Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 22 » Ստրամաչչիոնիի հարցազրույցը Կատանիայի դեմ հաղթանակից հետո
20:44
Ստրամաչչիոնիի հարցազրույցը Կատանիայի դեմ հաղթանակից հետո

Ինտերի մարզիչ Անդրեա Ստրամաչչիոնիի հարցազրույցը Կատանիայի դեմ հաղթանակից հետո:

Ինչպե՞ս եք կարողանում մարզել այնպիսի ''վատ տղայի'', ինչպիսին Կասսանոն է.

''Մենք դրա համար զոդալամպ ունենք...'' , - ծիծաղելով պատասխանեց Ստրամաչչիոնին, սակայն Rai Sport-ի լրագրող Էնրիկո Վարիալին չհանգստացավ.

Կարո՞ղ եք տալ լուրջ պատասխան, գոնե մեկ անգամ, առանց հեգնանքի.

''Կարելի է կարծել ձեր հարցը լուրջ էր...'' ,- շարունակում է ժպտալ Ինտերի մարզիչը: Լրագրողների հերթական փորձը Ստրամաչչիոնիին հունից հանել չստացվեց:

Ինտերը կախման մե՞ջ է Կասսանոյից.

''Կասսանոյի ներդրումը հսկայական է, բայց ես կարծում եմ, որ այս Ինտերը, դա բոլոր խաղացողների գումարն է'':

Ինչպե՞ս կմեկնաբանեք խաղը.

''Կարևոր կետը պաշտպանությունն էր, քանի որ հարձակման գծում մենք միշտ վտանգավոր էինք: Մենք շատ ենք աշխատում դրա վրա: Մենք առաջին կեսում սխալ թույլ տվեցինք Ալմիրոնեի հետ դրվագում, և վերջ: Հարձակվողական եռյակը: Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ Ինտերը հաղթանակների է հասնելու հարձակման միջոցով, իսկ ավելի ուժեղ խաղացողները նրանց կպահեն թիկունքում: Արդյունքը դրական էր: Ինտերը շատ պահեր ստեղծեց, մրցակցին շանսեր չտալով: Այժմ խելացի չի լինի ուսումնասիրել մրցաշարային աղյուսակը: Մեր թիմը դեռ աճման փուլում է: Մարզիչը պետք է միայն փորձի լավացնել թիմի խաղը յուրաքանչյուր խաղին: Այսօր մենք քայլ կատարեցինք առաջ, տպավորիչ երկրորդ կեսով: Հնարավոր է, ասօր առաջին անգամ էր, երբ մենք հանգիստ գրոհում էինք, թույլ չտալով, որ մրցակիցը օգտվի հակագրոհելու հնարավորությունից'':

Ի՞նչ կարծիքի եք Գուարինի և Գոմեսի բախման մասին, Կատանիայի խաղացողները 11-մետրանոց էին պահանջում.

''Այդ դրվագն ինձ շատ զայրացրեց: Դա սխալ էր, որի համար մենք կարող էինք թանկ վճարել, մենք չենք կարող մեզ այդպիսի բաներ թույլ տալ: Այս անգամ մեր բախտը բերեց, բայց հաջորդ անգամ մենք կարող ենք պատժվել դրա համար'':

Կմեկնաբանե՞ք խաղացողների ելույթներն առանձին-առանձին.

''Կամբիասսոն այսօր արտակարգ լավն էր, ուղղակի հիանալի էր: Միլիտոն չէր կարողանում խփել: Այսօր Դիեգոն անհավանական խաղ ցուցադրեց, իր խաղընկերների համար մեծ տարածություն ստեղծելով, որբեմն նաև կառուցում էր գրոհները: Իսկ մրցաշրջանի վերջում մենք նրան կտեսնենք լավագույն ռմբարկուների մեջ: Այսօր Մուդինգայի հետ հետաքրքիր դրվագ եղավ. ես նրան հարցրեցի, թե լավ է արդյոք, նա ինձ հավաստիացնում էր, որ շատ լավ է, իսկ մի քանի րոպե հետո պարկած էր և գալարվում էր ցնցումներից: Մուդիի փոխարեն ես Գարգանոյին մտցրեցի, նա արդեն այդ դիրքում խաղացել էր դերբիի ժամանակ'':

Ինչպե՞ս եք ընտրում մեկնարկային կազմը.

