Գլխավոր էջ » 2013 Օգոստոս 20 » Թայդերը և դոմինոյի ազդեցությունը
14:55 Թայդերը և դոմինոյի ազդեցությունը |
Թայդերի տեղափոխությունն Ինտեր կարող է հիմք դառնալ շղթայական գործընթացների ներաձուրիների տրանսֆերային հարցերում: Gazzetta Dello Sport-ի տվյալներով, նշված տեղափոխությունը կարող է հնարավորության տալ վաճառել Կուզմանովիչին, որն էլ հնարավորություն կտա մանևրել տրանսֆերային շուկայում: Ինտերը սերբ կիսապաշտպանին գնահատում է 5-7 մլն եվրո: Առարկայական հետաքրքրություն խաղացողի նկատմամբ ցուցաբերում են անգլիական ակումբները և Սեվիլիան: Դրա հետ կապված իտալական որոշ պարբերականներ առաջարկում են հետևյալ տարբերակը. Ռոմայի կիսապաշտպան Մարկինյոյի (1986 թ.-ին ծնված) տարբերակն արդեն առաջարկվել է տրանսֆերային պատուհանի սկզբում: Մացարին կկարողանար օգտագործել նրան ձախ եզրում և տեղափոխել Նագատոմոյին աջ եզր: Այդ դեպքում դա կստեղծեր մրցակցություն Պերեյրայի հետ, իսկ Իսլայի ձեռքբերումը կդառնար ոչ անհրաժեշտ, հատկապես այն դեպքում, որ Յուվենտուսը ֆուտբոլիստի իրավունքների կեսի համար պահանջում է 7 մլն եվրո: Նշենք, որ Մարկինյոն գնահատվում է 4-5 մլն եվրո: Հռոմեական CDS-ը պնդում է, որ այսօր տեղի է ունենալու հանդիպում Ինտերի և Ռոմայի ներկայացուցիչների միջև, որում Բորիելոյի թեկնածությունից բացի կքննարկվի նաև Մարկինյոյի հարցը: Այս պահի դրությամբ Իսլայի վերաբերյալ բանակցությունները չեն զարգանում, սակայն չեն էլ կասեցվում: Ինտերն ունի մտորելու կարիք կանխիկ գումարի բացակայության պայմաններում: Աղբյուր` Gazetta Dello Sport
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|