Անդրեա Ստրամաչչիոնին հարցազրույց է տվել ''Radio Sport Anch'io Lo'' ռադիոալիքին և պատմել միլանյան դերբիում տարած հաղթանակի մասին. ''Սա հիանալի արդյունք էր, թեթ հաշվի առնենք, որ ամբողջ երկրորդ խաղակեսը մենք խաղացինք 10 հոգով: Դա հնարավորություն տվեց ցույց տալ մեր հնարավորությունները և մարտական ոգին, որն ունի Ինտերը, այն ապագայի համար լավ ազդանշան է, քանի որ , թեև դեռ շատ աշխատանք կա տանելու, մենք շատ դժվար ճանապարհ անցանք: Արդյոք սա 6 -միավորանոց հաղթանա՞կ էր: կարող էր լինել, եթե մենք նորմալ հաղթեինք, բայց ես կարծում եմ, որ սա 3 միավորի արժանի խաղ էր, հաշվի առնելով, թե մենք ինչպես էինք 10 հոգով պաշտպանվում Միլանի գրոհներից, և իմ կարծիքով ավելի շատ ուժեր ծախսեցինք, քան ակնկալում էինք'': Մորատտին Ստրամայի մասին ասաց ''նա ինձ հիշեցնում է Մոուտինյոյին''. ''Ես շատ հպարտ եմ, որ այդպես է ասել նախագահը: Ես կարող եմ միայն ժպտալ այս համեմատությանը, քանի որ ես դեռ ոչինչ եմ, մինչդեռ Մոուրինյոն ամեն ինչ և ամենուր հաղթել է: Տարբեր խաղային սխեմանե՞ր: Կարծում եմ, մենք ապացուցեցինք, որ մեզ համար լավագույն դասավորությունը 3 պաշտպանով խաղալն է: Մենք կարող ենք ամեն ինչ փոխել ապագայում, բայց կարծում եմ, այսպիսի պաշտպանությունը մեզ համար լավ հավասարակշռություն է ապահովում: Ակնհայտ է, որ 24-25 թոփ խաղացողներով կարելի է հաճախակի փոփոխություններ մտցնել, այսպիսի խաղացողների հավաքածուն ստիպում է որոշում կայացնել, այս պահին լավագույնը'': Ստրամաչչիոնին ընդհամենը 36 տարեկան է, բայց արդեն տպավորում է իր հնարավորություններով. ''Ես նրանցից չեմ, ովքեր շատ հաջողակ գտնվեցին Ա Սերիայում խաղալու համար: Ես փորձում էի յուրացնել որքան հնարավոր է շատ տեղեկություններ և գիտելիքներ, բոլոր մարդկանցից, ովքեր հանդիպել են ճանապարհիս` Ուլիվյերին, Բրունո Կոնտի, Սպալլետտի, որտեղ էլ ես եղել եմ, միշտ ձգտել եմ ինչ որ նոր բան իմանալ, ինձ համար օգտակար ինչ որ բան վերցնել: Այնուհետև պետք է զարգացնել այդ գաղափարները, համոզել խաղացողներին և ճիշտ արդյունքներ ստանալ: Հաջողությունը ժպտաց ինձ, որ ինձ նկատեց այնպիսի ակումբ, ինչպիսին Ինտերն է, սկզբում երիտասարդական թիմի մարզիչ, այնուհետև հիմնական կազմի: Ահա թե ինչու եմ ես ամեն օր աշխատում մարզումների ժամանակ, որպիսի փորձեմ արդարացնել իմ հանդեպ ակումբի վստահությունը: Ես երջանիկ եմ այս պահին, բայց պետք է ամուր կանգնեմ ոտքերիս վրա, մենք դեռ երկար ճանապարհ ունենք...'' Ստրաման պատմեց ոչ միայն ֆուտբոլի, այլ նաև երկրպագուների հետ իր հարաբերությունների մասին. ''Եթե ձեզ բախտ է վիճակվում մարզել այնպիսի ակումբ, ինչպիսին Ինտերն է, ապա պետք է հետևեք յուրաքանչյուր դետալի: Մի գուցե ոչ բոլորը գիտեն այդ մասին, բայց Սիենայից կրած պարտությունից հետո, երկրպագուները ինձ մի բաններ նվիրեցին, որով նրանք ինձ հասկացրեցին, որ նրանք ինձ հետ են: Դա շատ է ազդել ինձ վրա, չէ որ ես դեռ ոչնչի չեմ հասել Ինտերի հետ, նրանց վստահությունը կառուցվում է իմհանդեպ հավատով: Եվ դերբիում հաղթանակը, դա ինչ որ չափով նրանց վստահության արդարացումն էր'': Ստրամաչչիոնիին խնդրեցին մեկնաբանել Ֆրեդի Գուարինի մարզավիճակն ու արդյունավետությունը. ''Նա կարևոր խաղացող է, նա ունի ուժ և բարձր մակարդակ` ղեկավարության հիանալի ներդրում է: Նա միանշանակ ավելորդ քաշով չի տառապում, բայց նա շատ հզոր կառուցվածք ունի..." Այնուհետև Ստրաման բացատրեց, թե ինչպես կարող է երիտասարդ 36 ամյա մարզիչը կառավարել թոփ խաղացողներով հանդերձարանը. ''Դա գաղտնիք չէ: Առաջին թիմը գլխավորելուց առաջ ես փորձում էի լավագույն ճանապարհը գտնել, բայց ես չէի կարող ավելի լավ բան մտածել, քան լինել այնպիսին, ինչպիսին որ կամ և ցույց տալ խաղացողներին, որ ես պարզ եմ և անմիջական: խաղացողներն ինձ շատ օգնեցին, և եթե այսօր Ինտերը միասնական է, ապա դա այս խաղացողների պրոֆեսյիոնալության շնորհիվ է, իսկ եթե առանց պաշտոնականի, ապա դա պարզապես հիանալի մարդկանց շնորհիվ է'': Ստրամաչչիոնին գնում է Converciao, որպիսի Անդրեա Ռանոկկիայի հետ քննարկի նրա վերադարձը հավաքական. ''Արդյոք դա իմ շնորհիվ է: Ոչ մի նման բան, դա միայն նրա ձեռքբերումն է: Երբ ես նրա հետ կատակում եմ, ես նրան հիշեցնում եմ, որ ես այն նույն մարզիչն եմ, ով նրան խաղադաշտ չէր մտցնում անցած մրցաշրջանում!'' Եվ վերջում, Անդրեա Ստրամաչչիոնին պատմեց Անտոնիո Կասսանոյի ուրախության մասին դերբիի ավարտական սուլիչից հետո. ''Նա ինձ հանգիստ չէր թողնում, ես քիչ էր մնում ողնաշարի գրիժա ստանայի նա գրկախառնություններից!'': inter.it
|
Դիտումներ: 1057 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/10 |