''Դուք բոլորդ էլ տեսնում եք մեր մարզումները, դա անհավանական է... Ձեզ հնարավոր չէ զարմացնել մեկնարկային կազմով: Ինձ, երևի թե, պետք է ծածկել ամբողջ Պինետինան: Մենք միակ եվրոպական ակումբն ենք, որ պարապում է բաց դռներով, բայց ոչ երկրպագուների համար բաց մարզումներով, իսկ իրականում միայն նրանք իրավունք  ունեն տեսնել, թե մենք ինչ ենք անում: Այ կտեսնեք, ես կփակեմ մարզումները բոլորիդ համար...''

Կասսանոն գոլեր է փխում, դա հենց իր` Կասսանոյի արժանի՞քն է, թե՞ ամբողջ թիմի.

''Բոլորի արժանիքն է: Դուք տեսնում եք մեր մարզումները, և տեսնում եք, թե որքան ջանք ենք մենք ներդնում, տղաները ցույց են տալիս իրենց պատրաստվածությունը և բարձր մակարդակը: Ապրեն Կասսանոյի խաղընկերները, ովքեր նրա համար ուրախանում են այնպես, կարծես թե նա 10 տարի է Ինտերի խաղացող է, ընդ որում նրան աջակցում են բոլորը` Զանետտիից սկսած, մինչև Միլիտոն: Դուք տեսնում եք, որ մենք մեկ միասնություն ենք: Կարող եմ ասել, որ Անտոնիոն նույնպես շնորհակալություն է հայտնում տղաներին, շատ լավ է շնորհակալություն հայտնում, ինչպես խաղադաշտում, այնպես էլ մարզումների ընթացքում'':

Ի՞նչ էր եղել Ռանոկկիային խաղից առաջ, ինչու էր նրա մասնակցությունը հարցականի տակ.

''Նա մեջքի մկանային ցավեր ունի: Բժիշկ Կոմբին հրաշք գործեց` վերականգնելով նրան, իմ ողջույնները նրան: Բայց ես կյանքում ֆատալիստ եմ, այդ պատճառով Սիլվեստրեն նույնպես նախավարժանք էր անում, քանի որ եթե Ռանոկկիան ցավեր ունենար, մենք նրան երբեք խաղադաշտ դուրս չէինք բերի'':

Սնեյդերի մասին.

''Դա ճիշտ չէ, որ մենք որակյալ ֆուտբոլ չենք ցուցադրում, ավելի ճիշտ մեզ չի հերիքում մաքուր փլեյմեյքերի առկայությունը: Սնեյդերն , օրինակ, լավ փլեյմեյկեր է, առաջ քաշված: Երկրորդ կեսում մենք հեշտությամբ էինք դուրս գալիս հարվածային դիրքի, և կիսապաշտպանության գործը անգնահատելի էր, բայց մենք սպասում ենք Սնեյդերին, նա մեր խաղացողն է'':

inter.it
Դիտումներ: 903 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 1.0/16
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Hako   (23.10.2012 14:41) [Материал]
inchpes misht jisht humorov lecun shshox harcazruyc fudge

3 ashxen91   (22.10.2012 22:18) [Материал]
Մեջբերում (tiko11): bayc vonca mer marzumner@ bac?
bac chen, henc eta, uxaki lragroxnern enqan en qitnery xotum, vor baci hashiva, eta asum
laugh

2 tiko11   (22.10.2012 22:07) [Материал]
lavna Strami patasxanner@ hatkapes erb kcum en...bayc vonca mer marzumner@ bac? et anhnara

1 ashxen91   (22.10.2012 20:49) [Материал]
Stramy verjna, vonca lragoxnerin lomkum laugh laugh laugh jaaan, shat lav patasxannera talis,,Guarini pahy lav asec, el sar u dzor chyngav,, v

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz