Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 22 » Ստրամաչչիոնիի հարցազրույցը Ջենովայի դեմ խաղից հետո
20:54 Ստրամաչչիոնիի հարցազրույցը Ջենովայի դեմ խաղից հետո |
''Ես գիտեի, մենք գիտեինք որ մենք շատ բարդ իրադրության մեջ ենք: Մենք մի շարք խաղացողներ ունեինք, ովքեր վնասվածքով էին խաղում, ինչպես Գարգանոն, նա ուռած ոտնաթաթով էր խաղում, նրա համար դժվար էր նույնիսկ քայլելը, Կամբիասսոն նույնպես վնասվածք ուներ, սակայն վերջին րոպեին կարողացավ խաղադաշտ դուրս գալ'', - այսպես Անդրեա Ստրամաչչիոնին սկսեց հարցազրույցը Ջենովայի դեմ խաղից հետո: Այնուհետև ավելացրեց. ''Ես ցանկանում եմ շնորհավորել տղաներին, ամեն դեպքում: Կարծում եք, որ մենք 15 րոպե ծախսեցինք, որպիսի հետ բերենք կորցրածը և չլքենք խաղադաշտը հիասթափված, ոչ հաղթանակով... մենք լավ ռեակցիա ցուցաբերեցինք: Պարզ է, որ մենք հիասթափված ենք, քանի որ Լիվայայի հետ իրավիճակը անհեթեթ էր: Այժմ մենք պետք է ամբողջությամբ կտրվենք այս ամենից, որպիսի պատրաստվենք և կրկին ուժեղ վերադառնանք'': ''Կարծում եմ, որ մենք լավ սկսեցինք, բայց հետո կորցրեցին մեր խաղը, մասամբ Ալվարեսի վնասվածքի պատճառով, բայց դեռևս մեր ձեռքում էինք պահում խաղը: Ես խնդրեցի Կիվուին մի քանի բան անել դաշտում, որից հետո մենք սկսեցինք ավելի շատ պահեր ստեղծել, մինչ այն պահը, երբ Իմմոբիլեն կարողացավ անցնել Ռանոկկիային և խոցել Հանդանովիչի դարպասն իր կրակոցով: Այդ պահին, թվում էր, թե Ինտերը անհետացել է դեպքի վայրից, բայց ոչ: Մենք դեռ կվերգտնենք մեր լավագույն մարզավիճակը'': Ինտերի մարզչին հարցրեցին, թե արդյո՞ք այս պահին Ինտերն ունի Պաուլինյոյի պես խաղացողի կարիքը. ''Իմաստ չկա խոսել այն մասին, թե ինչի կարիքը կունենանք, այսօր մենք դժվարին իրավիճակում էինք, և իմ խաղացողները արժանի էին միավորների: Մենք դեռ հնարավորություն կունենանք մեր լավագույն խաղը ցուցադրել 2013-ին, այն հիմքով, որ ունենք այսօր: Իմմոբիլեի գո՞լը: Բոլորը գիտեն, որ նա աջով է խաղում, և մենք փորձում էին փակել այդ ուղին նրա համար: Ռանոկկիան լավ խաղ անցկացրեց, կարծում եմ 10-ից 7 անգամ Ռանոկկիան կանգնեցրեց, երբ Իմմոբիլլեն աջով խաղաց'': inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | ||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |