Ձեզ ենք ներկայացնում Անդրեա Ստրամաչչիոնիի հարցազրույցը թուրինյան Tuttosport-ին, որը մի քանի օր հավաքում էր երկրպագուների հարցերը Ստրամայի համար:
Սկուդետտոյի մասին.
''Այստեղ պետք է խոսել երկու ասպեկտների մասին: Նրանցից մեկը կապված է ակումբային պիտակի հետ, քանի որ Ինտերի պես ակումբում գենետիկական մակարդակով ներդրված է իր առջև դնել առավելագույն նպատակները: Երբ քո անունը Ինտեր է, դու չես կարող քեզ թույլ տալ նույնիսկ մտածել մրցաշարում ցածր դիրքեր զբաղեցնելու մասին, դու պետք է անես հնարավոր ամեն ինչ և ցույց տաս քո լավագույն հնարավորությունները յուրաքանչյուր մրցավեճում: Ինձ համար, ով մարզում է նոր շրջանի թիմը, ճիշտ չի լինի այս պահին նպատակ դնել հաղթել Սկուդետտոն կամ Իտալիայի Գավաթը: Մենք կաճենք որպես թիմ յուրաքանչյուր խաղին` հետևելով մեր ընտրած ճանապարհին: Եվ դա կլինի խելացի որոշում: Իսկ հետո մարտին կամ ապրիլին, մենք կնայենք մրցաշարային աղյուսակին և ամեն ինչ կտեսնենք: Այսօր իմ կողմից հիմարություն կլինի խոսել Սկուդետտոյի մասին'':
Ժոզե Մոուրինյոյի հետ համեմատության մասին.
''Մարզիչներին իրար հետ համեմատելը ոչ միայն անհնար է, այլ նաև անիմաստ: Այն պատճառով, որ ես 10-15 խաղ եմ անցկացրել Ա Սերիայում, իսկ նա հաղթել է երեք տարբեր առաջնություններ: Ես այդպիսի համեմատություններում իմաստը չեմ գտնում: Իմ խաղացողները և մեր նախագահը նկատել են որոշ նմանություններ իմ և Մոուրինյոյի միջև: Դա նորմալ է, դա ինձ նույնիսկ հպարտությամբ է լցնում, երբ այդպիսի հաճելի բաներ են ասում Սնեյդերը և մյուսները, բայց ես դրանից հաճույք չեմ ստանում: Ինձ միայն ծիծաղեցնում է այդ համեմատությունը: Մոուրինյոն ամեն ինչ հաղթել է, ամեն ինչ և ամենուր'':
Ինտերի հանդերձարանի մասին.
''Պատմեմ այն մասին, թե ինչ է տեղի ունենում հանդերձարանում, երիտասարդ առանց անցյալի և առանց հանրահայտ անվան մարզչի և այսպիսի մասշտաբի հանդերձարանի միջև, ինչպիսին Ինտերում է: Երբ ասում են, թե Սիենայի դեմ պարտությունից հետո ես դժվար պահեր ունեցա հանդերձարանում, ապա կասեմ, որ դա այդպես չէ: Ինձ համար ամենադրամատիկ պահն այն էր, երբ ես առաջին անգամ մտա հանդերձարան: Անկեղծ եմ ասում, դա ամենևին էլ հեշտ չէր: Մտնում եմ այսպես սառնասրտորեն և շատ լուրջ, բայց անմիջապես կորցրեցի ինձ, քանի որ դեռ երբեք գործ չէի ունեցել այսքան շատ չեմպիոնների հետ: Կարծում եմ, նրանց դեմքի արտահայտությունները, երբ ինձ առաջին անգամ տեսան, հազարավոր մեկնաբանություններ արժեն: Կարծում եմ, նրանք այդպես նայում էին ինձ և մտածում ''Ի՞նչ է այստեղ կատարվում, որտեղի՞ց են սրան պեղել, անունն արտասանել հնարավոր չէ, առանց անցյալի, մեր հասակակից, նույնիսկ ավելի փոքր'': Ինչ որ մեկը հաստատ այդպես է մտածել, թեև չեն խոստովանում, քանի որ բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ: Ահա այսպիսին է ճշմարտությունը...'' , - ժպտալով պատմում է Ստրաման:
Ինչո՞ւ էիք այդքան շատ ցանկանում ձեռք բերել Կասսանոյին և ի՞նչ եք նրան ասել, որ նա այլևս կասսանատներ չի անում.
