Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 18 » Ստրամչչիոնին և Բրանկան` Կասսանո - Կոնտե հակամարտության մասին
01:24
Ստրամչչիոնին և Բրանկան` Կասսանո - Կոնտե հակամարտության մասին

Կասսանո - Կոնտե հակամարտությունը իտալական թերթերի համար առաջին թեման է վերջին օրերի ընթացում, իսկ լրագրողները ոչ մի առիթ բաց չեն թողնում կրքերը թեժացնելու համար: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Կասսանոն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ չի ցանկացել տեղափոխվել Յուվե, քանի որ այնտեղ բոլորը նման են զինվորների, որոնք միշտ ենթական են ինչ որ մեկին:

Այս հակամարտության մասին հարցը ուղղվեց նաև Անդրեա Ստրամաչչիոնիին և Մարկո Բրանկային, ովքեր, ի տարբերություն Կոնտեի, չցանկացան միջամտել նմանօրինակ վեճին.

Մարկո Բրանկա.
 

''Կարծում եմ, այս հարցը խաղացողների մեջ էր տարածվել և ամենևին էլ կարիք չկար, որ ինչ որ մեկը միջամտեր դրան, առավել ևս, որ նա ակումբի պաշտոնական ներկայացուցիչ է, դա կարող է միայն հանգեցնել կոնֆլիկտի սրմանը: Լեոնարդո Բոնուչչին պատասխանեց Անտոնիոյին Twitter-ում: Այնպես որ, ես զերծ կմնամ որևէ հայտարարությունից, որպիսի կրակի վրա յուղ չլցնեմ, և պարզապես կասեմ շնորհակալություն նրանց, որ մեզ ''թողնում են'' այնպիսի լավ խաղացողների, ինչպիսին Կասսանոն է'':

Անդրեա Ստրամաչչիոնի.

''Իմ դիրքորոշումն այս հարցի շուրջ միշտ հստակ և հավասարակշռված է եղել: Թուրինում մեր հաղթանակից հետո շատ սկսեցին խոսել Ինտերի մասին: Մեր ակումբը շատ հանգիստ կերպով` Մարկո Բրանկայի խոսքերով, պատասխանեց նրանց, իսկ մնացածը թող խոսեն, ինչ ուզում են:

Բացի այդ, Կասսանոն տվեց իր պատասխանը, նա ասաց այն, ինչին հավատում է, և նրան այս հարցում օգնություն կամ աջակցություն ցուցաբերելու կարիք չկա: Նա ասել է այն, ինչ նպատակահարմար է գտել այդ պահին: Մենք միասնական ենք և շարունակում ենք մեր ճանապարհը: Նրանք մեզ ներքաշեցին Յուվենտուսի հետ իրենց գործերի մեջ, բայց ֆուտբոլի մասին ոչինի չեն խոսում, իսկ ես նախընտրում եմ խոսել սպորտի մասին'':

fcinter1908.it

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1154 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Hako   (18.11.2012 12:59) [Материал]
ara de meronq urish en eli,, ba che vomanc nman an**

3 Adriano   (18.11.2012 11:29) [Материал]
zzvelem es Bluwentusic mishtel nuyn .... exel eli

2 tiko11   (18.11.2012 01:41) [Материал]
ha chisht en arel petq chi havayi beznin lcnel kraki vra vonc petqa Cassanon iran@ araj ktani laugh

1 ashxen91   (18.11.2012 01:39) [Материал]
esa Interi u juvei tarberutyuny!!! mer marzichy erbeq etqan chi cacrana, vor footballisti inch vor kataki hamar lezvakriv sksi

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz