Անդրեա Ստրամաչիոնին հրավիրվել էր Inter Channel, նա կարողացավ Պրիմավերային հասցնել մինչև Next Generation Series մրցաշարի եզրափակիչ, որում էլ Ինտերը կարողացավ հաղթանակ տոնել:
Մրցաշարը վատ սկսվեց Տոտենհեմի հետ 7-1 պարտությունով:
"Այո... կատակը մի կողմ, կամքը կարողացավ հաղթահարել, մրցաշարը ավարտվեց նույն մարզադաշտում, որում մեկնարկել էր: Դա մի խաղ էր, որտեղ անհատականությունները պարտադիր էին, որպեսզի չսխալվեին և այնպես չստացվեր, կարծես ոչինչ չի պատահել: Ես գիդեի, որ այդ պարտությունը արդարացի չէր մեր աշխատանքի դիմաց: Ես գիդեմ, որ իմ մեթոդների համար ժամանակ են պետք, որ ի կատար ածվեն իմ տղաների կողմից"
"Հետագայում, մենք հաղթեցինք Next Generation Series-ը և պատասխանը տրվեց խաղադաշտում: Իտալիայի գավաթում և Viareggio-ի մրցաշարում մենք դուրս մնացինք միայն 11 մետրանոցներով: Հաջողությունը մեզ մոտ սկսվեց Տոտենհեմի խաղից հետո, այդ խաղում բոլորը տեսան Մեծ Ինտերին: Երևի լավ կլիներ, որ մենք չհաղթեինք, որովհետև նրանք պահպանեցին հաղթանակի սովը և այդտեղից եկան Eindhoven և Lisbonne տիտղոսները: Մեզ համար a Next Gen-ը հիմնական նպատակն էր և տղաներին շատ բան բերեց"
"Եվրոպական ֆուտբոլ ճաշակելուց հետո, մեզ բերեց այն ֆուտբոլը, որն հաջողություն է բերում: Գնալ Լիսաբոն կամ Լոնդոն, դա մեծ փորձ է տղաների համար: Մեր առաջնությունում, "բեմերը" բոլորովին տարբեր են:"
Ստրամաչիոնին հոգեբան է, ոգեվորող է, թե մարտավարության կողմնակից:
"Կարծում եմ, երեքից էլ մի քիչ, բայց արժանին հասնում է տղաներին: Ստրամաչիոնին նույնն է եղել առաջին խաղից Լոնդոնում, մինչև վերջինը: Այս եվրոպական հաղթանակը մտավ Ինտերի պատմության մեջ, որովհետև մենք առաջինն էինք այդ հաղթանակելու և արժանին պետք է մատուցել տղաներին:"
Շատ բաներ են փոխվել վերջին տարիներին Պրիմավերայում` մոտեցում, ներդրում, և այլն...
"Այո դա մի որոշում է, որ արվել է ղեկավարության հետ: Մենք ցանկանում էինք տեսնել այլ Պրիմավերա, մի նոր շրջան նոր մարզչի հետ: Բոլոր հին աշխատակիցները մեկնեցին փորձ ձեռք բերելու: Ինտերը մեկնարկել էր մի նախագիծ նվազագույնը երկու տարով և խաղադաշտում արդարացան սպասելիքները: Մեր Պրիմավերայի ֆուտբոլիստները ավելի շատ են պահանջված Ա և Բ Սերիաներում, նույնիսկ ինձ համար...:"
Նրանցից մեկը, որն ավելի շատ զարմացրեծ իր որակներով դա Դանիել Բասսան է:
"Ես ուրախ եմ, բայց ոչ զարմացած: Ես ուրախ եմ Դանիելի համար, որովհետև նա ցույց տվեց իր արժեքը: Ես զարմացած չեմ, որ որակյալ ֆուտբոլիստները անկառավարելի են, բայց ես սիրում եմ որակ և սիրում եմ նրան խաղադաշտ մտցնել: Նա մեծ տաղանդ ունի և դա նա ցույց է տվել: Ես նրան տղամարդ եմ անվանել և նա ինձ պատասխանեց ինչպես տղամարդ: Կարծում եմ, նա իրա կարիերայի ժամանակ այդքան չէր վազել, ինչն նա արեց Այաքսի դեմ եզրափակչում, առանց գնդակի և թիմի հետ, որն բաղկացած է տասից: Հաջորդ օրը նա ցավեր ուներ, այլապես նա կգար ինձ հետ արզվելու առաջին թիմի հետ:"
Տարբերությունը առաջին թիմի և Պրիմավերայի:
"Տարբերությունը շատ մեծ է Պրիմավերայի և Ա Սերիայի, և ավելի մեծ է Պրիմավերայի և այնպիսի ակումբի ինչիպիսին է Ինտերը: Բայց պատմությունը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ Պրիմավերայի լավագույները կարողանում են իրենց դրսևորել առաջին թիմում: Մեր երիտասարդների համար, մեկ հստակ և ճիշտ ծրագիր կա, մենք աշխտաում ենք և եթե նրանք դեռ դուրս չեն եկել, դա արժեքի պակաս չէ"
internazionale.fr
|
Դիտումներ: 903 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 3.8/27 |