''Ինտերի վերածնունդը շատ թեթևացրեց նրա տեղափոխության հարցը: Ես արդեն պատկերացնում էի, թե ինչպիսի տեսք պետք է ունենա Ինտերը, ինչ որ բան ստացվեց, որոշները`ոչ: Եվ դա Ինտերի մեղավորությունը չէ, ակումբը լավ աշխատեց տրանսֆերային շուկայում, բայց շուկան իր դինամիկան ունի, և երբ ես սկսեցի մարզել, շեյխերը որոշեցին մրցել մեզ հետ և գնեցին մեր երկու նպատակները` Լավեսսին և Լուկասին: Այդ պահին մենք սկսեցինք աշխատել երկրորդ հարձակվողի վրա: Անտոնիոն միշտ առաջին նպատակներից էր: Մենք գնահատեցինք շուկայի իրավիճակը, խոսեցինք նախագահի, Բրանկայի և Աուսիլյոյի հետ և որոշեցինք սկսել բանակցությունները Միլանի հետ'':
Ֆուտբոլում գործում է մեծության սկզբունքը այլ ոչ թե մերիտոկրատիայի,երբ ղեկավար դառնում են ունակ մարդիկ, այլ ոչ թե ֆինանսապես ապահովվածները.
''Այն, ինչով ես ամենաշատն եմ հպարտանում, որ ես մի մարդու օրինակ եմ, ով ամեն ինչին հասել է զրոյից: Այդ պատճառով, երբ ավելի երիտասարդ մարզիչը կամ խաղացողը կանգնեցնում է ինձ և սկսում հարցեր տալ, ապա ես պատրաստ եմ նրա հետ ժամերով խոսել: Իմաստն այն է, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նույնիսկ եթե դու ամենացածրից ես սկել և չունես հնչեղ ազգանուն: Սա ձեզ ասում է այն տղան, ով, եթե դուք այդքան խենթ կգտնվեք, որպիսի խոսենք իմ կյանքի ճանապարհից, ապա այս տղան կասի ձեզ, որ դուք պետք է ետ չկանգնեք ձեք գաղափարներից, քանի որ հնարավորությունները բացվում են բոլորի առաջ: Եվ երբ հնարավորություն է ստեղծվում, ապա ամեն ինչի վրա կարող են ազդել ձեր որակները: Այդ ժամանակ կտեսնեք ձեր մտքերի ու գաղափարների որակը'':
Ո՞րն է հանդերձարանում աշխատելու ձեր մեթոդը.
''Ոչ մի մեթոդ չկա, կա միայն առօրյա կյանք: Եթե այդ ամենը շրջանակների մեջ դնենք, ապա կարող ենք ասել, որ ամեն ինչ պարզ գաղափարների և անկեղծ շփման հետևանք է, որը փաթեթավորված է համեստությամբ: Իմ մոտեցումները համեստ են, իսկ ներսում հստակ մտքեր են: Դա ոչ միշտ է հաշվի առնվում, բայց միտ գանահտում են դա: Ես չեմ փոխվել, ես այսպիսին եմ: Ես շատ վատ եմ զգում, երբ նրանք, ովքեր ճանաչում էին ինձ, վատ բաներ են խոսում իմ մասին: Այն, թե ինչպես եմ ես վերաբերվում իմ խաղացողներին, և նրանք դա նկատել են, դա ամենևին էլ չի նշանակում, թե ես ցանկանում եմ գերել նրանց, դա պարզապես իմ գոյության ձևն է'':
Մորատտիի հետ հարաբերույթունների մասին.
