Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 5 » Ստրամաչչիոնիի հարցազրույցը Նեֆտչիի դեմ խաղից առաջ
23:20 Ստրամաչչիոնիի հարցազրույցը Նեֆտչիի դեմ խաղից առաջ |
Եվրոպա Լիգայի խմբային փուլի Նեֆտչիի դեմ խաղից առաջ Ինտերի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչչիոնին և երիտասարդ հարձակվող Մարկո Լիվայան մասնակցել են մամլո ասուլիսին. ''Սա այն պահը չէ, երբ ես ցանկանում եմ օգտագործել առաջին թիմի բոլոր խաղացողներին: Շնորհիվ մեր իրավիճակի, ես նախընտրում եմ դա անել կիրակի օրվա խաղին` հնարավոր առավելագույն էներգիայով: Այդ պատճառով ես որոշեցի այս խաղին գնալ Պրիմավերայի շատ խաղացողներով, ովքեր, սակայն, երեկ մասնակցեցին Ռոսենբուրգի դեմ խաղին: Վաղն առավոտյան մարզման ժամանակ ես կնտրեմ այն խաղացողներին, ովքեր կմասնակցեն հանդիպմանը, թեև նրանք այսօր երեկոյն կմնան այստեղ` թիմի հետ, իսկ ''մեծ տղաները'' կգան մարզման անմիջապես վաղն առավոտյան: Դրանից հետո ես կորոշեմ, թե ով խաղադաշտ դուրս կգա: Բայց ինձ համար շատ կարևոր է, որ երիտասարդներն այսօր մնան թիմի հետ, փորձի համար: Այնուամենայնիվ, երիտասարդ խաղացողներին օգտագործելը չի նշանակում քաոս ստեղծել, այլ ավելի շուտ նշանակում է օգտագործել կարևոր ռեսուրսները'': Այնուհետև, իհարկե, հարց Ուեսլի Սնեյդերի մասին. ''Ես չէի ակնկալում, որ դուք Ուեսլի Սնեյդերի մասին կհարցնեք! Իսկապես, դուք ինձ անակնկալի բերցիք, տղաներ!'', - կատակեց մարզիչը: Այնուհետև շարունակեց. ''Կարծում եմ, որ ես ամբողջովին պատասխանել եմ այդ հարցին, և նախագահը ևս բազմիցս խոսել է այդ թեմայի շուրջ: Ես կրկնում եմ, որ Ինտերի խաղացողների հետ կապված բոլոր ընտրությունները, դա միայն իմ գնահատակնների հիման վրա են: Այսպիսով, խաղերի համար Սեյդերի ընտրությունը կախված է միայն մարզչից: Նա լավ, շատ լավ մարզվում է, ինչպես մնացած բոլորը: Եվ սրանով ես խնդրում եմ, որպիսի ինձ այլևս այդ թեմայով հարցեր չտաք: Ինչպե՞ս կարձագանքի ակումբը, եթե որոշեք օգտագործել նրան: Ինչո՞ւ: Կարծում եք, ես և ակումբը երկու տարբեր կազմակերպություննե՞ր ենք: Ես չեմ հասկանում... [ժպտում է]: Ամեն դեպքում այդ ընտրությունը կատարում է մարզիչը: Ես չգիտեմ, թե ուրիշ ինձ ձև ասեմ դա, կրկնում եմ, որ ես եմ կատարում իմ ընտրությունները և ես պատասխանատու եմ դրանց համար: Այն ինչ վերաբերվում է խաղացողներին և դրա սահմաններից դուրս, հուսով եմ, որ նախագահը ընդունում է այդ որոշումները [ժպտում է]: Ամեն դեպքում, [շարունակում է ժպտալ] եթե նա աջակցում է Զանետտիի փոխարինմանը, ապա կարծում եմ, որ կաջակցի ցանկացած ընտրության...'' inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 7 | |
|