''Տակտիկապես դժվար խաղ կլինի'' , - այսպես է Անդրեա Ստրամաչիոնին նկարագրել այսօրվա հանդիպումը Կիևոյի դեմ, խաղից առաջն կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Լրագրողները ենթադրեցին, թե Դոմենիկո Դի Կառլոյի թիմը հիասթափություն է ապրում Յուվեից կրած պարտությունից հետո. ''Կարծում եմ, նույնն էլ մեր մասին կարող ենք ասել'', - ժպիտով պատասխանել է մարզիչը:
''Կիևոն շատ կազմակերպված տեսք ունի, և նրանք լավ խաղացին Յուվեի դեմ մինչ վերջին 20 րոպեն: Մենք տեսանք, թե ինչ են նրանք իրենցից ներկայացնում և մեզ համար շատ դժվար խաղ կլինի: Դի Կարլոն շատ խորաթափանց մարզիչ է'': Առաջնության այս խաղը որքանո՞վ է կարևոր Ինտերի համար. ''Սա, անկասկած, կարևոր խաղ է, եթե ցանկանում ենք ցույց տալ, առաջին հերթին, ինքներս մեզ, որ մենք կարող ենք ավելի լավը լինել: Մեզ մրցաշարի սկզբից պակասում էր կոնցենտրացիան: Մենք պատք է վերադարձնենք մեր վստահությունը: Մենք հրաշագործներ չենք, բայց մենք կարող ենք առաջ գնալ: Մենք չենք պատրաստվում այլևս միավորներ կորցնել այնպիսի խաղերում, ինչպիսի սա է:
Մենզ պետք է մի քիչ ավելի հավասարակշռված լինել: Մենք շատ խոցելի ենք դառնում, երբ մրցակիցը ազատ տարածություն է ստանում: Դա այն խնդիրն է, որը տեսանք վերջին 4 խաղերում: Մեզ ավելի շատ բալանս է պետք է, որպիսի կարողանանք հարձակվել, բայց միևնույն ժամանակ կատարենք լավագույն աշխատանքը պաշտպանությունում: Մենք պետք է մեկ քայլ առաջ կատարենք պաշտպանական գործողություններում և մենք վստահ ենք, որ կգտնենք լուծումը: Ես շատ ուրախ եմ այն խաղացողների համար, որ ես ունեմ, ես դա ասել եմ տրանսֆերային շուկային փակման պահին, և դա նորից կկրկնեմ: Չեմ պատրաստվում փոխել իմ միտքը մի քանի անհաջողություններից հետո'':
Սա ձեր ամենադժվար ժանամակահատվա՞ծն է որպես գլխավոր մարզիչ.
''Կարող է կողքից այդպիդի տպավորություն լինել, բայց ինձ համար ամենադժվար ժամանակը սկզբում էր: Ես սովորաբար գլուխս չեմ կորցնում, երբ գործերը լավ են ընթանում, և խուճապի չեմ մատնվում, երբ գործերը վատ են, հատկապես հաշվի առնելով, որ քո մասին կարծիքները փոխվում են ամեն րոպե: Մեզ պետք է քննադատեն, ինձ պետք է քննադատեն, բայց Սիենայի դեմ մենք վատ խաղ չանացկացրեցինք: Ես չեմ պատրաստվում փոխել մեր ուղղվածությունը, երբ մենք ալիքի ենք հանդիպել և լքեմ նավը: Երբ դուք Թոփ ակուբում եք աշխատում, ապա անընդհատ քննարդատության եք ենթարկվում: Ես կասեմ միայն, որ ինչ ցանես, այն ել կհնձես'':
Ինչպե՞ս են գործերը Ժոել Օբիի և Ռոդրիգո Պալասիոյի մոտ. ''Օբին թիմում է, այնպես որ նա կլինի պահեստայիններում, թեև նա դեռ ամբողջությամբ չի վերականգնվել: Պալասիոն աշխատում է վերականգնվելու վրա, բայց չենք ցանկանում արագացնել պրոցեսը..." Եվ վերջում, հնարավո՞ր է արդյոք 3 պաշտպանով խաղը. ''Եթե մենք որոշենք անցնել այդ սխեմային, մենք դա կանենք, որպիսի մեզ ավելի ամուր պաշտպանություն ապահովենք գրոհների ժամանակ'': inter.it
|
Դիտումներ: 890 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/7 |