''Հարկ է նշել, որ Մորատիին, այն նախագահն է, որը հասկանում է ֆուտբոլը: Եվ հասկանում է այնպես, ինչպես շատ քչերն են կարողանում: Այնուամենայնիվ, ես նրա ծանոթը կամ բարեկանը չեմ եղել: Նա ինձանով հետաքրքրվել էր դեռ Պրիմավերայում, քանի որ երբ բանակցություններ էին գնում Բուրդիսսոյի համար, ինտերը Ռոմայից պահանջում էր 8 մլն և Ստրամաչչիոնիին: Կարծես ինչ որ PES-ում: հաջորդ տարի ես իսկապես հայտնվեցի Ինտերում: Առաջին անգամ Մորատտին ինձ զանգահարեց Սպորտինգի հետ խաղից հետո: Սկզբում ես կարծեցի, թե դա կատակ է, բայց պարզվեց իսկապես Մորատտին է: Հետո, երբ NextGen-ում հաղթանակ տարանք, Մորատտին արդեն գրեթե որոշել էր ինձ հրավիրել առաջին թիմ: Ինձ զանգահարեց Աուսիլիոն, ում հետ ես շատ լավ հարաբերությունների մեջ էի: Ավելին, իմ Ինտերում հայտնվելը հենց նրա շնորհիվ էր: Եվ նա ինձ զանգահարեց ու ասաց, որ եթե Մորատտին ինձ այդպիսի բան առաջարկի, ես ավելի լավ է նրան ասեմ ''ոչ'': Նա, ով այդքան սիրում էր ինձ, մտածում էր, որ ես մի շաբաթ էլ չեմ ձգի հանդերձարանում, ես պատրաստ էի նույնիսկ... սպանել նրան: Եթե Մորատտին ինձ առաջարկում է գլխավորել Ինտերը, ինչպե՞ս կարելի է մերժել նրան: Իսկ եթե ես պատրաստ չեմ, չասե՞մ նրան: Ի՞նչ անել: Եվ ես պարզապես ասացի նրան, որ ինձ ամբողջությամբ կզոհաբերեմ այդ գործին: Կարծում եմ, որ Մորատտին այդ ժամանակ մտածում էր, թե ինչպես է ինձ հեռացնելու աշխատանքից մրցաշրջանի ավարտին: Բայց նա ստիպված չեղավ դա անել'':
Յուվենտուսը օրինա՞կ է բոլորի համար.
''Այդ ինչո՞ւ'':
Դե նրանք առաջին տեղով են ընթանում բոլոր առաջնություններում...
''Միակ բանը, որով նրանք առաջ են բոլորից, դա մարզադաշտն է: Յուվենտուս մարզադաշտը շատ կարևոր քայլ էր: Այժմ նման պրոեկտ ունենք նաև մենք, և շատ այլ ակումբներ, ֆուտբոլը հենց այդ ուղղությամբ է զարգանում: Իսկ մնացածի համար ես չեմ տեսնում, թե ինչում է Յուվեն առաջինն ընթանում: Կոնտե՞ն: Արդյունքները խոսում են նրա փոխարեն'':
Ի՞նչ ակնկալիքներ ունեք ձմեռային տրանսֆերային պատուհանից.
''Բնական է, որ մենք նոր ծրագիր ունենք և պետք է թիմն ուժեղացնենք նոր խաղացողներով: Ամռանը մենք չգնեցինք ոչ մի խաղացող, որին չէինճ հավանում, դա ես հաստատ եմ ասում: Բայց ակհնայտ է, որ պետք է ավելի կատարելագործվել: Յուվեից ու Նապոլիից բացի բոլորը կարող են ուժեղացնել իրենց կազմը, մեր նոր ծրագրի հիմքն արդեն դրված է: Մենք մտածում ենք , թե ինչ տրանսֆերներ ենք անելու'':
Դուք լավ գլուխ եք հանում Կասսանոյից, պատրա՞ստ եք Բալոտելիի հարցերը լուծել.
''Այս հարցը ֆանտազիայի շարքից է: Ես թուլություն ունեմ և մենք ունենք նախագահ բարձրակարգ խաղացողների համար: Անտոնիոյին ես գիտեի մինչ նրա այստեղ գալը: Եվ դա կարևոր և որոշիչ դեր խաղաց նրա տեղափոխության հարցում: Իսկ Մարիոյի ձեռքը ես միայն մեկ անգամ սեղմել եմ իմ շնորհանդեսի օրը, չեմ կարող ասել, որ գիտեմ նրան: Այնպես որ, այդ տրանսֆերը միանգամային այլ թեմաից է'':
Ջուզեպպե Ռոսսին, դա հաստատ որոշո՞ւմ է, թե՞ ազարտային խաղ.
''Ես նրան գիտեմ դեռ երբ Պարման 1987 թվականի երիտասարդների հետ հաղթեց Սկուդետտոն: Նա Լուպալիի հետ հարձակվողական զույգ էր կազմում: Անհավանական տաղանդ է: Ես ցանկանում եմ, որպիսի նա առողջանա, վերադառնա խաղադաշտ և ոչ մի խնդիր չունենա լավ թիմ փնտրելու հարցում'':
Բայց գոնե Պաուլինյոյի տեղափոխությունն Ինտեր, կարո՞ղ եք հաստատել.
''Նա ամենահետաքրքիր բրազիլացի կիսապաշտպաններից է, խաղում է կենտրոնում, կարող է խաղալ ինչպես երկու, այնպես էլ երեք կիսապաշտպանով մարտավարություններում: Նա գիտի գոլեր խփել, լավ փոխանցումներ իրականացնել: Մենք հետևում ենք նրան, ինչպես այլ ակումբներ, բայց այս պահին նա Կորինտիանսի խաղացող է և պետք է կենտրոնանա իր ակումբի խաղի վրա'':
Երբ վերադառնա Ուեսը, նա կլինի խաղից դո՞ւրս: Եվ ինչպե՞ս կխաղա Ինտերը.
''նախ և առաջ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում Սնեյդերի հետ, նրա վերադարձն ինձ միայն ուրախացնում է: Օրինակ, ինչպես Ֆիորենտինայի դեմ, նա կարող է խաղալ այնտեղ, որտեղ խաղում էր Կոուտինյոն: Նա կարող է տարբեր դեր կատարել, նրա համար իդեալական դիրքը խաղարկողի դիրքն է 4-2-3-1-ում, բայց մենք կարող ենք խաղալ նաև ռոմբով, ինչպես հավաքականում'':
Եվրոպա Լիգան կարծես քա՞ր լինի ոտքից կախված.
''Ոչ, դա ձգտում է, ես ցանկանում եմ այն: Այս պահին ես փորձում եմ այդ մրցաշարում անել հնարավոր ամեն ինչ այն խաղացողներով, ովքեր կան իմ տրամադրության տակ: Եթե մենք առաջ անցնենք, այդ ժամանակ կտեսնենք: Իհարկե, եթե մենք հինգշաբթի խաղում ենք Մանչեստրի հետ, իսկ կիրակի Միլանի՝ սկուդետտայի համար, ապա ես պետք է ընտրություն կատարեմ: Բայց դեռ այդ խոսակցությունների ժամանակը չէ'':
Դուք հատուկ դասընթացնե՞ր եք անցել, թե ինչպես ուրախանալ խաղից հետո.
