Ստրաման բացատրել է Պալասիոյի բացակայությունը հայտացուցակում
Շատերին զարմացրերց Ռոդրիգո Պալասիոյի բացակայությունը Կազանի Ռուբինի դեմ խաղում, և այսօր խաղից առաջ կայացած մամլո-ասուլիսի ժամանակ Անդրեա Ստրամաչչիոնին պարզաբանեց իրավիճակը.
''Ռոդրիգոյի համար վատ լուրեր կան, նրա վնասվածքը, որ ստացել էր Արգենտինայի հավաքականում խաղալիս, դեռ ամբողջությամբ չէր վերականգնվել: Ես համաձայն եմ պրոֆեսոր Կոմբիի հետ, որ չարժե ռիսկի դիմել: Հուսով ենք, որ նա կվերականգնվի մինչ կիրակի օրվա խաղը'':