Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 2 » Ստրամաչչիոնիի հարցազրույցը Պալերմոյի դեմ հաղթանակից հետո
00:27 Ստրամաչչիոնիի հարցազրույցը Պալերմոյի դեմ հաղթանակից հետո |
Ինտերն այսօր կարևոր միավորներ վաստակեց և, ինչպես նշեց Ներաձուրիի մարզիչը ''մի քանի խաղ է, որոնց ավարտից հետո հանգիստ շունչ եմ քաշել'': ''Այսպիսի ժամանակահատվածում, հաշվի առնելով այն, որ մենք լավագույն մարզավիճակում չենք, ինձ դուր եկավ մեր ելույթը: Մենք ամեն ինչ տվեցինք և մի քանի հստակ հնարավորություններ ստեղծեցինք առաջին կեսում, իսկ երկրորդում մենք անհետացանք: Այնուհետև գոլը, իհարկե, ամեն ինչ ավելի հեշտացրեց: Իմ թիմը որոշակի հստակ որակներ ունի, մենք շատ քիչ պահեր բաց թողեցինք, միայն Իլիչիչի դրվագը: Մեր առջևի գիծն այսօր մեծ ճնշման տակ էր նրանց 5-ի կողմից, Պալերմոն շատ քիչ տարածություն էր թողնում, երբ մեր առջևի գծի խաղացողները ստանում էին գնդակը: Գուարինն ինձ ևս մեկ տարբերակ տվեց, նա գնդակ է պահում, և երբ նա խաղադաշտ դուրս եկավ մենք սկսեցինք ճնշել նրանց աջից, Նագատոմոյի հետ միասին'': Ինտերի մարզչին հարցրեցին, թե ի՞նչ է անհրաժեշտ այս Ինտերին, որպիսի սկսի կրկին խաղալ այնպես, ինչպես Յուվենթուսի դեմ խաղաց. ''Կարծում եմ, ամեն խաղացող տարբեր է, երբ դու խաղում ես երեք հարձակվողով Պալերմոյի դեմ, նրանք պատասխանում են պաշտպանությունում 4 -ով: Այսօրվա խաղում, ինձ անհրաժեշտ էր, որպիսի Պալասիոն և Կոուտինյոն դուրգ գան խաղադաշտ, իսկ Յուվեի դեմ խաղում դրա անհրաժեշտությունը չկար: Եվ եթե դա այդքան հեշտ լիներ, մենք չէինք սպասի մինչև հանդիպման վերջին րոպեները, որպիսի միավորներ վաստակեինք, չե՞ք կարծում'': Ստրամաչչիոնիին անխուսափելիորեն հարցրեցին Սնեյդերի իրավիճակի մասին, հատկապես նրա կարծիքն այն մասին, որ որոշ լրագրողներ Սնեյդերին անվանում են ''զոհաբերություն'': ''Իմ կարծիքը, որպես մարդու, ով ֆուտբոլի այս մակարդակում երկար տարիների փորձ չունի, ես կարծում եմ, որ պետք է շատ զգույշ լինենք, այնպիսի տերմինների օգտագործոիմից, ինչպիսին ''զոհաբերությունն'' է: 1000 եվրո աշխատավարձ ստացող մեկը, եթե մեզ լսի, մենք փոքր ինչ հիմար տեսք կունենանք: Դա իմ աշխատանքն է՝ տեսնել, թե ով է գտնվում լավագույն մարզավիճակում խաղալու համար, և ես անում եմ դա, ես որոշումներ եմ կայացնում և հենվում եմ դրանց վրա, և ես խնդրում եմ, հարկավոր չէ անհիմն խոսակցություններ սկսել ''զոհերի'' մասին: Ինտերի մարզչի աշխատանքն իր մեջ ներառում է աշխատանք խաղադաշտում և նրա սահմաններից դուրս, ինչպես և ցանկացած թիմում.դա իմ աշխատանքն էª ընտրել և նախապատրաստել լավագույն թիմը, և այս պահին ես նրան չեմ ընտրել: Դա ոչ մի կապ չունի նրա պայմանագրի հետ, ես պետք է թիմ ընտրեմ և առաջին հերթին մտածեմ Ինտերի մասին: Սա այն դեպքը չէ, թե նախագահն է ինձ ասել չհայտավորել Սնեյդերին, թիմը ես եմ ընտրում: Եվ ես կարծում եմ, շատ վիրավորական է Սնեյդերին անվանել ''զոհաբերություն'': inter.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |
|