Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 23 » Ստրամաչչիոնիի հարցազրույցը Ռուբինի դեմ խաղից հետո
04:22
Ստրամաչչիոնիի հարցազրույցը Ռուբինի դեմ խաղից հետո

Կազանում կրած պարտությունից հետո Ինտերի մարզիչը պատասխանել է լրագրողների հարցերին: Առաջին հարցը վերաբերվում էր Անդրեա Ռանոկկիայի վիճակին.

''Նա ցավ էր զգում, և ես որոշեցի ռիսկի չդիմել: Նա զգում էր, որ մկանները փայտանում են և միանգամայն խելամիտ փոփոխություն խնդրեց, և եթե նույնիսկ այդ փոփոխությունը ազդեց մեր պաշտպանության վրա, դա ամենևին էլ նշանակություն չունի: Այս պահին Պարմայի դեմ խաղն ավելի կարևոր է մեզ համար'':

''Այսօրվա խաղում մեզ մոտ խաղացին 9 երիտասարդ խաղացողներ մեր երիտասարդական ակադեմիայից: Ես հպարտ եմ այն աշխատանքով, որ տանում է ակումբը այդ ուղղությամբ:

Ռուբինը հաղթեց, բայց ես գոհ եմ իմ խաղացողներից, նրանք լավ խաղ անցկացրեցին, ապրեն նրանք: Նրանք ամեն ինչ տվեցին խաղադաշտում, իմ կարծիքով, մենք արժանի էինք ոչ ոքիի, իսկ 0-3-ն ինձ տարօրինակ է թվում: Բայց դա նորմալ է: Այժմ վերադառնում ենք Միլան և մտածում ենք Պարմայի մասին, հուսալով, որ կկարողանանք վերականգնել այն խաղացողներին, որոնք կարող են խաղալ: Ռանոկկիան լավ արեց, որ փոփոխություն խնդրեց, և դուրս եկավ խաղադաշտից'':


''Որակազրկման բողոքարկո՞ւմը: Այսօր ավելի լավ է խոսենք միայն Ռուբին - Ինտեր խաղից, որպես հարգանք Եվրոպա Լիգայի նկատմամբ'':


''Ինձ անհանգստացնում է մենք շատ դժվար դաշտերում ենք խաղացել և հաղթել ենք յոթ խաղում անընդմեջ: Ապրեն իմ տղաները: Մենք առաջին րոպեներին գոլ բաց թողեցինք, խաղադաշտում շատ անփորձ երիտասարդներ կային, նարնք բոլորն իմ ղեկավարության տակ են խաղացել ակադեմիայում, դա կարևոր ազդանշան է: Ընդ որում ամբողջ իտալական ֆուտբոլի համար: Շնորհավորում եմ Ռուբինին, նրանք շատ լավ խաղացին'':


''Մոուրինյոյի խոսքե՞րը: Եթե նա իսկապես ասել է դա, և կատակով չի ասել, ապա ես ուրախ եմ դրա համար: Ինձ համար նա հանդիսանում է այն կետը, որին պետք է ձգտել: Այն փաստը, որ ես գտնվում եմ ակումբում, որտեղ նա պատմություն է կերտել, ինձ հնարավորություն է տալիս շատ բաներ իմանալ, շատ բան սովորել: Ես շնորհակալ եմ նրան ջերմ խոսքերի համար և հուսով եմ, որ նրան չեմ հիասթափեցնի: Կլինեմ արդյոք մարզչի նստարանի՞ն Պարմայի դեմ խաղին: Իսկ ի՞նչ է, Կազանում 0 -3 պարտությունից հետո ես ռիսկի եմ դիմում այնտեղ չլինե՞լ: Մորատտին զայրացա՞ծ է: Ահա թե ինչ... (ծիծաղում է)'':

fcinternews.it

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 963 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (24.11.2012 23:29) [Материал]
po lyubomu inch sastav el haneinq piti et hashvov chkrveinq chnayac 3-0-n xaxi masin hech chi xosum et hashiv@ chi hamapatasxanum xaxin

2 Hako   (23.11.2012 14:13) [Материал]
verjn er erekva xax@,, de karevor@ mer jahelner@ sksen xaxal etqan el ardyunq@ karevor cher, Stram@ verjna , asuma xi MM zayracaca vor marzchi atorin nstac chlinem :D:D:

1 ashxen91   (23.11.2012 06:01) [Материал]
de parz er, vor Intern es xaxin lurj tramadrvac cher, bayc de 17 tarekan pashtpanov lava vor 3 gol en bac toxel, karevory Ranokkin ban chlini, jahelnern el apren,

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz