էր Sky Sports-ի լրագորղների հետ. ''Կարծում եմ, մենք արժանիորեն հաղթեցինք, մենք ագրեսիվ էինք, և ճիշտ բնավորություն ցույց տվեցինք առջևում երեք խաղացողներով, ովքեր ցանկացած պահի վտանգ էին ներկայացնում մրցակցի համար, երբ ստանում էին գնդակը: Երբ ուղիղ մրցկցի հետ ես խաղում, ինչպես մենք այսօր, ապա պետք է իրացնես քո պահերը, երբ դրանք գալիս են, քանի որ շատ վտանգավոր է խաղը բաց թողնել, քանի որ կարող եք միավորներ կորցնել: Արդյոք Ինտերը գտել է ճիշտ հավասարակշռությո՞ւնը: Ես կարող եմ ասել, որ միշտ հավատացել եմ այս թիմին, նույնիսկ երբ մենք անհաջողություններ ենք ունենում: Ես ոչ միայն Ռոմայի դեմ խաղի մասին եմ ասում, երեք միավոր մենք կորցրեցին նաև Սիենայի հետ խաղում: Այնուամենայնիվ, հենց այդ խաղը մեզ օգնեց հասնել ամենացածր սահմանին և սկսել աճել այդ այդտեղից, մենք հասկացանք, որ պետք է այլ կերպ աշխատենք: Կարշում եմ, որ կարող եմ Ֆիորենտինայի դեմ խաղը անվանել առաջին խաղը, որտեղ մենք խաղացինք որպես իսկական Ինտերը: Մենք ուժեղ էինք և միասնական որպես թիմ'': Եվ այդ ամենը Սնեյդերի բացակայության պարագայում. ''Ինչ որ առումով դա այդպես է, քանի որ Ուեսլին ունի որոշակի շատ յուրահատուկ կատկանիշներ, որոնք պետք է օգտագործվեն թիմի խաղում:Բայց կարծում եմ, որ այդ մասին այսօր խասելը ճիշտ չէ: Նոր Ինտեր յուրաքանչյուր կիրակի՞: Երբ քո տրամադրության տակ այսքան լավ խաղացողներ կան, բկանան է, որ պետք է օգտագործենք նրանից յուրաքանչյուրի հնարավորությունները: Մենք արդեն շատ խաղեր ենք անցկացրել, այժմ անհրաժեշտ է պատրաստվել Բաքու ուղեվորվելուն, այնուհետև դերբիին'': inter.it
|
Դիտումներ: 990 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/10 |