''Նրանում, թե ինչպես էի ես տոնում դերբիում հաղթանակը, պետք չէ տեսնել ինչ որ մեկի նկատմամբ հարգանքի բացակայություն: Պրեցիոզիի խոսքե՞րը: Ես դա որպես հաճոյախոսություն եմ ընդունում, պետք չէ այդպես ուրախանալ, բայց ես ինձ հիանալի էի զգում: Ես այնքան ուրախ էի, չէ որ այդ հաղթանակն այնքան կարևոր էր ինձ համար, այն թե ինչպես էինք պատրաստվել խաղին, ինչպես էինք խաղում տանը, և այն որ խաղում էինք 10 հոգով: Եվ հետո, երբ երկրպագուներն այդպես աջակցում են, ապա ցանկանում ես ասել նրանց, որ մենք հաղթեցինք միասին'':
Ինչո՞ւ է երիտասարդ խաղացողի համար այդքան դժվար տեղ գտնել առաջին թիմում.
''Իմ անձնական փորձից կասեմ, որ շատ դժվար է Պրիմավերայից անցնել հիմնական թիմ: Առավել ևս խաղալ Ինտերում, և ոչ միայն ֆուտբոլային որակների պատճառով: Օրինակ Մբայեն, շատ ուժեղ խաղացող է 94 թվականին ծնված, շատ հետաքրքիր, բայց Հայդուկի դեմ խաղում 50 հազար հանդիսականների առաջ ոտքերը դողում էին: Ա Սերիայի և Պրիմավերայի միջև մեծ տարբերություն կա: Ինձ հարցնում են, թե ինչու եմ թողել Լիվայային, այլ ոչ թե Լոնգոնյին: Ընտրությունը երբեք պատահական չի լինում, Մարկոն, օրինակ, լավ խաղում է 15 - 20 րոպեում, նա ընդհանրապես այլ բնավորություն ունի: Լոնգոյին ավելի շատ խաղային ժամանակ է պետք, որպիսի ցուցադրի իր կարողությունները, այնպես որ սա տրամաբանական որոշում էր, նրան ուղարկել թիմ, որտեղ նա անընդհատ կխաղա: Լիվայան կարող է որոշել խաղը մի քանի րոպեում, բացի այդ նոր կանոններով, Լիվայան կարող է խաղալ պրիմավերայում, իսկ Լոնգոն` ոչ'':
Հավաքականները ձեզ մեծ անհարամարությո՞ւն են պատճառում: Ճի՞շտ է, որ հավաքականներ գնացող խաղացողներին հատուկ մարզումների ծրագրեր են մշակվում, որը տալիս են հավաքականների մարզչական շտաբին.
''Երևի թե, Յուվենտուսին են հավաքականները անհանգստություն պատճառում: Ինձ մոտ հակառակն է, երբ, օրինակ Գուարինը վերադառնում է Կոլումբիայից, ես հստակ գիտեմ, թե նա ինչ աշխատանք է կատարել: Բայց ես վստահ չեմ, որ ես եմ ասում Կոլումբիայի հավաքականի շտաբին, թե ինչ անել: Ծրագրերի ընտության հարցը սուբյեկտիվ է: Ես Կովերչիանոյում էի, և խոսել եմ Պրանդելիի հետ: Նա չի կարող մարզել թիմը, բացի այն մեկ ամսից, որի ընթացքում անցնում են մրցումները'':
Կասսանոյի հետ հարաբերությունների մասին.
''Նրա հետ շփման լավագույն մասը կատակներն են, այդ թվում յուվենտինի զինվորների մասին: Եվ գոլֆի մասին. այսօր մարզման ժամանակ ես ասացի ''Ի՞նչ եք բոլորդ այդքան ձանձրալի: Ինչ է, միայն գոլֆիստնե՞ր են Ապպիանոյում հավաքվել [ժպտում է]'':
inter-fan.ru
|
Դիտումներ: 1082 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/14 |