Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 14 » Տալյավենտոն պատժվել է Յուվենտուս - Ինտեր խաղի համար
17:48 Տալյավենտոն պատժվել է Յուվենտուս - Ինտեր խաղի համար |
Պաոլո Տալյավենտոն վերջ ի վերջո պատժվեց Յուվենտուս - Ինտեր հանդիպման մրցավարական սխալների համար: Հիշեցնենք, որ նա արձանագրել էր Յուվենտուսի գոլը, որը խփվել էր խաղից դուրս վիճակից, չէր հեռացրել Լիխշտայներին` նրան ցույց չտալով առավել քան բացահայտ դեղին քարտը, որը պետք է դառնար նրա համար երկրորդը և չէր տեսել 100%-անոց 11-մետրանոցը Միլիտոյի հետ խախտման համար (նրան հուշեց դարպասների հետևում գտնվող մրցավարը` Օրսատոն): Եվ ահա, այս մրցավարի համար կարիերայում երկարատև հետք կմնա, քանի որ նրան արգելել են սպասարկել իտալական առաջնության կարևոր հանդիպումներ, որոնք մեծ կշիռ ունեն: Այս հայտարարությունն արել է Իտալիայի մրցավարների ասոցիացիայի նախագահ Մարկելլո Նիկկին. ''Առաջիկա մեծ հանդիպումները այլևս չեն սպասարկվի մրցավար Պաոլո Տալյավենտոյի կողմից: Նա, միանշանակ, լավ մրցավար է, մենք նրանք սիրում ենք և վստահ ենք, որ նա կվերադառնա իր լավագույն վիճակին, բայց հիմա նրան հարկավոր է հանգիստ աշխատելու հնարավորություն տալ: Նա ներողություն է խնդրել կատարվածի համար: Մենք վստահ ենք, որ նա կբարելավվի և կվերադառնա էլ ավելի ուժեղ: Սակայն հարկ է նշել, որ նրա համար ոչ մի խաղով որակազրկում չի նշանակվել'': inter-fan.ru
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |||
|