Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 1 » Ստրամաչչիոնիի հարցազրույցը "Պարմայի" հետ խաղից առաջ
00:07
Ստրամաչչիոնիի հարցազրույցը "Պարմայի" հետ խաղից առաջ

Այսօր կայացել է Անդրեա Ստրամչիոնիի մամլո-ասուլիսը "Պարմայի" դեմ խաղից առաջ, որտեղ Ներաձուրրիի մարզիչը առաջին հերթին նշել է.

"Ինտերը պետք է իդեալական հանդես գա: Մենք պատրաստվում ենք խաղալ մի մրցակցի դեմ, որը հիանալի մարզավիճակում է գտնվում և ետևում ունի 4 անընդմեջ հաղթանակ, լի է էնտուզիազմով և հաղթելու մեծ ցանկությամբ: Ես երևի այն մարդը չեմ, որ պիտի դատի, բայց կարծում եմ, որ Ռոբերտո Դոնադոնին անհավանական աշխատանք է կատարել: Մենք կխաղանք մի մարզադաշտում, ուր Ինտերը սովորաբար դժվար պայքար է մղում հաղթանակի համար,  բայց ես հուսով եմ, որ մեր երկրպագուները մեր կողքին կլինեն նաև վաղը: Եվ նրանք կարող են համոզված լինել, որ մենք կպայքարենք և ամեն ինչ կանենք, նույնիսկ ավելին քան ամեն ինչ, այս խաղը հաղթանակով ավարտելու համար":

Մարզչին հարցրեցին նաև թե ինչ է մտածում խաղացողների մասին.

Դիեգո Միլիտոյի և Ջամպաոլո Պացցինիի մասին.

"Նրանք երկուսն էլ հիանալի կենտրոնական հարձակվողներ են, բայց տարբեր որակներով: Ես կարող եմ ասել այն, ինչ տեսնում եմ, և ես սա առաջին հերթին քննարկել եմ հենց իրենց հետ, այն է , որ նրանք այնքան էլ հարմար չեն համատեղ հանդես գալու համար հենց հանդիպման մեկնարկից, իսկ խաղի ընթացքում կարող են միասին խաղադաշտում լինել: Պացցինին շատ յուրահատուկ որակներ ունի և նա լավ խաղաց շաբաթ օրը, եթե նա գոլ խփեր, ապա բոլորս էլ նրա ելույթը այլ կերպ կքննարկեինք, բայց հարձակվողների պարագայում միշտ այդպես է: Պացցինիի հետ համեմատ Միլիտոն ավելի կտրուկ է անմիջական պայքարում, ինչպես տուգանայինի մատուցներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նա կարծես ավելի շատ է համապատասխանում այն ֆուտբոլի, որին մենք ձգտում ենք: Բայց մենք խոսում ենք երկու հիանալի մարզիկների մասին, ովքեր երկուսն էլ տարբեր հատկանիշներով օգտակար են Ինտերի համար":

Ժուլիո Սեզարի մասին.

"Ժուլիո Սեզարը հնարավոր ամեն ինչ արեց "Չեզենայի" դեմ խաղին մասնակցելու համար, բայց վերջում մենք որոշեցինք ռիսկի չդիմել, քանի որ ինչպես արդեն նշել եմ, մենք առաջին հերթին պետք է մտածենք խաղացողների առողջությամ մասին":

Սամուելի մասին.

"Սամուելը, անկասկած, այն խաղացողներից մեկ է, ով մարզումների ժամանակ ամենալավ տեսքն ունի, բայց նրա և մյուսների համար այսուհետ մենք մինչև վերջին րոպեն պետք է կշռադատենք և նոր որոշուկ կայացնենք, ոչ այն պատճառով, որ առջևում Դերբի ունենք, այլ որ դրանից հետո ևս մեկ խաղ կա":

Դիեգո Ֆոռլանի մասին.

"Ես բազմիցս ասել եմ, որ Ֆոռլանը շատ կարևոր խաղացող է Ինտերի համար, և նա փորձառու խաղացող է: "Չեզենայի" դեմ խաղում նա պահեստայինների նստարանին էր, նա լավ է դրսևորում մարզումների ժամանակ, բայց ես պետք է խաղադաշտ դուրս բերեի նաև այլ խաղացողների, իհարկե առանց որևէ կասկածի տակ դնելու Դիեգոյի հնարավորությունները և պրոֆեսիոնալիզմը":

Ֆրեդի Գուարինի մասին.

"Գուարինը լրիվ այլ հարց է: Մեզ ավելի երկար ժամանակ է հարկավոր նրան ըստ արժանվույն գնահատելու համար, քանի որ նա դեռ նոր է վերադարձել ծանր վնասվածքից հետո: Նա հիանալի առաջընթաց ունի վերջին 2 խաղերում: Նրա մեջ ես հավանում եմ այն, որ նրանում համադրված են ուժը և հմտությունը, և նաև, որ նա հզոր շարժիչ ուժ է և շատ ուշ է հոգնում":  

inter.it
Դիտումներ: 860 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 2.3/15
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 tiko11   (02.05.2012 10:28) [Материал]
erevi inch vor xaxacoxi het kapvaca dra haamar dzqdzqvuma

3 ashxen91   (02.05.2012 02:22) [Материал]
hetqrqira xi haytery chka timeri? vaxna xaxy, bayc chen asum hayter@

2 ashxen91   (02.05.2012 02:08) [Материал]
ha eli, de aranc aselu el parz er sad sad sad 160

1 tiko11   (02.05.2012 01:01) [Материал]
parz asec vor Pazzinic u Militoic nax@ntruma Militoin ))

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz