Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 11 » Ստրամաչչիոնիի հարցազրույցը Ատալանտայի դեմ խաղից առաջ
01:37
Ստրամաչչիոնիի հարցազրույցը Ատալանտայի դեմ խաղից առաջ

''Ես մեծ հարգանք ունեմ Ատալանտայի նկատմամբ'', - այսպես իր նախախաղյան մամլո-ասուլիսը սկսեց Ինտերի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչչիոնին:

''Ատալանտան հիանալի թիմ է: Ստեֆանո Կոլանտուոնոն, ում ես հնարավություն եմ ունեցել հետևել տարբեր խաղերում, շատ մեծ աշխատանք է տանում: Նրան հաջողվել է ստեղծել ուժեղ և լավ համախմբված թիմ, որը կիսապաշտպանությունում ունի վեց բարձրակարգ խաղացող: Նրանք հավասարակշռված և կոմպակտ կազմ ունեն: Առանց լուրջ կորուստների նրանք լիովին կարող են Ռոմայի մակարդակին հասնել:Մենք իսկապես հարգում ենք նրանց: Սա շատ դժվար խաղ կլինի'':

Ինտերն այս խաղին կմեկնի առանց մի քանի կարևոր խաղացողների.

''Մեր բախտն այնքան էլ չի բերում այս վերջին վնասվածքների հետ կապված, Մուդինգային մենք կորցրեցինք չորեքշաբթի, իսկ Կամբիասսոն ամբողջությամբ պատրաստ չէ խաղին, թեև մենք կփորձենք անել հնարավոր ամեն բան, որպիսի նա վաղը կարողանա խաղալ: Բայց դա չի կարող արդարացում լինել, սա պետք է մեզ համար լրացուցիչ խթան հանդիսանա: Ինտերն ամեն դեպքում պատրաստ կլինի այս հանդիպմանը: Մենք կփորձենք հաղթահարել այս դժվարությունները'':

Ուեսլի Սնեյդերին սոցիալական ցանցերից օգտվելու արգելքի մասին.

''Այս տարի, ակումբի ղեկավարության և խաղացողների համաձայնությամբ, մենք ներքին կանոններ ունենք: Խաղացողները չեն կարող համացանցում գրել այն, ինչ չի թույլատրվում ակումբի տնօրենների և մարզիչների կողմից'':

''Դուք այս պահին գիտեք միայն Սնեյդերի իրավիճակի մասին, սակայն թիմի այլ խաղացողներ ևս տուգանվել են մրցաշրջանի սկզբին, և հավանաբար, այս տարի էլի ինչ որ մեկը կտուգանվի: Մուդինգային: Նա տուգանվել էր երեկվա համար: Ես հասկանում եմ, որ վնասվածք ստանալը, երբ լավ մարզավիճակում ես, դա ուժեղ հոգեբանական հարված է: Բայց նա փոքր սխալ թույլ տվեց'':

Այնուհետև Ստրամաչչիոնին պատասխանեց Սնեյդերի վերադարձի մասին հարցին.

''Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Սնեյդերի հետ, ես նրա հետ բառացիորեն ամեն օր շփվում եմ նրա հետ: Ուեսլին հիասքանչ խաղացող է, և նա շատ է ուզում վերադառնալ խաղադաշտ: Նա գիտի, որ կարող է մեզ օգնել: Ես նրան մեծ ուշադրություն եմ հատկացնում, բայց գոյություն ունի բժշկական կողմը. նրան հրանավորություն են տվել նորմալ աշխատել խաղադաշտում: Այժմ պրոֆեսսոր Ռապետտին Ուեսլիի հետ աշխատում է այն ժամանակ, երբ թիմի մնացած մասը ավարտում է մարզումները: Մենք սպասում ենք նրան'':

''Մրցաշարային աղյուսկի վրա կարող են ազդել նաև եվրոգավաթների հանդիպումները: Կդիտեմ արդյոք Յուվենտուսի և Պեսկարայի հանդիպո՞ւմը: Այո, բայց վաղը: Բացի այդ ես կդիտեմ նաև Ջենովա - Նապոլի խաղը, հռոմյան Դերբին և մնացած բոլոր հանդիպումները: Դա իմ ուսուցման համար: Ինչպիսի՞ն կլինի մայրաքաղաքի Դերբին և ինչպե՞ս եմ նրան հետևելու: Ակնհայտ է, որ վերջին ժամանակներս ես ամեն ինչ Միլանից եմ դիտում, մյուս կողմից ես շատ ընկերներ ունեմ Հռոմում և դա շատ ինտենսիվ խաղ կլինի: Ես այդ խաղը շատ ուշադիր կդիտեմ: Վերադառնալով մրցաշարային աղյուսակին, ասեմ, որ Յուվեից բացի կա նաև Նապոլին, Ֆիորենտինան, որը եթե հաղթի Միլանին, ապա առաջատարներին շատ մոտ կլինի, և Լացիոն: Նրանք առաջվա պես մեր մրցակիցներն են'':

Մարզչին խնդրեցին մեկնաբանել նաև Մարիո Բալոտելլիի հնարավոր վերադարձի մասին լուրերը.

''Յուրահատուկ որակներով խաղացող է: Նա իրեն շատ լավ դրսևորեց Եվրոպայի առանությունում Իտալիայի հավաքականի կազմում: Ես բավականաչափ տեղեկություններ չունեմ Անգլիայում նրա դրության վերաբերյալ, որպիսի մեկնաբանեմ այն'':

''Ես չեմ պատրաստվում խոսել տրանսֆերների մասին մինչ հունվարի 1-ը, այդ մասին կխոսենք Սուրբ Ծննդյան տոներից հետո: Ամեն դեպքում ես գոմ եմ այն խաղացողներից, որոնք կան իմ տրամադրության տակ: Ես չեմ ցանկանումխոսել մեր վնասվածք ստացած խաղացողների մասին, և առավել ևս այն խաղացողների, ովքեր դեռ չկան մեր ակումբում'':

inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1047 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Hako   (11.11.2012 02:43) [Материал]
jishta asum Stram@ petqa ushadir xaxal Atalantayi dem u zguysh,, lava vor inq@ janachuma et timi marzchin, husanq hakaxax@ kgtni Stram@

1 ashxen91   (11.11.2012 02:27) [Материал]
Iskakan marzichi xosqer en Stram! Husov em esqn korustnerov el Intery arjani haxtanak ktani ^_^

Snejderin chisht en arel ergelel en, ete akumby kanonner uni, petqa hargel u hetevel dranc, et chi nshanakum, vor iran patrastvum enq vacharel, vonc vor shatern en entadrel

Wesin arandzin anhatakan parapum en yndhanur marzumic heto, et nshanakuma, vor ira veradardzn u lav marzavichaky shat karevora timi hamar yes

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz