Գլխավոր էջ » 2012 Ապրիլ 8 » Ստրամաչիոնիի հարցազրույցը խաղավարտից հետո
03:56 Ստրամաչիոնիի հարցազրույցը խաղավարտից հետո | Ինտերը ոչ ոքի ավարտեց հանդիպումը Կալյարիի հետ Տրիեստայում: Երկու անգամ դաշտի տերերը հաշվի մեջ առաջ անցան, բայց Ինտերը վերականգնեց այն: Խաղավարում ներաձուրիները ունեին քանակային առավելություն (դաշտից հեռացվել էր Կալյարիի ֆուտբոլիստ` Պինիլյան), բայց դա չօգնեց Ինտերին առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Խաղավարտից հետո Ինտերի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչիոնին հարցազրույց տվեց SkySport-ին: Խաղի և ոչ ոքումասին. "Իհարկե, այն փաստը, որ մենք վաստակեցինք միայն մեկ միավոր թողնում է սուր զգացողություն, որովհետև մենք մինչև վերջ փորձում էինք հաղթել, նույնիսկ Ռանոկիան կարող էր գնդակը ուղղարկել դարպասը: Ես խաղադաշտում տեսա հիանալի Կալյարի և լավ Ինտեր: Երբեմն, մենք լավ էինք գործում, էներգիա էինք պահում և դա նորմալ է, քանի որ մենք սպասումների մեջ ենք լիարժեք և առողջ կազմ տեսնել: Կալյարին երկրորդ խաղակեսում մեզ դրեց դժվար կացության մեջ, բայց Ինտերը արձագանքեց դրան, մենք շատ արագ գոլ բաց թողեցինք: Գուարինի մասին. "Նրա խաղը գնահատում եմ դրական, մենք նրան առանձնապես էինք հետևում, և միգուցե նրանից ավելին էինք սպասում, բայց միևնույնն է նա լավ դրևորեց իրեն, բայց ցավոք սրտի իր ֆիզիկական պատրաստվածությունը թույլ չտվեց նրան ավելին անել:" Ֆորլանի և Սարատեի մասին "Այս ֆուտբոլիստներին միանշանակ աջակցություն է պետք, նրանք լավ խաղացին: Իրենց փոխանցումներից կարելի է գոլ խփել, բայց նրնաց չէր հերիքում պահերը և մենք պետք է հաշվի առնենք, որ արդյունքի համար պատասխան է տալիս ողջ թիմը, այլ ոչ անհատները:" 3րդ տեղի և առաջադրանքների մասին "Ինձ թվում է, որ արդյունքներ ցույց են տալիս, որ կա առաջադիմություն, մտածում եմ, որ բոլոր խաղերն էլ անկանխատեսելի են, չնայած որ մի քանիսը կանխատեսելի են(ժպտում է): Մենք դա կքննարկենք խաղից հետ, այս պահին իմաստ չկա հետաքրքրվելու մրցաշարային աղուսակով" |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 7 | |||||||
|