Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ինտերի գլխավոր մարզիչ` Անդրեա Ստրամաչիոնիի բացառիկ հարցազրույցը, որն նա տվել է հատուկ Sky Sport Italia-ին:
"Ես արդեն ասել եմ, որ ինձ շատ մեծ բավարարվածություն է տալիս, որ նախագահը հավատում է ինձ: Իտալական ֆուտբոլում մամուլը մեծ դեր է խաղում և իմ կարծիքով, մարզիչը պետք է լինի առաջինը, ով կվերցնի իր վրա այդ պատասխանատվությունը: Ստրամաչիոնիի Ինտե՞րը: Ինձ դուր է գալիս այդ գաղափարը, բայց միևնույն ժամանակ դա բարձրացնում է պատասխանատվության և ճնշման զգացումը, այդպիսին է իմ մասնագիտությունը հասնել այն կետին, որն շատերի համար երազանք է: Հարկավոր է աշխատել համեստությամբ և ինչպես սովորել եմ ինքս, ես սովորացնում եմ ուրիշներին, կարծում եմ, այդ իսկ պատճառով նախագահը ինձ է ընտրել:"
"Բայց ես մեծ դեր չեմ խաղում հաղթանակների կապակցությամբ: Ես ուղղություն եմ տալիս թիմին, խնդիրը իրականացնել իմ գաղափարները: Խաղադաշտ են դուրս գալիս ֆուտբոլիստներ և ողջ ուշադրությունը նրանց վրա է: Նրանք համախմբված են մեկ ամբողջական նպատակով: Ինտերում հիմքը լավն է և դա ինձ երջանկացնում է: Բայց այժմ ժամանակն է եկել լեզուն պահել ատամների ետևում, բավականին խոստումներ, ժամանակն է աշխատելու:"
"Սնեյդե՞րը: Այսօր մամլո ասուլիսի ժամանակ ես հիշեցրեցի Ուեսլիին, որովհետև նա Ինտերի խաղացող է ամենաթանկ ճանապարհով, իսկ դա ցույց է տալիս, որ անձեռնմխելիներ չկան: Անմիջապես ես ստացել եմ մի քանի անհագնստացնող հեռախոսազանգեր նրա կողմից, բայց ամեն ինչ կարգին է, նա իմ 10 համարն է և մեզանից ոչ մի տեղ չի հեռանա:"
"Իմ հարաբերությունները Մորատտիի հե՞տ: Ամենաշատը ինձ ոգևորում է այն, երբ նա ինձ զանգահարում է և ասում:"Լավ աշխատանք, այդպես շարունակել:"
intermilano.ru
|
Դիտումներ: 774 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 3.3/19 |