Երեկ Անդրեա Ստրամաչչիոնին Եվրոպա Լիգայի Ինտեր- Պարտիզան խաղից առաջ հարցազրույց է տվել լրագրողներին, որտեղ պատմել է թիմի ընդհանուր պատրաստվածության մասին, և թե որքանով է այս խաղը կարևոր թիմի համար.
''Մենք ցանկանում ենք հաղթել այս խաղը սեփական հարկի տակ, ուրախություն պարգևելով մեր երկրպագուներին և առաջ գնալ մեր եվրոգավաթային մրցաշարում: Մեզ դժվար խաղ է սպասվում, քանի որ Պարտիզանը իր ազգային առաջնության առաջատարն է, որն այս մրցաշրջանում 8 հաղթանակ է տարել և ընդհամենը մեկ պարտություն: Նրանք շատ տաղանդավոր երիտասարդ խաղացողներ ունեն, մենք հարգում ենք Պարտիզանին և վստահ ենք, որ խաղը շատ համառ կստացվի'':
''Մենք շարունակում ենք քրտնաջան աշխատել մեզ վրա, չնայած կիրակի օրվա հաղթանակին: Մենք չենք ճախրում երկնքում և պահպանում ենք մեր հավասարակշռությունը: Մրցաշարային աղյուսակի դիրքը մեզ համար այդքան էլ կարևոր չէ, այս պահին թիմը աշխատում է իր խաղը կատարելագործելու վրա, որպիսի շարունակի հաղթանակներ տանել: Ինչպես արդեն նշեցի Պարտիզանի հետ խաղը շատ կարևոր է մեզ համար, քանի որ եթե հաղթենք խմբում բավականին կբարելավվենք մեր դիրքերը և կկարողանանք հանգիստ մտածել Ա Սերիայի մասին'':
Ուեսլի Սնեյդերի մասին, ով արդեն ժամանել է Միլան ԱՄՆ-ից և սկսել է անհատական մարզումները.
''Ես տեսնում եմ, թե ինչպես է Ուեսը մոտիվացված, նա արդեն ցանկանում է նետվել պայքարի մեջ և շատ արագ վերականգնվում է, սակայն ես նրան խաղադաշտ դուրս չեմ հանի, եթե համոզված չլինեմ, որ նա 100%-ով պատրաստ է: Մենք չենք պատրաստվում ռիսկի դիմել, նա շատ կարևոր խաղացող է մեզ համար: Երեկ բժիշկ Կոմբին մի քանի թեստ անցկացրեց, որից հետո պարզ կլինեն Սնեյդերի շարք վերադառնալու կոնկրետ ժամկետները'':
Ընդհանուր թիմի մասին.
''Ես չեմ նկատել, որ ինչ որ մեկը շատ հոգնած տեսք ունենա, բոլորը բարեխղճորեն անցնում են բոլոր մարզումները: Ինձ համար նույնիսկ դժվարություն է առաջացել ընտրություն կատարելիս, և թե ում է պետք հանգիստ տալ'', - ասել է Ինտերի մարզիչը:
inter.it
|
Դիտումներ: 849 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/11 |